Նիկիտա Բալիև

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Նիկիտա Բալիև
ռուս.՝ Ники́та Фёдорович Бали́ев
Ծնվել է1876 կամ 1877
ԾննդավայրԴոնի Ռոստով, Եկատերինոսլավի նահանգ, Ռուսական կայսրություն
Մահացել էսեպտեմբերի 4, 1936(1936-09-04) կամ սեպտեմբերի 3, 1936(1936-09-03)[1]
Մահվան վայրՆյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ
ՔաղաքացիությունՌուսական կայսրություն
ԱՄՆ
ԿրթությունԿոմերցիոն գիտությունների ակադեմիա
Մասնագիտությունթատերական ռեժիսոր, դերասան և impresario
Nikita Balieff Վիքիպահեստում

Նիկիտա Ֆյոդորովիչ Բալիև (իսկական անունը՝ Մկրտիչ Բալյան, 1876, կամ 1877[2][3], Նոր Նախիջևան[4], կամ Կարին[5]1936, սեպտեմբեր 3, կամ 4[6][7], Նյու Յորք), էստրադայի և թատրոնի հայազգի գործիչ, Ռուսաստանի առաջին էստրադային թատրոնի՝ «Չղջիկ» կաբարեի հիմնադիր[8]։

Կենսագրական տվյալներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Նիկիտա Բալիևը ծնվել է Կարինում,այլ տվյալներով Նոր Նախիջևանում։ Նրա հայրը՝ Աստվածատուր (Ասվադուր) Բալյանը եղել է առևտրական։ Նրա ծնողները աբդուլհամիդյան կոտորածներից հետո 1899 թվականին տեղափոխվում են Նոր Նախիջևան։ Նիկիտայի եղբայրը՝ Հովհաննես Բալյանը (Իվան Բալիև) եղել է մշակույթի գործիչ, ունեցել է սեփական դրամատուն և վաճառատուն, եղել է Նոր Նախիջևանի հայկական թեմական դպրոցի հոգաբարձու, լեզվագետ։ Նիկիտա Բալիևը 1904 թվականին ավարտել է Մոսկվայի առևտրի ուսումնարանը։ Ուսումնարանն ավարտելուց հետո Բալիևը որոշում է իրեն նվիրել բեմին, սակայն ծնողները դրան դեմ էին։ Այդ պատճառով նա թողնում է ծնողներին և հայրենի տունը և ընդունվում Մոսկվայի կոնսերվատորիան։ 1904 թվականին, երբ սկսվում է ռուս-ճապոնական պատերազմը, նա մեկնում է ռազմաճակատ, բայց մինչև Մանջուրա հասնելը պատերազմն ավարտվում է։ Բանակում նա հաճախ է զվարճացրել ընկերներին՝ օպերաներ և արիաներ երգել, ծաղրանմանակել շրջապատի մարդկանց։ Պատերազմն ավարտելուց հետո՝ 1906-1911 թվականներին մասնակցել է Մոսկվայի Գեղարվեստական թատրոնի ներկայացումների երկրորդական դերերին։ Եղել է ռուս բեմադրիրչ Վլադիմիր Նեմիրովիչ- Դաչենկոյի քարտուղարը։

«Չղջիկ» թատրոնի բացումը[խմբագրել | խմբագրել կոդը]

1908 թվականին հայազգի Նիկոլայ Տարասովը (Նիկողայոս Թորոսյան) և Նիկիտա Բալիևը որոշում են ակումբ հիմնեն, որտեղ երեկոները պետք է ստեղծագործեն և ծաղրանմանակեն դերասաններին։ Ակումբը հիմնվել է Փրկչի եկեղեցու դիմաց՝ Լեսնոյ նրբանցքում գտնվող Պերցովի տան ներքնահարկում։ Անդամների թիվը քսանհինգն էին։ Ակումբի վարձակալման պայմանագիրը ստորագրելու ժամանակ պատի անկյունից մի չղջիկ է թռել ու կանգնել Բալիևի ճակատին։ «Էվրիկա»,-ասել է Բալիևը․թատրոնի անունը որոշվեց։ Թատրոնի պաշտոնական բացումը եղավ 1908 թվականի փետրվարի 29-ին։ «Չղջիկ»-ում ներկայացվել են երգեր, պարեր, մանրապատումներ, օպերետներ, կատակերգություններ։ Սկզբնական շրջանում «Չղջիկ»-ը եղել է էլիտար թատրոն, որի հանդիսականները եղել են մշակութային մարդիկ։ Մուտքի տոմսը եղել է տասնհինգ ռուբլի։ Դահլիճում տեղավորվել է մոտ հիսուն հանդիսատես։ Աստիճանաբար այցելուների քանակը շատացել է և նրանք նոր տարածք են վարձակալել՝ 260 հանդիսականների համար։ Աստիճանաբար հանդիսատեսները շատացան և երրորդ անգամ թատրոնի վայրը նրանք փոխեցին։ Այս անգամ դահլիճը հինգհարյուր հանդիսականների համար էր։ 1912 թվականը ծանր եղավ «Չղջիկ»-ի համար։ Ինքնասպան եղավ Նիկոլայ Տարասովը։ Դա ծանր հարված էր Բալիևի և բոլոր գեղարվեստական անդամների համար։ «Չղջիկ»-ի համար հաջորդ ծանր տարիները եղան առաջին աշխարհամարտի տարիները։ Բալիևն այդ տարիներին հիմնել է «Չղջիկ» անունով մի հիվանդանոց,որտեղ զվարճացրել է վիրավոր զինվորներին։ Փետրվարյան հեղափոխությունից հետո նոր իշխանությունները հրամայեցին Բալիևին, որ նա «Չղջիկ»-ը ծառայեցնի համայնավարական գաղափարների քարոզման համար։ Գիտակցելով, որ Ռուսաստանում մնալն արդեն անիմաստ է, Բալիևը կնոջ՝ Ելենա Արկադևնա Բալիևա-Կոմիսարժևսկայայի հետ հեռացան Ռուսաստանից։

Պերցովի տունը, որի ներքնահարկը վարձակալել են Նիկոլայ Տարասովը և Նիկիտա Բալիևը 1908—1909 թվականներին «Չղջիկ» թատրոնի համար։ Մոսկվա

«Չղջիկ»-ը Եվրոպայում[խմբագրել | խմբագրել կոդը]

1920 թվականին նրանք մի կերպ հասնում են Կոստանդնուպոլիս, որտեղ Ալեքսանդր Խատիսյանի շնորհիվ Բալիևը ինքնությունը հաստատող փաստաթղթեր է ձեռք բերել, իսկ Զավեն Պատրիարքի միջոցով վկայական է ստացել՝ Ֆրանսիա մեկնելու համար։ Արդեն 1921 թվականին Բալիևը Փարիզում էր։ Փարիզում էին նաև «Չղջիկ»-ի շատ դերասաններ։ Բալիևը իր միակ ունեցվածքը՝ ադամանդե մատանին գրավ է դնում և վերաբացում թատրոնը։ Առաջին ներկայացումը «Ֆեմինա» թատրոնում մեծ հաջողություն է ունենում։ Փարիզում Բալիևը մնում է ութ ամիս։ 1923 թվականին երեք ամիս հանդես է եկել Լոնդոնի «Պավիլիոն» թատրոնում։Փարիզի և Լոնդոնի ելույթներից ստացած գումարը կազմել է 2,5 միլիոն ֆրանկ,ինչը ֆանտաստիկ էր այն ժամանակվա համար։ Շուտով քառասունյոթ անձից բաղկացած թատրոնը իր ելույթները շարունակեց Գերմանիայում,Իսպանիայում, Բելգիայում,Նիդեռլանդներում։

«Չղջիկ»-ը ԱՄՆ-ում[խմբագրել | խմբագրել կոդը]

1923 թվականին «Չղջիկ»-ը մեկնել է Նյու Յորք և փետրվարի 3-ին տվել է իր առաջին ելույթը։ Հետագա ելույթները մեծ ոգևորություններ առաջացրին ամերիկացիների մեջ։ Նրանք Բալիևին ընդունում էին որպես թատրոնի նորարար։ Նրան ընդունելության է արժանացրել ԱՄՆ-ի նախագահ Քալվին Քուլիջը։ Նյու Յորքում վաթսունհինգ շաբաթ մնալուց հետո Նիկիտա Բալիևը իր խմբի հետ միասին բավականին մեծ գումարներ են վաստակել։ «Չղջիկ»-ը իր ներկայացումները շարունակել է Կանադայում,Հարավային Ամերիկայում և Հարավային Աֆրիկայում։ Բալիևի ներկայացումները դիտել է Չարլի Չապլինը, որի հետ Բալիևը մտերիմ է եղել։ Paramount Pictures Corporation(Փարամաունթ Փիքչըրս Քորպորեյշն) ստուդիայի տնօրինությունը 1828 թվականին Բալիևի հետ պայմանագիր է կնքել,որպեսզի «Չղջիկ»-ի ներկայացումների հիման վրա հնչուն ֆիլմեր նկարահանեն։ Բալիևը նկարահանվել է մեկ ֆիլմի գլխավոր դերում՝ «Դեպքից դեպք» կինոնկարում։

Հայերը «Չղջիկ»ում[խմբագրել | խմբագրել կոդը]

Բալիևի կյանքի վերջին տարիները[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամերիկյան տնտեսական ճգնաժամի արդյունքում՝ 1930-ական թվականներին Բալիևը սնանկացել է։ Կյանքի վերջին երկու տարիներին իրեն փորձել է դրսևորել տարբեր ասպարեզներում։ Ռադիոն, կինոն, թատրոնը նրան հաջողություններ չբերեցին։ Բալիևը մահացել է աղքատության մեջ կաթվածահար լինելով։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]