Ինտերմեդիա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Ինտերմեդիա (լատ.՝ intermedius - միջանկյալ), հիմնական ներկայացման (դրամատիկական, օպերային, բալետային) գործողությունների միջև կատարվող, սովորաբար կատակերգական բնույթի, ոչ մեծ պիես կամ տեսարան (մնջախաղ, պար, երաժշտական երկ)։ Սկզբնավորվել է միջնադարյան թատրոնում (15-րդ դար), մեծ տարածում գտել 16-17-րդ դարերում Եվրոպայի թատրոններում։ Օպերային Ինտերմեդիաներից է սկզբնավորվել և զարգացել իտալական կատակերգական օպերան (դասական օրինակ է Պերգոլեզիի «Սպասուհին՝ տիրուհի», 1783)։ Ժամանակակից թատրոնում ինտերմեդիան ներկայացման մեջ ներդրված կոմիկական կամ երաժշտական տեսարան է։ Ինտերմեդիա է կոչվում նաև Ֆուգայի թեմայի առանձին անցումների միջև ընթացող միջանկյալ դրվագը, անվանվում է նաև ինտերլյուդիա։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 4, էջ 354 CC-BY-SA-icon-80x15.png