Նինա Ձիլլի
Նինա Ձիլլի | |
---|---|
![]() | |
Հիմնական տվյալներ | |
Ի ծնե անուն | Մարիա Կյարա Ֆրասկետտա |
Նաև հայտնի է որպես | Nina Zilli |
Ծնվել է | փետրվարի 2, 1980 (43 տարեկան) Պիյաչենցա, Իտալիա Պյաչենցա, Էմիլիա Ռոմանիա, Իտալիա |
Երկիր | ![]() (իտալացի) |
Ժանրեր | Ֆանկ |
Մասնագիտություն | Երգչուհի |
Երգչաձայն | սոպրանո |
Գործիքներ | վոկալ |
Գործունեություն | 2000-ից |
Լեյբլ | Universal Music Group |
Կրթություն | IULM University of Milan? |
Կայք | ninazilli.com |
![]() |
Մարիա Կյարա Ֆրասկետտա (իտալերեն՝ Maria Chiara Fraschetta, փետրվարի 2, 1980[1], Պյաչենցա, Էմիլիա Ռոմանիա, Իտալիա), հայտնի է նաև Նինա Ձիլլի անունով, իտալացի երգչուհի, որը ներկայացրել է Իտալիան Եվրատեսիլ 2012-ում «L'Amore È Femmina» («Կանացի սեր») երգով և զբաղեցրել 9-րդ հորիզոնականը։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծնվել է 1980 թվականի փետրվարի 2-ին Պյաչենցայում[2]։ Մանկությունն անցկացրել է Իռլանդիայում, իսկ վերադառնալով Իտալիա, 13 տարեկանում ընդունվել է կոնսերվատորիա[3]։ 1997 թվականին ստեղծել է սեփական` «The Jerks» փոփ-խումբը[4]։ Կոնսերվատորիան ավարտելուց հետո տեղափոխվել է ԱՄՆ, որտեղ ապրել է երկու տարի[5]։
2000-ական թվականների սկզբներին Նինան սկսել է աշխատել հեռուստատեսությունում` մասնակցելով TMC2 հեռուստաալիքի Roxy Bar շոուին[6]։ Մեկ տարի անց նա առաջին անգամ հանդես է գալիս VJ-ի դերում MTV Italy-ում։ Այդ ժամանակ «The Jerks»-ն արդեն գոյություն չուներ, և 2000 թվականին Նինան նոր խումբ է ձևավորում` «Chiara e gli Scuri»։ Մեկ տարի անց լույս է տեսնում նրանց առաջին սինգլը` «Tutti al mare»-ն[7], և խումբն անցնում է ալբոմի ձայնագրմանը, որը, սակայն, չի թողարկվում լեյբլի հետ տարաձայնությունների պատճառով[8]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Internet Movie Database — 1990.
- ↑ «Sanremo 2012 - Artisti in gara - Nina Zilli»։ La Stampa (Italian)։ փետրվարի 2, 2012։ Արխիվացված է օրիգինալից 2013-01-11-ին։ Վերցված է փետրվարի 19, 2012
- ↑ «Sanremo 2012: Nina Zilli canta la Tigre di Cremona» (Italian)։ Excite.it։ փետրվարի 2, 2012։ Արխիվացված է օրիգինալից 2012-05-18-ին։ Վերցված է 2018-02-01
- ↑ Pierluigi Pisa, Alessandra Vitali (փետրվարի 19, 2010)։ «Nina fra l'Ariston e Etta James. E pensare che mi volevano suora»։ la Repubblica (Italian)։ Վերցված է փետրվարի 19, 2012
- ↑ «Sanremo 2012: la scheda di Nina Zilli con il brano "Per sempre"» (Italian)։ NewNotizie.it։ փետրվարի 2, 2012։ Վերցված է փետրվարի 19, 2012
- ↑ «Red Ronnie intervistato su Rai 2» (Italian)։ Roxybar.it։ Վերցված է փետրվարի 19, 2012
- ↑ «Chiara e gli Scuri» (Italian)։ Roxybar.it։ Արխիվացված է օրիգինալից 2013-12-20-ին։ Վերցված է փետրվարի 19, 2012
- ↑ Matteo Cruccu (հունվարի 22, 2010)։ «Nina Zilli: "Amo reggae, soul e Amy Winehouse"»։ Corriere della Sera (Italian)։ Վերցված է փետրվարի 19, 2012
|