Ինտիմ թատրոն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Ինտիմ թատրոն (ֆր.՝ Théâtre intime, շվեդ.՝ Intima teatern), շվեդական թատրոն, որը գոյություն է ունեցել Ստոկհոլմում, 1907-1910 թվականներին։ Ստեղծվել է դերասան Ավգուստ Ֆալկի (1882-1938) և դրամատուրգ Յուհան Ավգուստ Ստրինդբերգի (1849-1912) կողմից[1][2]։ Այս թատրոնի համար Ստրինդբերգն ստեղծել է «կամերային» պիեսներ, ինչպես օրինակ, «Դժբախտություն», «Հավալուսն» գործերը[3][4][5]։

«Ինտիմ թատրոն» է հիմնվել նաև 1910 թվականին, Վսևոլոդ Մեյերխոլդի և Նիկոլայ Կուլբինի կողմից։

Այս թատրոնում Կասյան Գոլեյզովսկին 1916 թվականին բեմադրել է «Հարսնացուի ընտրությունը» և «Այծի ոտք» ներկայացումները։

Լիտեյնու պետական դրամատիկական թատրոնը կոչվել է «Լիտեյնի ինտիմ» (1913)։

«Արևի երեխաները» պիեսը բեմադրվել է Վիեննայի «Ինտիմ թատրոնում», 1907 թվականին։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Կամերային թատրոն
  • 1959 թվականին էկրան է բարձրացվել «Ինտիմ զրույց» ֆիլմը, որն առաջադրվել է Օսկար մրցանակի և որտեղ խաղում էին Դորիս Դեյը և Ռոք Հադսոնը։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Театральная энциклопедия
  2. «Tеатры мира», Интимный театр
  3. «Пьесы Августа Стриндберга». Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ հոկտեմբերի 1-ին. Վերցված է 2010 թ․ մայիսի 10-ին.
  4. Театральная энциклопедия из первоисточника: Strindberg A., Memorandum till medlemmar-ne af Intima teatern, fran regissoren, 2 uppl., Stockh., 1908
  5. 1907 год — Август Стриндберг «Интимный театр». — Москва: «Совпадение». — ISBN 978-5-903060-28-3