Նատալյա Վոդյանովա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Նատալյա Վոդյանովա
Ծնվել էփետրվարի 28, 1982(1982-02-28)[1][2][3] (42 տարեկան)
ԾննդավայրՆիժնի Նովգորոդ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ[2]
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Ռուսաստան
Մայրենի լեզուռուսերեն
Կրոնուղղափառություն
ԿրթությունԺանին Մանուելի դպրոց
Մասնագիտությունմոդել, դերասանուհի և կինոդերասանուհի
ԱշխատավայրՖրանսիա
ԱմուսինJustin Portman? և Antoine Arnault?[4]
Պարգևներ և
մրցանակներ
ԵրեխաներLucas Portman?[2], Neva Portman?[2] և Viktor Portman?[2]
Կայքweb.archive.org/web/20120212043138/http://vodianova-online.net/
Հասակ176 սմ[5] սմ
 Natalia Vodianova Վիքիպահեստում

Նատալյա Միխայլովնա Վոդյանովա (ռուս.՝ Наталья Михайловна Водянова, փետրվարի 28, 1982(1982-02-28)[1][2][3], Նիժնի Նովգորոդ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ[2], կեղծանունը՝ Սուպերնովա[6]), ռուս սուպերմոդել, դերասանուհի[7] և բարեգործ։ 2012 թվականին Նատալյա Վոդյանովան Ֆորբսի կողմից ճանաչվել է ամենաբարձր վարձատրվող սուպերմոդելներից երրորդը. ամեն տարի նա վաստակում է $8.6 միլիոն[8]։ «Մերկ սրտեր» բարեգործական կազմակերպության հիմնադիրն է։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Նովոսիբիրսկում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ, 20 սեպտեմբերի, 2008 թվական

Նատալյա Վոդյանովան ծնվել է 1982 թվականի փետրվարի 28-ին Գորկի քաղաքում (ներկայում՝ Նիժնի Նովգորոդ), Լարիսա Վիկտորովնա Գրոմովայի և Միխայիլ Վոդյանովի ընտանիքում[9]։ Ունի երկու կրտսեր քույրեր՝ Օքսանան (մանկուց հաշմանդամ, ծնվել է աուտիզմով և մանկական ուղեղային կաթվածով)[10][11][12] և Քրիստինան[10]։

16 տարեկան հասակից[13] Նատալյա Վոդյանովան անդամագրվել է Եվգենիա Չկալովայի «Եվգենիա» (Նիժնի Նովգորոդ) մոդելային գործակալությունում, որտեղ նրան խորհուրդ են տվել սովորել անգլերեն։ Ցուցադրություններից մեկի ժամանակ Նատալյա Վոդյանովային նկատել է Viva Model Management գործակալության սկաուտը և անմիջապես առաջարկել աշխատանք Փարիզում։ 17 տարեկանում նա տեղափոխվել է Փարիզ և պայմանագիր կնքել Viva Models-ի հետ[14]։

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Նատալյա Վոդյանովան աշխատել է Gucci, Chanel, Alexander McQueen, Christian Dior, Calvin Klein, Donna Karan, Louis Vuitton, Marc Jacobs, Ralph Lauren, Chloe, Valentino, Givenchy, Jean-Paul Gaultier, Miu Miu, Hermès, Kenzo, Viktor & Rolf, Dolce&Gabbana, Balenciaga, Yves Saint Laurent և նորաձևության այլ տների համար։

Հայտնվել է աշխարհի ամենահայտնի նորաձևության ամսագրերի շապիկներին, որոնցից են՝ Vogue, Harper's Bazaar, Marie Claire, Elle:

Եղել է L’Oreal Paris ապրանքանիշի դեմքը, ինչպես նաև մասնակցել է այնպիսի ապրանքանիշերի գովազդներին, ինչպիսիք են՝ Louis Vuitton, David Yurman, Marc Jacobs, Miss Sixty, Pepe Jeans, Diane von Fürstenberg, Chanel, Gucci, Guerlain:

Լուսանկարվել է Pirelli օրացույցի համար։

2000-ական թվականներին համաշխարհային բեմահարթակում առաջատար դիրք էին զբաղեցնում ռուս մանեքենուհիներ, ինչի պատճառով այդ ժամանակաշրջանը կոչվել է երեք V-ի դարաշրջան (ամենահաջողակ ու ամենապահանջված երեք մանեքենուհիների (Նատալյա Վոդյանովա, Աննա Վյալիցինա, Եվգենյա Վոլոդինա ազգանունների առաջին տառերով)[15]։

2003 թվականին Նատալյա Վոդյանովան դարձել է Calvin Klein ընկերության պաշտոնական դեմքն ու մարմինը։

Ըստ Sunday Times-ի տվյալների՝ Նատալյա Վոդյանովան ընդգրկված է Մեծ Բրիտանիայի 300 ամենահարուստ մարդկանց ցանկում (2003 թվականին նա վաստակել է 3,6 միլիոն ֆունտ ստերլինգ

2007 թվականին՝ որդու (Վիկտոր) ծնունդից հետո, որոշել մասամբ թողնել մոդելային կարիերան և նվիրվել ընտանիքին ու զբաղվել բարեգործական հիմնադրամի աշխատանքներով։ Սակայն նա, ինչպես և համաշխարհային ճանաչում ունեցող այլ նախկին սուպերմոդելներ, երբեմն համաձայնում է մեծ հոնորարի դիմաց մասնակցել ցուցադրությունների կամ ֆոտոսեսիաների։

2009 թվականին հաստատվել է, որ Նատալյա Վոդյանովան Անդրեյ Մալախովի հետ կվարի «Եվրատեսիլ» երգի մրցույթի կիսաեզրափակիչը, որ անցկացվելու էր Մոսկվայում։

2013 թվականին Դմիտրի Նագիևի հետ միասին վարել է «Ձայնը։ Երեխաներ» շոուն[16]։

Նատալյա Վոդյանովան Վանկուվերում մասնակցել է «Սոչի-2014» ցուցադրությանը, 2014 թվականի փետրվարին անցկացվող Ձմեռային Օլիմպիական խաղերի բացման արարողությանը, վարել է 2018 թվականի Ֆուտբոլի աշխարհի առաջնության որակավորման փուլի վիճակահանության արարողությունը։

Ընտանիք[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Առաջին ամուսին - բրիտանացի ազնվական Ջասթին Թրևոր Բրեքլի Փորթման, միլիարդատեր վիկոնտ Քրիստոֆեր Փորթմանի կրտսեր խորթ եղբայրը։ Ամուսնության տարիներին Վոդյանովան կրել է «Պատվարժան» (անգլ.՝ Honourable) տիտղոսը։ 2010 թվականին մամուլում լուրեր տարածվեցին Վոդյանովայի ու Փորթմանի մոտալուտ ամուսնալուծության վերաբերյալ, իսկ 2011 թվականի հունիսին Վոդյանովան հայտարարել է, որ իրենք այլևս միասին չեն ապրում[17]։
  • Որդի - Լուկաս Ալեքսանդր Փորթման (ծնվ.՝ 22 դեկտեմբերի, 2001),
  • Դուստր - Նևա Փորթման (ծնվ.՝ 24 մարտի, 2006, կոչվել է գետի անունով, սակայն շեշտն ընկնում է առաջին վանկի վրա[10][18]),
  • Որդի - Վիկտոր Փորթման (ծնվ.՝ 13 սեպտեմբերի, 2007, կոչվել է պապի պատվին)[10],
  • Որդի - Մաքսիմ (ծնվ.՝ 2 մայիսի, 2014), հայրը՝ Անտուան Առնո[19],
  • Որդի - Ռոման (ծնվ.՝ 4 հունիսի, 2016), հայրը՝ Անտուան Առնո։

Բարեգործություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2004 թվականին Նատալյա Վոդյանովան հիմնադրել է «Մերկ սրտեր» (անգլ.՝ The Naked Heart Foundation) հիմնադրամը, որը մանկական խաղահրապարակներ է կառուցում Ռուսաստանում ու ամբողջ աշխարհում։ Հիմնարդամնը արդեն կառուցել է ընդհանուր առմամբ 100 խաղահրապարակներ ու 68 այգիներ Ռուսաստանի քաղաքներում, ինչպես մտավոր զարգացման շեղումներ ունեցող երեխաների համար նախատեսված առաջին հատուկ խաղահրապարակը[20][21]։

2011 թվականից հիմնադրամն զբաղվում է «Յուրաքանչյուր երեխա արժանի է ընտանիքի» ծրագրով, որը նպատակ ունի պայքարել Ռուսաստանում տարածված սովորության դեմ հրաժարվելու զարգացման շեղումներ ունեցող երեխաներից։ Այդ ծրագրի շրջանակներում կառուցվել են «Ընտանիքի աջակցման կենտրոնը» Նիժնի Նովգորոդում, ինչպես նաև «Լեկոտեկան» Տուլայի մարզում[22][23]։

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարի Հայերեն անվանում Բնօրինակ անվանում Դեր
2001 ֆ Գործակալ «Ճպուռ» CQ Բրիջիտ
2008 ֆ Խցանում Բնօրինակ անունը հայտնի չէ
2010 ֆ Տիտանների մարտ Clash of the Titans Մեդուսա Գորգոնա
2012 ֆ Սիրահարները Belle du Seigneur Արիանա
2013 ֆ Մադմուազել Սի Mademoiselle C.

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Internet Movie Database — 1990.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 2,7 Lundy D. R. The Peerage
  3. 3,0 3,1 Դավոս 2014 մասնակիցների ցանկ
  4. https://madame.lefigaro.fr/celebrites/photos-natalia-vodianova-et-antoine-arnault-ont-celebre-leur-mariage-surprise-a-paris-220920-182528
  5. «Наталья Водянова» (անգլերեն). FashionModelDirectory.com. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ փետրվարի 27-ին. Վերցված է 2012 թ․ հունվարի 18-ին.
  6. «Natalia Vodianova - Fashion Model - Profile». NYMag.com. New York Media LLC. Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ փետրվարի 9-ին. Վերցված է 2009 թ․ մայիսի 29-ին.
  7. «On the school run with Natalia Vodianova». Telegraph.co.uk. 2012 թ․ հոկտեմբերի 10. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 10-ին. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 9-ին.
  8. Solomon, Brian (2012 թ․ հունիսի 14). «The World's Highest Paid Models». Forbes.com. Forbes.com LLC. Վերցված է 2012 թ․ հունիսի 20-ին.
  9. Брата супермодели Натальи Водяновой судят за разбой // KP.RU — Нижний Новгород
  10. 10,0 10,1 10,2 10,3 Москва 24 ― «Интервью»: Наталья Водянова -«Каждый ребёнок достоин семьи»
  11. «Наталья Водянова: биография». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ մարտի 1-ին. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 9-ին.
  12. Наталья Водянова: фото, биография — рост, вес Натальи Водяновы
  13. Наталья Водянова — Вечерний Ургант — Первый канал (15-я мин.)
  14. «Horoscopes - Celebs - Pisces - Natalia Vodianova». Elle (UK) website. Hachette Filipacchi (UK) Ltd. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունվարի 2-ին. Վերցված է 2009 թ․ ապրիլի 16-ին.
  15. Екатерина Васильева: Вся правда о русских моделях FashionTime.ru
  16. Егор Арефьев. (24 октября 2013). «Дети, «Голос»!» (ռուսերեն). Комсомольская правда. Վերցված է 2014 թ․ մայիսի 6-ին.
  17. «Модель Наталья Водянова рассталась со своим мужем». РИА Новости. 24 июня 2011. Վերցված է 16 августа 2011-ին.
  18. Ещё один обман — Наталья Водянова Արխիվացված 2012-10-19 Wayback Machine — Посты блогов МК
  19. «Natalia Vodianova Welcomes Son Maxim» (անգլերեն). celebritybabies.people.com. 05/03/2014. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ մայիսի 11-ին. Վերցված է 2014 թ․ մայիսի 12-ին.
  20. ««Обнаженные сердца» открыли первую в России детскую площадку, специально разработанную под нужды ребят с отклонениями в умственном развитии» (ռուսերեն). Фонд помощи детям «Обнажённые сердца». 2013 թ․ սեպտեմբերի 26. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հոկտեմբերի 6-ին. Վերցված է 2013 թ․ հոկտեմբերի 4-ին.
  21. «Фонд «Обнаженные сердца» открыл 100-й игровой парк в России» (ռուսերեն). Фонд помощи детям «Обнажённые сердца». 2013 թ․ սեպտեմբերի 10. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հոկտեմբերի 6-ին. Վերցված է 2013 թ․ հոկտեմբերի 4-ին.
  22. Юлия Василишина (2011 թ․ հոկտեմբերի 27). «Наталья Водянова открыла центр лечебной педагогики в Нижнем Новгороде». Аргументы и Факты - Нижний Новгород. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ փետրվարի 15-ին. Վերցված է 2014 թ․ փետրվարի 24-ին.
  23. «Наталья Водянова открыла первую в Тульской области лекотеку». Моя слобода. 2011 թ․ հոկտեմբերի 29. Վերցված է 2014 թ․ փետրվարի 24-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նատալյա Վոդյանովա» հոդվածին։