Նինա Ձիլլի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Նինա Զիլլիից)
Նինա Ձիլլի
Nina Zilli 1.jpg
Հիմնական տվյալներ
Ի ծնե անուն Մարիա Կյարա Ֆրասկետտա
Նաև հայտնի է որպես Nina Zilli
Ծնվել է փետրվարի 2, 1980 (38 տարեկան)
Պիյաչենցա, Իտալիա
Պյաչենցա, Էմիլիա Ռոմանիա, Իտալիա[1]
Երկիր Իտալիա Իտալիա
(իտալացի)
Ժանրեր Ֆանկ
Մասնագիտություն Երգչուհի
Երգչաձայն սոպրանո
Գործունեություն 2000-ից
Լեյբլ Universal Music Group
Կայք ninazilli.com

Մարիա Կյարա Ֆրասկետտա (իտալ.՝ Maria Chiara Fraschetta, փետրվարի 2, 1980({{padleft:1980|4|0}}-{{padleft:2|2|0}}-{{padleft:2|2|0}})[2], Պյաչենցա, Էմիլիա Ռոմանիա, Իտալիա[1]), հայտնի է նաև Նինա Ձիլլի անունով, իտալացի երգչուհի, որը ներկայացրել է Իտալիան Եվրատեսիլ 2012-ում «L'Amore È Femmina» («Կանացի սեր») երգով և զբաղեցրել 9-րդ հորիզոնականը։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1980 թվականի փետրվարի 2-ին Պյաչենցայում[3]։ Մանկությունն անցկացրել է Իռլանդիայում, իսկ վերադառնալով Իտալիա, 13 տարեկանում ընդունվել է կոնսերվատորիա[4]։ 1997 թվականին ստեղծել է սեփական` «The Jerks» փոփ-խումբը[5]։ Կոնսերվատորիան ավարտելուց հետո տեղափոխվել է ԱՄՆ, որտեղ ապրել է երկու տարի[6]։

2000-ական թվականների սկզբներին Նինան սկսել է աշխատել հեռուստատեսությունում` մասնակցելով TMC2 հեռուստաալիքի Roxy Bar շոուին[7]։ Մեկ տարի անց նա առաջին անգամ հանդես է գալիս VJ-ի դերում MTV Italy-ում։ Այդ ժամանակ «The Jerks»-ն արդեն գոյություն չուներ, և 2000 թվականին Նինան նոր խումբ է ձևավորում` «Chiara e gli Scuri»։ Մեկ տարի անց լույս է տեսնում նրանց առաջին սինգլը` «Tutti al mare»-ն[8], և խումբն անցնում է ալբոմի ձայնագրմանը, որը, սակայն, չի թողարկվում լեյբլի հետ տարաձայնությունների պատճառով[9]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 German National Library, Berlin State Library, Bavarian State Library et al. Record #143758764 // Gemeinsame Normdatei — 2012—2016.
  2. Person Profile // Internet Movie Database — 1990.
  3. «Sanremo 2012 - Artisti in gara - Nina Zilli»։ La Stampa (Italian)։ 2 February 2012։ Վերցված է 19 February 2012 
  4. «Sanremo 2012: Nina Zilli canta la Tigre di Cremona» (Italian)։ Excite.it։ 2 February 2012 
  5. Pierluigi Pisa, Alessandra Vitali (19 February 2010)։ «Nina fra l'Ariston e Etta James. E pensare che mi volevano suora»։ la Repubblica (Italian)։ Վերցված է 19 February 2012 
  6. «Sanremo 2012: la scheda di Nina Zilli con il brano "Per sempre"» (Italian)։ NewNotizie.it։ 2 February 2012։ Վերցված է 19 February 2012 
  7. «Red Ronnie intervistato su Rai 2» (Italian)։ Roxybar.it։ Վերցված է 19 February 2012 
  8. «Chiara e gli Scuri» (Italian)։ Roxybar.it։ Վերցված է 19 February 2012 
  9. Matteo Cruccu (22 January 2010)։ «Nina Zilli: "Amo reggae, soul e Amy Winehouse"»։ Corriere della Sera (Italian)։ Վերցված է 19 February 2012