The Social Network Song
The Social Network Song | |
---|---|
Եվրատեսիլ 2012-ի երգ | |
Երկիր | Սան Մարինո |
Երգիչ(ներ) | Վալենտինա Մոնեթթա |
Լեզու | Անգլերեն |
Երգահան(ներ) | Ռալֆ Զիգել |
Բառերի հեղինակ(ներ) | Տիմոթի Տաչտոն, Յոսե Սանտանա Ռոդրիգես |
Արդյունքներ | |
Կիսաեզրափակչի արդյունք | 14 |
Կիսաեզրափակչի միավորներ | 31 |
Ներկայանալու ժամանակագրություն | |
◄ Stand By (2011) |
«The Social Network Song» (Սոցիալական ցանցի երգը), Վալենտինա Մոնեթթայի երգն էր Եվրատեսիլ 2012 երգի մրցույթի համար։
Երգի պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Երգի առաջին տարբերակը, որ կոչվում էր «Facebook Uh, Oh, Oh», հեռարձակվել է 2012 թ․-ի մարտի 16՝ երգչուհի Վալենտինա Մոնեթթայի հայտնի դառնալուց երկու օր անց։ Երգը հինգ օրվա ընթացքում ՅուԹյուբում հավաքեց ավելի քան 200 000 դիտում։ Սակայն 2012 թ․ մարտի 18-ին՝ երգի հայտնվելուց մի քանի օր անց, Եվրոպական հեռարձակողների միությունը հայտարարեց, որ ըստ Եվրատեսիլի կանոններին երգը պարունակում է անհիմն առևտրային հաղորդագրություն (Facebook ապրանքանիշը), որի պատճառով երգի բառերը փոփոխվեցին և երգը անվանվեց «The Social Network Song» («Սոցիալական ցանցի երգը»)։
Երգի մրցույթ
[խմբագրել | խմբագրել կոդը]2012 թ․ ապրիլի 23-ին Սան Մարինոյի պատվիրակությունը հայտարարեց մրցույթ։ Ըստ մրցույթի կանոններին, մրցույթի մասնակիցները պետք է նկարահանեին տեսահոլովակ «The Social Network Song» երգի համար[1]։ Մրցույթի ժամկետ էր սահմանված 23 օրը։
Տեսահոլովակի հեղինակներից 10-ը պետք է ստանային հետևյալ մրցանակները՝
- 1-ին տեղ ― բացառիկ VIP ուղևորություն Գերմանիայի Մյունխեն քաղաք աշխարհահռչակ Օկտոբերֆեստ 2012-ին, ինչպես նաև €1000 դրամական պարգև
- 2-րդ տեղ ― €700 դրամական
- 3-րդ տեղ ― €500 դրամական
- 4-6-րդ տեղեր ― €200 դրամական
- 7-10-րդ տեղեր ― €100 եվրո դրամական
Բացի այս մրցանակներից, այն հեղինակը, ում տեսահոլովակը YouTube-ում կհավաքեր ամենից շատ դիտումներ, կշահեր լրացուցիչ մրցանակ՝ ուղևորություն դեպի Սան Մարինո։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Սան Մարինո։ Միացեք Համընդհանուր «Սոցիալական ցանց» տեսահոլովակի մրցույթին». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունիսի 16-ին. Վերցված է 2012 թ․ մայիսի 11-ին.