Կամերային թատրոն անվանումը ծագել է անգլերեն chamber և ֆրանսերեն chambre բառերից, որը թարգմանաբար նշանակում է սենյակ, փոքր մասշտաբով տարածք։ Ներկայացումները բեմադրվում են փոքր թատրոնում և նախատեսված են ունկնդիրների, հանդիսատեսի նեղ շրջանակի համար։
Կամերային թատրոնի ձևերը կարեղ են ներառել.
Կամերային թատրոն է գոյություն ունեցել Յուսպովների ընտանիքում` Մոյկայի նրանց տանը, ձևով այն ճիշտ Մեծ թատրոնի պատճենն է, բայց դահլիճի չափսը նախատեսված է 150 հանդիսատեսի համար, իսկ տունը նաև ուներ ակուստիկ երաժշտական հյուրասրահ և ընդունելության սրահ, որտեղ երաժշտախումբը տեղակայվում էևր երկրորդ հարկում։
1910 թվականին կոմս Ալեքսանդր Շերեմետևի նախաձեռնությամբ Նևսկի և Մեծ ծովային փողոցների անկյունում գտնվող տանը (այժմ` Նևսկի տուն 16)[1] ստեղծվել է տնային թատրոն, որը կազմված էր կամերային նվագախմբից և երգչախմբից։
Էրմիտաժը ուներ նաև փոքր` Էրմիտաժյան թատրոն, որում ներկայացումներ էին բեմադրվում։
Մամոնտյան մանրանկարների թատրոնը, որում Կասյան Գոլեյզովսկին բեմադրել է բալետային «Հարսնացուի ընտրությունը» և «Այծի ոտքը» ներկայացումները։
«Ինտիմ թատրոնը» հիմնադրվել է 1910 թվականին, Վսևոլոդ Մեյերխոլդի և Նիկոլայ Կուլբինի կողմից։
1908 թվականին Նիկիտա Բալիևն ստեղծել է «Չղջիկ» թատրոն-կաբարեն։ Թատերական ռեժիսոր Գրիգորի Գուրվիչը 1988 թվականին ստեղծել է «Չղջիկ» պրոֆեսիոնալ թատրոնը, որը գտնվում է Գնեզդիկովսկի նրբանցքում[2][3]։
Սանկտ-Պետերբուրգում 1906-1931 թվականներին ներկայացումներ էր բեմադրում «Ծուռ հայելի» փոքր թատրոնը` պարոդիայի ժանրով։
Ալեքսանդր Թաիրովի կողմից հիմնվել է կամերային թատրոն, որտեղ առաջին ներկայացումը` «Սակունտալան», ցուցադրվել է 1914 թվականի դեկտեմբերի 12-ին[4][5]։
Բորիս Պորկովսկու կամերային երաժշտական թատրոնը, որը նա ղեկավարում էր մինչև կյանքի վերջը, հիմնադրվել է 1972 թվականին, գտնվում է Նիկոլյան փողոցում։
Լիտեյնի փողոցում գտնվող թատրոնը նախկինում անվանել են «Ծուռ Ջիմմի»։ Մոսկովյան «Ծուռ Ջիմմի» (1924 թվականից` «Սատիրայի թատրոն») թատրոնի համար, որը ղեկավարել է կոնֆերանսիե Ա. Ալեքսեևը, Կասյան Գոլեյզովսկին բեմադրել է պլաստիկ ինտերմեդիա` «Բուռլակներ», Ռեպինի նկարի թեմայով, որը «կենդանացել է» «Эй, ухнем!» երգի տակ։ «Ծուռ Ջիմմի» թատրոնում բեմադրվել են «Ֆոքս-Տրոտ», «Աղմկում է գիշերային Մարսելը», «Մահվան պարը», «Նոր էքսցենտրիկ պար», «Հունգարական պար», «Պայանցի սերը», «Հումորեսկ», «En Orange» և այլ ներկայացումներ։
Սոլոմոն Միխոելսի կամերային թատրոնը 1925-1950 թվականներին կոչվել է Մոսկվայի պետական հրեական թատրոն։ Հրեական երաժշտական կամերային թատրոնն ունեցել է իր ստեղծագործական կյանքը 1977-1985 թվականներին` Յուրի Շերլինգի ջանքերի շնորհիվ[6]։
Ուրալի գրողների միացյալ թանգարանի գործող թատրոնը` Եկատերինբուրգի գրական թաղամասում։ Այն բացվել է 1988 թվականի դեկտեմբերի 1-ին, որպես թանգարանի մասնաճյուղ։ 157 տեղանոց փոքր դահլիճն ամֆիթատրոնի ձև ունի։ Չնայած այն հանգամանքին, որ այստեղ գոյություն չունի թատերախումբ, այստեղ հաջողությամբ հանդես են գալիս անտրեպրիզային և և խաղացանկային թատրոններ, ներգրվվում են Եկաատերինբուրգի այլ թատրոնների դերասաններ։
Կամերային թատրոնը, որում կարող է ներկայացվել կամերային բալետ, տարբերվում է մանրապատումների թատրոնից[7], որում ներկայացումները լակոնիկ են, ստեղծվել են փոքր ձևերի վրա աշխատող արվեստագետների կողմից, ըստ պիեսների, որոնք նախատեսված են փոքր լսարանների համար[8]։ Կամերային բալետը կարող է լինել նաև լիարժեք ներկայացում, ինչպիսին է «Ժիզելը», կրճատված կորդեբալետով և նվագախմբով։ Միևնույն ժամանակ, «մանրապատումների թատրոն» և «ինտիմ թատրոն» հասկացությունները վերաբերվում են կամերային թատրոնի ձևին, քանի որ նրանք ձևով փոքր են։
↑2007 — Шерлинг «Парадокс». — мемуары, включает две книги — «Одиночество длиною в жизнь» и «Его Величество мятежный Шут». — Москва: «Феникс». — 422 с. — 3000 экз. — ISBN 978-5-222-10919-9 ]