Հովիկ Դեմիրճյան
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Դեմիրճյան ազգանունով այլ մարդկանց մասին։
| Հովիկ Դեմիրճյան | |
|---|---|
| Բնօրինակ անուն |
հուն․՝ Χόβιγκ Ντεμιρτζιάν
|
| Ծնվել է | հունվարի 3, 1989 (37 տարեկան) Նիկոսիա, Կիպրոս |
| Երկիր | |
| Ժանրեր | փոփ |
| Մասնագիտություն | երգիչ |
| Գործիքներ | կիթառ, դաշնամուր և վոկալ |
| Գործունեություն | 2009-ից սկսած |
| Լեյբլ | Warner Music Group |
| Կայք | hovig-music.com |
Հովիկ Դեմիրճյան (հունարեն՝ Χόβιγκ Ντεμιρτζιάν, արևմտահայերեն՝ Յովիկ Տէմիրճեան, հունվարի 3, 1989, Նիկոսիա, Կիպրոս), կիպրոսահայ երգիչ, ով ներկայացրել է Կիպրոսը Եվրատեսիլ 2017 թվականի երգի մրցույթին Ուկրաինայի մայրաքաղաք Կիևում[1]։ Մրցույթում զբաղեցրել է 21-րդ հորիզոնականը[2]։
Կենսագրություն և կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]Հայկական արմատներով Հովիկը ծնվել է 1989 թվականի հունվարի 3-ին Կիպրոսի Նիկոսիա քաղաքում[3]։ Սովորել է մարքեթինգ և աշխատել է բիզնեսում, բայց շատ շուտ թողել է դա և զբաղվել երաժշտությամբ։ Նա սովորել է նվագել կիթառ և դաշնամուր, ինչպես նաև սովորել է ջազ և վոկալ։ Նրա առաջին խոշոր հաղթանակը Լառնակայում անցկացվող երաժշտական մրցույթում երկրորդ տեղը զբաղեցնել էր։ Նա Կիպրոսում հայտնի դարձավ «Երաժշտության սուրհանդակ» մականունով։ 2009 թվականի հունվարի 1-ին Հովիկ (Հովիգ) անվան տակ հունական X Factor մրցույթի համար թողարկել է «Den mou milas alithina (Istoria exei teleiwsei)» (հունարեն՝ "Δεν μού μιλάς - ἱστορία έχει τελειώσει") երգը։ Այն գրվել է Արգիրո Խրիստոդուլիդուի կողմից, իսկ երաժշտական վիդեոյի ռեժիսորը Կոստաս Վոնիատիսն է։
Հունական X Factor
[խմբագրել | խմբագրել կոդը]2009 թվականին մասնակցել է Հունական X Factor երաժշտական մրցույթի երկրորդ սեզոնին, որը հեռարձակվել էր հունական ANT1 հեռուստաալիքով։ Ներկայացել է հունարեն "Pote" (հուն.՝ "Ποτέ") երգով, և ընդգրկվել է տղաների խումբ՝ Նիկոս Մորատիդիսի ղեկավարությամբ։ Իր առաջին համերգում երգել է The Fray խմբի «How to Save a Life» երգը, իսկ արդեն երկրորդ շաբաթում՝ հայկական թեմատիկայով երգել է Էլեֆտերիա Արվանիտակիի «Menos ektos» երգը։ 3-րդ շաբաթում նա կենդանի կատարումով երգել է Ռեյ Չարլզ-ի և Ջո Քոքերի «Unchain My Heart» երգը, որին հետևել է Bon Jovi խմբի «You Give Love Bad Name» երգը, իսկ հինգերորդ շաբաթում երգել է The Beatles խմբի «With a Little Help from My Friends» երգը։ իր 11-րդ համերգում նա կատարել է երկու երգ. հունարեն «Pou Na Sai» (Անտոնիս Ռեմոսի երգը) և Լայոնել Ռիչի «Hello» երգը։ Մրցույթի արդյունքում նա զբաղեցրել է 7-րդ հորիզոնականը[4]։
X Factor-ից հետո
[խմբագրել | խմբագրել կոդը]X Factor-ից հետո նա վերադարձել է Կիպրոս, զբաղվել է սոլո կարիերայով։ Ապա նա թողարկել է մի շարք սինգլներ, որոնք ներառում են հունալեզու «Ksana» (հուն.՝ Ξανά, 2010), «Mystika» (հուն.՝ Μυστικά, 2012) և «Ekho ya mena» (հուն.՝ "Εγω Για Μένα", 2013): Նա նաև շրջագայել է ամբողջ աշխարհով, համերգներ տալով Հունաստանում, Մերձավոր Արևելքում և Ռուսաստանում։
Եվրատեսիլ երգի մրցույթ
[խմբագրել | խմբագրել կոդը]Հետևելով հունական X Factor-ին, Դեմիրճյանը երկու անգամ մասնակցել է Կիպրոսի Եվրատեսիլյան ազգային ընտրություններին. մեկը 2010-ին, մյուսը 2015-ին։ 2010 թվականին նա «Goodbye» երգով զբաղեցրել է երրորդ հորիզոնականը, իսկ 2015 թվականին իր «Stone in a River» երգով՝ 4-րդ հորիզոնականը[5]։
2016 թվականի հոկտեմբերի 21-ին Դեմիրճյանը հայտարարվել է որպես Եվրատեսիլ 2017-ի Կիպրոսի ներկայացուցիչ[1]։ Նրա երգը գրվել է շվեդ կոմպոզիտոր Thomas G:son-ի կողմից[6]։ Եվրատեսիլյան երգը կոչվում էր «Gravity» («Ձգողականություն»), որը թողարկվել է 2017 թվականի մարտի 1-ին։ Մասնակցելով առաջին կիսաեզրափակիչ փուլին, անցել է եզրափակիչ փուլ, որտեղ զբաղեցրել է 21-րդ հորիզոնականը։
Սկավառակագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Սինգլներ
[խմբագրել | խմբագրել կոդը]| Վերնագիր | Թվական | Ալբոմ |
|---|---|---|
| «Den mou milas alithina» (Δεν μού μιλάς αληθινά - ἱστορία έχει τελειώσει) |
2009 | ոչ ալբոմային սինգլներ |
| «Ksana» (Ξανά) |
2010 | |
| «Goodbye» | ||
| «Mystika» (Μυστικά) |
2012 | |
| «Ekho ya mena» (Εγω Για Μένα) |
2013 | |
| «Stone in a River» | 2015 | |
| «Gravity» | 2017 | |
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1 2 Jiandani, Sanjay (2016 թ․ հոկտեմբերի 21). «Cyprus: Hovig will fly to Kyiv!». esctoday.com. ESCToday. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 21-ին.
- ↑ «Cyprus: Hovig Demirjian is Confirmed for Kyiv». The Eurovision Times. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 25-ին.
- ↑ Jordan, Paul (2016 թ․ հոկտեմբերի 21). «Hovig to represent Cyprus in the 2017 Eurovision Song Contest». eurovision.tv. EBU.
- ↑ «Hovig to represent Cyprus at Eurovision 2017 in Kiev». cyprus-mail.com. Cyprus Mail. 2016 թ․ հոկտեմբերի 21. Արխիվացված է օրիգինալից 2016-10-22-ին. Վերցված է 2017-05-15-ին.
- ↑ «Hovig to Represent Cyprus at Eurovision 2017». eurovoix.com. Eurovoix. 2016 թ․ հոկտեմբերի 21.
- ↑ Gallagher, Robyn (2016 թ․ հոկտեմբերի 21). «CyBC confirms Hovig as Cyprus' act for Eurovision 2017». wiwibloggs.com. Wiwibloggs.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Հովիկ Դեմիրճյան Ֆեյսբուքում
- Հովիկ Դեմիրճյան Ինստագրամում
- Hovig Demirjian Official website Արխիվացված 2017-05-17 Wayback Machine
- Hovig Demirjian Internet Movie Database կայքում
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հովիկ Դեմիրճյան» հոդվածին։ |
| ||||||||||