Միրա Ավադ
Միրա Ավադ | |
---|---|
![]() | |
Բնօրինակ անուն | արաբ․՝ ميرا عوض |
Ի ծնե անուն | եբրայերեն՝ מירא אנוור עווד[1] և արաբ․՝ ميرا أنور عوض |
Ծնվել է | հունիսի 11, 1975[2][3] (47 տարեկան) Rameh, Իսրայել |
Երկիր | ![]() |
Ժանրեր | փոփ |
Մասնագիտություն | դերասանուհի, երգչուհի, կոմպոզիտոր, հեռուստահաղորդավարուհի, երգերի հեղինակ և թատրոնի դերասանուհի |
Գործիքներ | կիթառ և վոկալ |
Լեյբլ | Helicon? |
Կայք | miraawad.co |
![]() |
Միրա Ավադ (արաբ․՝ ميرا عوض, եբրայերեն՝ מירה עווד, բուլղար․՝ Мира Ауад, հունիսի 11, 1975[2][3], Rameh, Իսրայել), արաբա-բուլղարական ծագում ունեցող իսրայելցի երգչուհի և դերասանուհի։ Եղել է առաջին երգչուհին, որը Իսրայելը ներկայացրել է Եվրատեսիլ միջազգային մրցույթում[4]։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Միրան ծնվել է Կարմիելում, այնուհետև ընտանիքը տեղափոխվել է Հյուսիսային Գալիլեայում գտնվող Ռամ գյուղ։ Հայրը եղել է արաբ բժիշկ։ Մայրը՝ Սնեժանկան, ծնունդով եղել է Բուլղարիայից և զբաղվել է կանանց իրավունքների պաշտպանությամբ[5]։ Այժմ Միրա Ավադը իր ամուսնու՝ հրեական ծագում ունեցող Կոստա Մոգիլևիչի հետ ապրում է Թել Ավիվում[6][7][8][9]։
Միրա Ավադը սովորել է Իսրայելի կենտրոնում գտնվող ժամանակակից երաժշտության և ջազի դպրոցում։ Նա մասնակցել է Կամերային թատրոնի կազմակերպած բեմադրություններին, որոնք նվիրված են եղել արաբա-իսրայելական հակամարտությանը։ Մասնակցել է նաև տարբեր հեռուստատեսային նախագծերի, նկարահանվել է ֆիլմերում։
2002 թվականին սկսել է համագործակցել իսրայելցի հայտնի ազգային երգչուհի Նոայի հետ (Ախիոնամ Նինի)։ 2009 թվականին Միրան և Նոան մասնակցել են Եվրատեսիլ մրցույթին։ Նրանք ներկայացել են «Էյնայխ» («Քո աչքերը») երգով, որը հայտնի է նաև «There Must Be Another Way» անվամբ[10]։ Երգչուհիները զբաղեցրել են 16-րդ հորիզոնականը։ Այդ որոշումը դժգոհություն է առաջացրել ինչպես հրեական, այնպես էլ Իսրայելի արաբական ազգայնականների շրջանում։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ https://www.habama.co.il/PagesHaifa/Event.aspx?Subj=1&Area=3&EventId=7949
- ↑ 2,0 2,1 Internet Movie Database — 1990.
- ↑ 3,0 3,1 Discogs — 2000.
- ↑ «Someone has to keep Israeli Arabs on the map»։ Haaretz։ դեկտեմբերի 27, 2012։ Վերցված է հունվարի 6, 2014
- ↑ Bronner Ethan (փետրվարի 25, 2009)։ «Musical Show of Unity Upsets Many in Israel»։ The New York Times։ Վերցված է մայիսի 12, 2010
- ↑ https://www.yediot.co.il/articles/0,7340,L-4974529,00.html
- ↑ Mira Awad Facebook
- ↑ «Artists : Mira Awad»։ Syntorama.com։ Արխիվացված է օրիգինալից հուլիսի 16, 2011-ին։ Վերցված է սեպտեմբերի 18, 2012
- ↑ Ellis Shuman (հունվարի 18, 2002)։ «Arab actress to be Israels "My Fair Lady"»։ Israel Insider։ Արխիվացված է օրիգինալից փետրվարի 23, 2012-ին։ Վերցված է սեպտեմբերի 18, 2012
- ↑ Noa & Mira Awad - There Must Be Another Way (Israel) 2009 Eurovision Song Contest
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- «Евровидение»: полный провал израильской политкорректности Archived 2020-06-27 at the Wayback Machine.
- Мира Авад споет за Израиль! — հարցազրույց
- Арабские артисты выступили против участия Миры Авад в конкурсе «Евровидение»
- Mira Awad Official Website
- Mira Awad Official Music Label Archived 2021-06-04 at the Wayback Machine.
- Mira Awad talk at TEDx
- Mira Awad Internet Movie Database կայքում
|