The Social Network Song

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Facebook Uh, Oh, Ohից)
The Social Network Song
Եվրատեսիլ 2012-ի երգ
Երկիր Սան Մարինո
Երգիչ(ներ) Վալենտինա Մոնեթթա
Լեզու Անգլերեն
Երգահան(ներ) Ռալֆ Զիգել
Բառերի հեղինակ(ներ) Տիմոթի Տաչտոն, Յոսե Սանտանա Ռոդրիգես
Արդյունքներ
Կիսաեզրափակչի արդյունք 14
Կիսաեզրափակչի միավորներ 31
Ներկայանալու ժամանակագրություն
◄ Stand By (2011)   

«The Social Network Song» (Սոցիալական ցանցի երգը), Վալենտինա Մոնեթթայի երգն էր Եվրատեսիլ 2012 երգի մրցույթի համար։

Երգի պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Երգի առաջին տարբերակը, որ կոչվում էր «Facebook Uh, Oh, Oh» («Ֆեյսբուք Uh, Oh, Oh»), հեռարձակվել է 2012 թ․-ի մարտի 16՝ երգչուհի Վալենտինա Մոնեթթայի հայտնի դառնալուց երկու օր անց։ Երգը հինգ օրվա ընթացքում ՅուԹյուբում հավաքեց ավելի քան 200 000 դիտում։ Սակայն 2012 թ․ մարտի 18-ին, երգի հայտնվելուց մի քանի օր անց, Եվրոպական հեռարձակողների միությունը հայտարարեց, որ ըստ Եվրատեսիլի կանոններին երգը պարունակում է անհիմն առևտրային հաղորդագրություն (Facebook ապրանքանիշը), որի պատճառով երգի բառերը փոփոխվեցին և երգը անվանեցին «The Social Network Song» («Սոցիալական ցանցի երգը»).

Երգի մրցույթ[խմբագրել | խմբագրել կոդը]

2012 թ․ ապրիլի 23-ին Սան Մարինոյի պատվիրակությունը հայտարարեց մրցույթ։ Ըստ մրցույթի կանոններին, մրցույթի մասնակիցները պետք է նկարահանեին տեսահոլովակ «The Social Network Song» երգի համար[1]։ Մրցույթի ժամկետ էր սահմանված 23 օրը։

Տեսահոլովակի հեղինակներից 10-ը պետք է ստանային հետևյալ մրցանակները՝

  • 1-ին տեղ ― բացառիկ VIP ուղևորություն Գերմանիայի Մյունխեն քաղաք աշխարհահռչակ Օկտոբերֆեստ 2012-ին, ինչպես նաև €1000 դրամական պարգև
  • 2-րդ տեղ ― €700 դրամական
  • 3-րդ տեղ ― €500 դրամական
  • 4-6-րդ տեղեր ― €200 դրամական
  • 7-10-րդ տեղեր ― €100 եվրո դրամական

Բացի այս մրացակներից, այն հեղինակը, ում տեսահոլովակը YouTube-ում կհավաքեր ամենից շատ դիտումներ, կշահեր լրացուցիչ մրցանակ՝ ուղևորություն դեպի Սան Մարինո։

Հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]