Նիկոլայ Տարասով

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Նիկոլայ Տարասով
հայ․՝ Նիկողայոս Ղազարոսեան Թորոսեան
TarasovN.jpg
Ծնվել էհուլիսի 18, 1882(1882-07-18)
Մահացել էհոկտեմբերի 31, 1910(1910-10-31) (28 տարեկանում)
Մահվան վայրՄոսկվա, Ռուսական կայսրություն
ՔաղաքացիությունՌուսական կայսրություն
Մայրենի լեզուռուսերեն
Մասնագիտությունմեկենաս

Նիկոլայ Լազարևիչ Տարասով (ռուս.՝ Николай Лазаревич Тарасов, իրական անունը` Նիկողայոս Ղազարոսի Թորոսյան, հուլիսի 18, 1882(1882-07-18) - հոկտեմբերի 31, 1910(1910-10-31), Մոսկվա, Ռուսական կայսրություն), հայազգի ռուսական մեծահարուստ, մեկենաս, նավթարդյունահանող:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Նիկոլայ Տարասովը սերում էր արմավիրցի հայ առևտրականների ընտանիքից[1]: Հիմնականում նա իր եկամուտն ստանում էր բազմաթիվ բաժնետիրական ընկերություններից ստացվող կապիտալներից: Ունեցվածքն ստացել էր հոր թողած ժառանգությունից: Չնայած երիտասարդ տարիքին, Նիկոլայ Տարասովն ուներ բարերարի համբավ, իսկ նեղ շրջանակներում ուներ նաև պճնամոլի և կնամոլի անուն:

1906 թվականին, ժառանգությունն ստանալուն պես, գումար է տրամադրել Վլադիմիր Նեմիրովիչ-Դանչենկոյին, երբ Մոսկվայի գեղարվեստական թատրոնի խումբը Գերմանիայում հյուրախաղերով հանդես գալու ընթացքում հայտնվել էր ծանր կացության մեջ: Այդպես Տարասովը դարձավ նշված թատրոնի բաժնետերն ու տնօրինության անդամը: Նա հովանավորում էր շատ դերասանուհիների` այդ թվում Ալիսա Կոոնենին: 1908 թվականին իր ընկերոջ` Նիկիտա Բալիևի հետ միասին, Նիկոլայ Տարասովն հիմնադրել է «Չղջիկ» («Летучая мышь») կաբարե-թատրոնը:

Մահը[խմբագրել | խմբագրել կոդը]

Նիկոլայ Տարասովի կյանքն իր ողբերգական ավարտին է հասել «սիրային եռանկյունու» պատճառով[2]: Նրա նախկին սիրուհին` դերասանուհի Օլգա Գրիբովան (մագնատ Նիկոլայ Գրիբովի կինն էր), Նիկոլայ Տարասովից գումար է խնդրել իր սիրեկանի` ռուսական բանակի յունկեր Նիկոլայ Ժուրավլյովի համար, ով տանուլ էր տվել թղթախաղում: Նիկոլայ Տարասովը մերժել է Օլգային, որի պատճառով յունկերը ինքնասպան էր եղել: Հաջորդ օրը Օլգան նույնպես ինքնասպանության փորձ էր կատարել և մահացել էր հիվանդանոցում: Այդ դեպքի երրորդ օրը, Տարասովը թերթերից իմանալով կատարվածի մասին, նույնպես ինքնասպան է եղել[3][4]: Լուրեր էին պտտվում, թե իբր Օլգա Գրիբովայի ընկերուհին դագաղ էր պատվիրել և ծաղկեպսակի հետ միասին ուղարկել Տարասովի հասցեով, երբ վերջինս դեռևս տեղյակ չէր Օլգայի մահվան մասին: Իբր ծառան հայտնաբերել էր Տարասովի դին, իսկ հետո նաև ուղարկված դագաղը[5]:

Նիկոլայ Տարասովի մահվան օրը Մոսկվայի գեղարվեստական թատրոնում դադարեցվել են ներկայացումները: Նա թաղված է Մոսկվայի հայկական գերեզմանոցում[6]: Շիրմաքարը, որը ներկայացնում է Տարասովի ինքնասպանության պահը, ստեղծել է քանդակագործ Նիկոլայ Անդրեևը[7]: Տարասովի շիրիմը համարվում է Անդրեևի կողմից ստեղծված բոլոր գերեզմանաքարերից լավագույնը[8]: Ներկայումս այն պահպանվում է պետության կողմից` որպես պատմության և մշակույթի հուշարձան[9]:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Владимир Седов Особняк Тарасова в Москве
  2. Театр для своих, или История с тремя самоубийцами — Труд, № 36, 02.03.2006
  3. Тарасов Николай Лазаревич (1882—1910)
  4. «Почитай отца и мать твоих», глава из книги Тарасов А. Миллионер: Исповедь первого капиталиста новой России, М., Вагриус, 2004, ISBN 5-475-00046-8
  5. Рустам Рахматуллин Облюбование Москвы: Кузнецкий Мост и выше — Новый Мир, 2002, № 11
  6. Армянское кладбище
  7. Ваганьковское (Армянское) кладбище. Надгробие Н. Л. Тарасова
  8. «Андреев Н. А. … создал надгробие в 1911—1912 гг. Н. Л. Тарасову на Армянском кладбище. Этот памятник выразителен и не имеет аналогий в русском надгробии». — Цит по: «Русская мемориальная скульптура», М., 1978.
  9. Перечень охраняемых художественных надгробий и семейных захоронений