Jump to content

Աննե-Կարինե Սթրյոմ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Աննե-Կարինե Սթրյոմ
Բնօրինակ անուննորվ.՝ Anne-Karine Strøm
Ծնվել էհոկտեմբերի 15, 1951(1951-10-15)[1][2] (73 տարեկան)
Օսլո, Նորվեգիա
Երկիր Նորվեգիա
ԺանրերՀիթ
Մասնագիտություներգչուհի, դերասանուհի և ստուդիական երաժիշտ
Երգչաձայնբարիտոն
Գործիքներվոկալ
ԿրթությունՕսլոյի համալսարան
ԱնդամակցությունBendik Singers?
ԱմուսինFrode Thingnæs? և Ole Paus?
 Anne-Karine Strøm Վիքիպահեստում

Աննե-Կարինե Սթրյոմ (նորվ.՝ Anne-Karine Strøm, հոկտեմբերի 15, 1951(1951-10-15)[1][2], Օսլո, Նորվեգիա), նորվեգացի երգչուհի, դերասանուհի և լրագրող։ Երեք անգամ ներկայացրել է իր հայրենիք Նորվեգիան Եվրատեսիլ երաժշտական մրցույթի ժամանակ՝ 1973, 1974 և 1976 թվականներին։

Կենսագրություն և կարիերա

[խմբագրել | խմբագրել կոդը]

Աննե-Կարինե Սթրյոմը ծնվել է 1951 թվականի հոկտեմբերի 15-ին Նորվեգիայի մայրաքաղաք Օսլոյում։ Երգել սկսել է մանուկ հասակից։ Առաջին անգամ Աննե-Կարինե Սթրյոմը բեմ է բարձրացել 12 տարեկան հասակում։ 1970 թվականին լույս ընծայվեց նրա դեբյուտային սինգլը՝ «Regndråper faller i mitt hår», որը մեծ տարածում գտավ ամբողջ Նորվեգիայում։ Աննե-Կարինե Սթրյոմը մասնակցել է «Finn Eriksens orkester» և «Bendik Singers» փոփ խմբերի ելույթներին։

Երգչուհի Աննե-Կարինե Սթրյոմը երեք անգամ մասնակցել է Եվրատեսիլ երաժշտական մրցույթին։

Ներքևում ներկայացված ՝ Աննե-Կարինե Սթրյոմի մասնակցությունն ու գրաված հորիզոնականը «Melodi Grand Prix» նորվեգական ազգային երաժշտական մրցույթի ընտրական փուլում։ Առաջին հորիզոնական զբաղեցնելը Աննե-Կարինե Սթրյոմին հնարավորություն ընձեռեց ներկայացնել իր երկիրը Եվրատեսիլ երգի ամենամյա մրցույթին։

Տարեթիվ Երգ Զբաղեցրած հորիզոնական
1971 «Hør litt på meg» 10
1972 «Håp» 4
1973 «Å for et spill» Bendik Singers-ի կազմում) 1
1974 «Hvor er du» 1
1975 «1+1=2» 4
1976 «Mata Hari» 1

Եվրատեսիլ երգի ամենամյա մրցույթ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Աննե-Կարինե Սթրյոմը ընտրական փուլերում մասնակցել է 1971-ից 1976 թվականներին անընդմեջ։ Առաջին անգամ նա հաղթող ճանաչվեց 1973 թվականին՝ «Bendik Singers» խմբի կազմում։ Առաջին անգամ մասնակցելու ժամանակ «It’s Just A Game» (Սա ընդամենը խաղ է՝ «Å for et spill») երգը հավաքեց 89 բալ և զբաղեցրեց 7-րդ տեղը՝ 17-ի մեջ։

Հաջորդ տարին երգչուհին կրկին է մասնակցում ազգային երգի ընտրական փուլին (նորից «Bendik Singers» խմբի հետ, սակայն արդեն այդ խմբի անդամը չէր)։ Այս անգամ էլ նա կրկին առաջին հորիզոնականն է զբաղեցնում։ Ու երկրորդ անգամ մեկնում է Եվրատեսիլ երգի ամենամյա մրցույթին մասնակցելու։ Ցավոք, մրցույթում Աննե-Կարինե Սթրյոմը տապալվում է։ Այդ տարի մասնակցում էին շատ հայտնի կատարողներ՝ Օլիվիա Նյուտոն-Ջոնը, Ջիլիոլա Չինկվետին, Mouth & MacNeal և նույնիսկ ABBA խումբը։ Արդյունքներն ամփոփելուց պարզ դարձավ, որ Աննե-Կարինե Սթրյոմը վաստակել է ընդամենը 3 բալ և վերջին տեղն է զբաղեցրել։

Երկու տարուց հետո Աննե-Կարինե Սթրյոմը կրկին հաղթում է տեղական «Melodi Grand Prix» երգի ընտրության մրցույթին։ Նրա երգը անգլերեն «Mata Hari» սինգլն էր, որին համարում էին հաղթանակի մեծ շանսեր ունեցող երգ։ Երգը ձայնագրված էր «դիսկո-փոփ» ժանրում։ Սակայն այս անգամ էլ երգը հաջողություն չարձանագրեց։ Աննե-Կարինե Սթրյոմը 7 միավորով զբաղեցրեց վերջին հորիզոնականը։

Երգչուհի Աննե-Կարինե Սթրյոմին կարելի համարել Եվրատեսիլի ամենաանհաջողակ կատարողներից մեկը, ով մի քանի անգամ մասնակցել է մրցույթին.

Տարեթիվ Երգ Զբաղեցրած հորիզոնական Հավաքած բալեր
1973 «It’s Just A Game» Bendik Singers-ի կազմում) 7 89
1974 «The First Day of Love» 14 3
1976 «Mata Hari» 18 7

Եվրատեսիլից հետո

[խմբագրել | խմբագրել կոդը]

1970-ական թվականներից հետո Աննե-Կարինե Սթրյոմը սկսեց հանդես գալ Էսթեյն Սունդեի և իր ամուսնու՝ Օլե Պաուսի հետ երաժշտական կաբարեում։ Թողարկելով ևս երեք ալբոմներ՝ Աննե-Կարինե Սթրյոմը հրաժեշտ տվեց երաժշտական կարիերային։ Վերջին քսան տարում նա աշխատել է որպես լրագրող հայտնի պարբերականներում։ Այսօր Օսլոյի համալսարանում դասավանդում է լեզվաբանություն։

Կոմպոզիտոր Մարկուս Պաուսի մայրն է։

Սկավառակագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Drømmebilde (1971)
  • Anne Karin (1975)
  • Album (1978)
  • Casablancas Døtre (1982)
  • Landet utenfor (1986)
  • Fotball-gressenka (1963)
  • Lille Marlene (1963)
  • Lucia-sangen (1964)
  • Morild (1964)
  • Milaja (1964)
  • Vi må huske på mamma (1964)
  • Klokkene ringer (1964)
  • Sov lille prins (1964)
  • Ringo, Paul, John, George (1965)
  • Jeg ønsker meg en bitte liten Beatle (1965)
  • Man kan, hvis man vil (1965)
  • Du tok med deg mitt hjerte (1965)
  • Dance Quiella In A Quiella Dance (1966)
  • Quiella Al Bole' (1966)
  • Letkis Blues (1966)
  • Unge møtes, unge skilles (1966)
  • En sommerdrøm (1967)
  • La ham være i fred (1967)
  • Si no' pent (1967)
  • Guantanamera (1967)
  • Regndråper faller i mitt hår (1970)
  • Bor du fortsatt her i byen (1970)
  • Men svikter du meg nå (1970)
  • Lykken er (1971)
  • Hør litt på meg (1971)
  • Mamy Blue (1971)
  • Han gjør hva han vil (1971)
  • Som en gammeldags lovsang (1972)
  • En maske og et smil (1972)
  • En merkelig brann (1973)
  • Kjærlighet (1973)
  • Hvor er du (1974)
  • Min egen lille by (1974)
  • The First Day of Love (1974)
  • Harmony (1974)
  • Født med et smil (1974)
  • Harmoni (1974)
  • Saloniki (1975)
  • Se på meg (1975)
  • Mata Hari (1976)
  • Noen år i fred (1976)
  • Please Don’t Go Away (1976)

Այլ աշխատանքներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Vi vil leve (в составе «Finn Eriksens orkester»)
  • Bendik Singers (в составе «Bendik Singers»)

Ֆիլմագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Douglas (1970)
  • Einar Schankes gledeshus (1975)
  • Solstreif (1981)

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 Internet Movie Database — 1990.
  2. 2,0 2,1 Discogs — 2000.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Աննե-Կարինե Սթրյոմ» հոդվածին։