Իվան Վազով

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Իվան Վազով
բուլղար․՝ Иван Минчов Вазов
BASA-937K-1-410-7-Ivan Vazov (cropped).JPG
Ծննդյան անունբուլղար․՝ Иван Минчов Вазов
Ծնվել էհուլիսի 9, 1850(1850-07-09)[1]
ԾննդավայրՍոպոտ, Պլովդիվի մարզ, Բուլղարիա[2]
Վախճանվել էսեպտեմբերի 22, 1921(1921-09-22)[1][3][4] (71 տարեկանում)
Վախճանի վայրՍոֆիա, Բուլղարիա[5][6]
Մասնագիտությունբանաստեղծ, վիպասան, գրող, դրամատուրգ, դատավոր, թարգմանիչ, քաղաքական գործիչ և արձակագիր
Լեզուբուլղարերեն[1]
Ազգությունբուլղարացի
ՔաղաքացիությունԲուլղարիա
Գիտական աստիճանակադեմիկոս
Ժանրերլիրիկա և էպոս
Ուշագրավ աշխատանքներԼծի տակ
ԱնդամակցությունԲուլղարիայի գիտությունների ակադեմիա
ԿուսակցությունԺողովրդական կուսակցություն
Պարգևներ«Կիրիլ և Մեֆոդի սրբերի» շքանշան պատվավոր քաղաքացի և պատվավոր դոկտոր
ԱմուսինAtina Bolyarska
Կայքvazovmuseum.com
Իվան Վազով Վիքիքաղվածքում
Ivan Vazov Վիքիպահեստում
Իվան Վազովի տունը Վերէքովիցայում

Իվան Վազով Մինչով (բուլղար․՝ Иван Вазов, հուլիսի 9, 1850(1850-07-09)[1], Սոպոտ, Պլովդիվի մարզ, Բուլղարիա[2] - սեպտեմբերի 22, 1921(1921-09-22)[1][3][4], Սոֆիա, Բուլղարիա[5][6]), բուլղար գրող, հասարակական գործիչ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սովորել է Պլովդիվի գիմնազիայում։ Թուրք, լծից Բուլղարիայի ազատագրվելուց հետո եղել է դատավոր Բերկովից քաղաքում (1879-1880), Մարզային ժողովի (Պլովդիվում) մշտական կոմիտեի անդամ (1880-1885), Բուլղարիայի լուսավորության նախարար (1897-1899)։ Հայտնի են Վազովի «Դրոշ և տավիղ» (1876), «Բուլղարիայի վիշտը» (1877), «Փրկություն» (1878) եռերգություն կազմող ժողովածուները, որոնք պատմում են թուրքական լծի դեմ բուլղարների պայքարի մասին։

Հերոսական ռոմանտիկայի շնչով են համակված հայդուկային և հեղափոխական շարժման գործիչներին նվիրված «Լեռնակույտ»(1879, հրտ․ 1880), «Զագորկա» (1882, հրտ․ 1883) պոեմները։ Վազովի հեղափոխահայրենասիրական պոեզիայի գագաթը «Մոռացվածների էպոպեան» (1881-1884) քնարաէպիկական պոեմների շարքն է։ Վազովի ստեղծագործության մեջ մեծ տեղ է գրավում ռուս-բուլղարական բարեկամության թեման։ 1880-ական թվականների քնարերգությունն աչքի է ընկնում թեմաների ու ժանրերի բազմազանությամբ («Տավիղ», 1881, «Դաշտեր և անտառներ», 1884 ժողովածուներ)։

1880-ական թվական սկզբին Վազովը դիմել է արձակին։ «Մերժվածները» (1883-1884) վիպակը նվիրված է Ռումինիայում գտնվող բուլղար տարագիրներին։ Վազովի գլուխգործոցը բուլղար ժողովրդի 1876 թվականի ապստամբությունը պատկերող «Լծի տակ» (1889-1890, հայ, հրտ․ 1903) ռեալիստական հերոսապատումն է, որը թարգմանվել է բազմաթիվ լեզուներով, մտել է համաշխարհային գրականություն։

1890-ական թվականների սկզբին Վազովը պատմահերոսական թեմաներից անցել է արդիականության հրատապ խնդիրներին։ «Նոր երկիր» (1896), «Կազալարի թագուհին» (1903) վեպերում և «Վիպակներ ու պատմվածքներ» (հ․ 1-3, 1891-1893), «Քերծվածքներ ու բծեր» (հ․ 1-2, 1893-1995) ժողովածուներում, որոնք բուլղար գրականության մեջ հաստատեցին ռեալիստական կարճ պատմվածքի ժանրը, մերկացվում են բուրժուազիայի բարքերը։

Վազովը նշանակալի ավանդ ունի նաև ազգային թատրոնի ստեղծման գործում։ Դրամայի է վերածել «Մերժվածները» վիպակը, «Լծի տակ» վեպը։ Գրել է միջնադարյան Բուլղարիայի կյանքից քաղված սյուժեներով պատմական դրամաներ («Դեպի անդունդ»,1908, «Բորիսլավ», 1909, «Իվայլո», 1911), ինչպես նաև կատակերգություններ («Փառքի թեկնածուները», 1901, «Եկամտաբեր պաշտոնի ետևից», 1903)։ Վազովի ստեղծագործությունը բուլղարական քննադատական ռեալիզմի զարգացման բարձրակետն է։

Երկեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Գալի՞ս է արդյոք, Բաքու, 1898
  • Լծի տակ, Երևան, 1953

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Wikiquote-logo-hy.svg
Վիքիքաղվածքն ունի քաղվածքների հավաքածու, որոնք վերաբերում են
Իվան Վազով հոդվածին
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 11, էջ 227 CC-BY-SA-icon-80x15.png