Մարիանա Պոպովա
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Մարիանա Պոպովա | |
---|---|
![]() | |
Ծնվել է | հունիսի 6, 1978[1] (42 տարեկան) Սոֆիա, Բուլղարիայի Ժողովրդական Հանրապետություն |
Երկիր | ![]() |
Ժանրեր | փոփ երաժշտություն |
Մասնագիտություն | երգչուհի |
Գործիքներ | վոկալ |
Պարգևներ | Bourgas and the sea (festival)? և BG Radio? |
Կայք | marianapopova.com |
Մարիանա Պոպովա (բուլղար․՝ Мариана Попова, հունիսի 6, 1978[1], Սոֆիա, Բուլղարիայի Ժողովրդական Հանրապետություն), բուլղարացի երգչուհի: 2006 թվականին Եվրատեսիլ երգի մրցույթում եղել է Բուլղարիայի ներկայացուցիչը, 2011 թվականին՝ Բուլղարիայի ձայնը նախագծի և Vip Brother 2012 - Bulgaria-ի մարզիչ:
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Մարիանա Պոպովան ծնվել է 1978 թվականին Սոֆիայում: Երաժշտությամբ զբաղվել է 11 տարեկան հասակից, հետագայում սովորել է նաև ժամանակակից և ջազ բալետ: 1996-2000 թվականներին եղել է Կոկոմանիա (Cocomania) խմբի անդամ: Սովորել է Բուլղարական նոր համալսարանի ջազային բաժնում: 2005 թվականին «Dream About Me» (Երազիր իմ մասին) երգով «Բուրգասը և ծովը» փառատոնում արժանացել է առաջին մրցանակի: Երգը դուետով կատարել է Դանի Միլևի հետ: Մարիանան ասում է, որ երազում է երբեք չդադարել երազել, գնահատում է տաղանդավոր մարդկանց, հավատում է իրեն և վերամարմնավորմանը և կցանկանար ճաշել երգիչ Մարկ Էնթոնիի հետ: 2006 թվականին «Let Me Cry» երգով ներկայացել է Եվրատեսիլ 2006 երգի մրցույթում, կիսաեզրափակիչ փուլում չհավաքելով անհրաժեշտ ձայները՝ եզրափակիչ դուրս չի եկել:
Սինգլներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Ти не дойде (Դու չեկար)
- Казах (Ես ասացի)
- Можем пак (Կարող ենք նորից անել)
- Няма (Ոչինչ չկա)
- След (Հետո)
- Сънувай ме (Երազիր իմ մասին)
- Let Me Cry (Остави ме да плача), այս երգով Աթենքում ներկայացել է Եվրատեսիլ երգի մրցույթին
- Երբեմն (Понякога), բուլղարերեն տարբերակով՝ "Не знам"
- Lejos, երգը իսպաներենով կատարել է բուլղարացի երգիչ Օրլին Գորանովի հետ
- Остани
- Նոր կրոն
Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- «Բուրգասը և ծովը փառատոնում» 3-րդ մրցանակ և «Rotari Club – Bourgas»-ի հատուկ մրցանակ Դանի Միլևի հետ «Հետո» (After) երգի համար, 2004
- «Բուրգասը և ծովը փառատոնում» «Երազիր իմ մասին», դուետ Դանի Միլևի հետ, 1-ին մրցանակ, 2005
- ‘Чуй ме’ դուետ Օրլին Գորանովի հետ, BG ռադիոյի երգի լավագույն բուլղարերեն տեքստ, 2012
Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]
2009 թվականի դեկտեմբերի 28-ին ծնվել է Մարիանայի դուստրը՝ Մարիա Մագդալենա Հաննես Պոպովան: Դստեր հայրը իսպանացի է, ում Մարիանան հանդիպել է 2009 թվականին ընկերների հետ արձակուրդի ընթացքում: Մարիանան ունի եղբայր՝ Ջորջը, հայրը մահացել է երբ Մարիանան 15 տարեկան էր:
Անվանակարգեր[խմբագրել | խմբագրել կոդը]
- «Լավագույն կին երգչուհի» անվանակարգ, BG ռադիոյի ամենամյա երաժշտական մրցանակաբաշխություն, 2004
- «Բուլղարական լավագույն դեբյուտ», BG ռադիոյի ամենամյա երաժշտական մրցանակաբաշխություն, 2004
- «Լավագույն կին երգչուհի» անվանակարգ, MM հեռուստատեսության ամենամյա երաժշտական մրցանակաբաշխություն, 2005
- «Լավագույն կին երգչուհի» անվանակարգ, BG ռադիոյի ամենամյա երաժշտական մրցանակաբաշխություն, 2005
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
|