Սոլոմոն Միխոելս
Սոլոմոն Միխոելս իդիշ՝ שלמה מיכאָעלס | |
---|---|
![]() | |
Ծնվել է | մարտի 4 (16), 1890[1] |
Ծննդավայր | Դաուգավպիլս, Դվինսկի գավառ, Վիտեբսկի նահանգ, Ռուսական կայսրություն[2] |
Մահացել է | հունվարի 13, 1948[1] (57 տարեկան) |
Մահվան վայր | Մինսկ, Բելառուսի Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն, ԽՍՀՄ[2] |
Քաղաքացիություն | ![]() |
Մասնագիտություն | թատերական ռեժիսոր, թատրոնի դերասան, դերասան և թատերական ուսուցիչ |
Երեխա(ներ) | Natalia Michoels? և Q19908526? |
Պարգևներ և մրցանակներ | Ստալինյան մրցանակ Լենինի շքանշան ԽՍՀՄ ժողովրդական արտիստ «1941-1945 թթ. Հայրենական մեծ պատերազմի ժամանակ անձնվեր աշխատանքի համար» մեդալ ՌԽՖՍՀ ժողովրդական արտիստ և ՌԽՖՍՀ վաստակավոր արտիստ |
Սոլոմոն Միխայլովիչ Միխոելս (ռուս.՝ Соломо́н Миха́йлович Михо́элс, իսկական ազգանունը՝ Վովսի) (մարտի 4 (16), 1890[1], Դաուգավպիլս, Դվինսկի գավառ, Վիտեբսկի նահանգ, Ռուսական կայսրություն[2] - հունվարի 13, 1948[1], Մինսկ, Բելառուսի Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն, ԽՍՀՄ[2]), հրեա խորհրդային դերասան։ ԽՍՀՄ ժողովրդական արտիստ (1939)։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
1919 թվականին ընդունվել է Պետրոգրադի հրեական թատերական ստուդիան, որի հիմքի վրա ստեղծվել է Մոսկվայի հրեական կամերային թատրոնը (1925 թվականից՝ Մոսկվայի պետական հրեական թատրոն)։ Նույն թատրոնում (լեզուն՝ իդիշ) Միխոելսը եղել է դերասան, ռեժիսոր, 1929 թվականից՝ գեղարվեստական ղեկավար։ Միխոլեսի ստեղծած բեմական կերպարներն առանձնանում էին փիլիսոփայական խորությամբ, քաղաքական կրքոտ տեմպերամենտով, ձևի մոնումենտալությամբ և սրությամբ։ Սկզբում խաղացել է կենցաղային և կատակերգական դերեր, նրանց հաղորդելով կերպարների սեփական արժանապատվության զգացողությունը, կյանքի թշվառ իրավիճակից հոգեպես բարձրանալու ձգտումը (Բենիամին 3-րդ, Մենդելե Մոյխեր-Սֆորիմի «Բենիամին 3-րդի ճանապարհորդությունը»)։ Որպես ողբերգակ դերասան, Միխոելսի տաղանդը առավելապես բացահայտվել է Լիր արքայի (Շեքսպիրի «Լիր արքա», 1935) և կաթնավաճառ Տեվյեն (Շոլոմ Ալեյխեմի «Կաթնավաճառ Տեվյեն», 1938) դերերում։ Միխոելսի ռեժիսորական լավագույն աշխատանքը հրեական երաժշտական ֆոլկլորի մոտիվներով ստեղծված «Ֆրեյլեխս» (1945, ԽՍՀՄ պետական մրցանակ, 1946) ներկայացումն էր։ Իր հոդվածներում և դասախոսություններում Միխոելսը պրոպագանդել է փիլիսոփայական խոր մտքի, համարձակ ու վառ արտահայտչականության թատրոնը։ Դասավանդել է Մոսկվայի հրեական թատրոնին կից ուսումնարանում (1941 թվականից՝ պրոֆեսոր)։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 German National Library, Berlin State Library, Bavarian State Library, Austrian National Library Record #119149745 // Gemeinsame Normdatei — 2012—2016.
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 7, էջ 540)։ ![]() |
- Մարտի 16 ծնունդներ
- 1890 ծնունդներ
- Ռուսական կայսրությունում ծնվածներ
- Հունվարի 13 մահեր
- 1948 մահեր
- Մինսկ քաղաքում մահացածներ
- Ստալինյան մրցանակի դափնեկիրներ
- Լենինի շքանշանի ասպետներ
- ԽՍՀՄ ժողովրդական արտիստներ
- «Հայրենական մեծ պատերազմի ժամանակ կատարած անձնվեր աշխատանքի համար» մեդալակիրներ
- ՌԽՖՍՀ ժողովրդական արտիստներ
- ՌԽՖՍՀ վաստակավոր արտիստներ
- Անձինք այբբենական կարգով
- Դերասաններ այբբենական կարգով
- Խորհրդային դերասաններ
- 20-րդ դարի դերասաններ
- Լատվիայի հրեաներ
- Թատրոնի դերասաններ
- Թատերական ռեժիսորներ
- Նոր Դոնսկի գերեզմանատանը թաղվածներ