Աննա Վյալիցինա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Աննա Վյալիցինա
ռուս.՝ Анна Вьялицына
Ծնվել էմարտի 19, 1986(1986-03-19)[1] (33 տարեկան)
ԾննդավայրՆիժնի Նովգորոդ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ
ՔաղաքացիությունFlag of Russia.svg Ռուսաստան
Flag of the United States.svg ԱՄՆ
Մայրենի լեզուռուսերեն
Մասնագիտությունմոդել, դերասանուհի և կինոդերասանուհի
Կայքannev.net
Աչքերի գույնկանաչ[2]

Աննա Սերգեևնա Վյալիցինա (ռուս.՝ Анна Сергеевна Вьялицына[3], անգլ.՝ Anne Vyalitsyna, մարտի 19, 1986(1986-03-19)[1], Նիժնի Նովգորոդ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ, հայտնի է նաև Anne V (Էնն Վի) անվամբ), ռուս սուպերմոդել։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Աննա Վյալիցինան ծնվել է 1986 թվականի մարտի 19-ին Գորկի քաղաքում (ներկայում՝ Նիժնի Նովգորոդ), բժիշկների ընտանիքում։ Հայրը՝ Սերգեյ Արկադևիչ Վյալիցինը, եղել է «Վոլգա» ֆուտբոլային ակումբի բժիշկը[3], մայրը՝ մանկաբույժ։ 15 տարեկան հասակում Աննա Վյալիցինան սկսել է մոդելի կարիերա այն բանից հետո, երբ IMG Models-ի գործակալները նկատել են նրան Սանկտ Պետերբուրգում, երբ նոր դեմքեր էին փնտրում MTV’s Fashionably Loud Europe-ի համար: Աննա Վյալիցինան անցել է քասթինգն ու պայմանագիր կնքել IMG Paris-ի, իսկ հետագայում՝ IMG New York-ի հետ:

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Աննա Վյալիցինան աշխատել է այնպիսի դիզայներների ու բրենդների հետ, ինչպիսիք են՝ Alberta Ferretti, Alexander McQueen, Anna Sui, Calvin Klein, Christian Lacroix, Carolina Herrera, Dolce & Gabbana, Emanuel Ungaro, Fendi, Givenchy, Gucci, Helmut Lang, Hussein Chalayan, Issey Miyake, Julien McDonald, Louis Vuitton, Marc Jacobs, Max Mara, Moschino, Narciso Rodriguez, Oscar de la Renta, Prada, Ralph Lauren, Roberto Cavalli, Sonia Rykiel, Versace, Anna Molinari, DKNY, Escada, Iceberg, Lancetti, Versus, Victoria’s Secret,Yohji Yamamoto և Zara, ինչպես նաև ներկայացրել է ChanelChance օծանելիքը:

Աննա Վյալիցինան հայտնվել է Vogue, ELLE, Glamour և Gloss ամսագրերի շապիկներին, Sports Illustrated Swimsuit Issue-ի՝ 2005-2009 թվականների համարներում[4]: Նկարահանվել է Ալանիս Մորիսեթի «Out Is Through», ինչպես նաև Maroon 5-ի «Misery», «Never Gonna Leave This Bed» և «One More Night» տեսահոլովակներում:

Աննա Վյալիցինան ընդգրկված է, այսպես կոչված, «երեք V-երի խմբում». այդպես են կոչում 2000-ական թվականների ամենահաջողակ երեք ռուս մոդելներին, որոն ազգանուններն սկսվում են Վ տառով։ Նրանք են Նատալյա Վոդյանովան, Աննա Վյալիցինան ու Եվգենյա Վոլոդինան։

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Ըստ մամուլի՝ 2009 թվականի վերջից Աննա Վյալիցինան հանդիպել է ամերիկացի դերասան Լեոնարդո ԴիԿապրիոյի հետ[5], սակայն մոդելն ինքը բազմիցս հերքել է դա՝ հայտարարելով, որ իրենք միայն լավ ընկերներ են[6]: Աննա Վյալիցինան հանդիպել է Maroon 5 խմբի մենակատար Ադամ Լևինի հետ. նրանց հարաբերությունները ձգվել են երկու տարի, և նրանք բաժանվել են 2012 թվականի ապիլին[7]:

2013 թվականի սկզբից մինչև 2014 թվականի փետրվար Աննա Վյալիցինան հանդիպել է ամերիկյան «Նյու Յորք Մեթս» պրոֆեսիոնալ բեյսբոլի ակումբի խաղացող Մեթ Հարվիի հետ[8][9]:

2014 թվականից Աննա Վյալիցինան հանդիպում է «Yahoo» ընկերության ավագ փոխնախագահ Ադամ Կահանի (անգլ.՝ Adam Cahan) հետ։ 2015 թվականի հունիսի 25-ին ծնվել է նրանց դուստրը՝ Ալյասկան[10]:

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարի Հայերեն անվանում Բնօրինակ անվանում Դեր
2013 ֆ Պինդ ընկույզ։ Հիանալի օր է մեռնելու համար A Good Day to Die Hard
2014 ֆ Օրորոցային Lullaby

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]