Վլադիմիր Օստապչուկ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վլադիմիր Օստապչուկ
ուկրաիներեն՝ Володимир Валерійович Остапчук
Դիմանկար
Ծնվել էսեպտեմբերի 28, 1984(1984-09-28) (39 տարեկան) կամ սեպտեմբերի 27, 1984(1984-09-27) (39 տարեկան)
ԾննդավայրՈւման, Չերկասիի մարզ, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն Ուկրաինա
ԿրթությունPavlo Tychyna Uman State Pedagogical University?
Մասնագիտությունդերասան, հեռուստահաղորդավար, ռադիոհաղորդավար և հաղորդավար
 Volodymyr Ostapchuk Վիքիպահեստում

Վլադիմիր Վալերիևիչ Օստապչուկ (ուկրաիներեն՝ Володимир Валерійович Остапчук, սեպտեմբերի 28, 1984(1984-09-28) կամ սեպտեմբերի 27, 1984(1984-09-27), Ուման, Չերկասիի մարզ, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ), ուկրաինացի դերասան, հեռուստահաղորդավար, ռադիոհաղորդավար, սթենդ ափ կատակերգու։ Եվրատեսիլ 2017 երգի մրցույթի հաղորդավար, «Украина» հեռուստաալիքի «Маска» և «Співають всі!» ծրագրերի հաղորդավար։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել և մեծացել է Ուման քաղաքում։ Ստացել է բարձրագույն բանասիրական կրթություն։

Համալսարանն ավարտելուց հետո մեկ տարի աշխատել է Ումանի ագրարային համալսարանում՝ որպես անգլերենի դասախոս։

2009 թվականին եկել է Կիև և սովորել СТБ-ի հաղորդավարների դպրոցում։

Հետո աշխատանքի է ընդունվել «Первый автомобильный телеканал»-ում, որտեղ աշխատել է 1,5 տարի։ Ավարտել է հեռուստահաղորդավարների դպրոցը, սակայն ինչպես ինքն է խոստովանում՝ հաջողության հասնելու համար նրան օգնել են անընդհատ ձեռք բերվող փորձերը։

«Մինուս մեկ» հաղորդումը հանդիսանում է նրա հեղինակայինը։ Համահեղինակը եղել է նաև Ալեքսանդր Տորոպովը. «Նրանք ցանկացել են օգնել վարորդներին հասկանալ, թե ինչպիսի հիմարներ են նրանք ղեկին»։

Աշխատել է որպես խոսնակ, ռադիոհաղորդավար և հեռուստահաղորդավար տարբեր հեռուստաալիքներում և ռադիոհաղորդումներում։

Եղել է նաև դերասան՝ «Մուխթարի վերադարձը» սերիալում, որտեղ ունեցել է էպիզոդիկ դերակատարում։

2017 թվականին արտագաղթել է Կանադա և մինչ 2019 թվականն ապրել է երկու երկրներում։ Դրանից հետո ընտանիքի հետ վերադարձել է Ուկրաինա։

Օստապչուկը որպես Եվրատեսիլ 2017 երգի մրցույթ-ի հաղորդավար

2017 թվականին անցել է քասթինգ և դարձել է Կիևում անցկացվող «Եվրատեսիլ 2017 երգի մրցույթի» հաղորդավար։

2020 թվականին սկսել է սթենդափ կատակերգուի կարիերան[1] և ներկայացրել է հեղինակային «Անհարմար» («Неудобный») հեղինակային սթենդ ափ հաղորդումը։

2021 թվականին դարձել է «Украина» հեռուստաալիքի երաժշտական «Маска» ծրագրի հաղորդավարը[2], այն հանդիսանում է պաշտոնական The Masked Singer հաղորդման ուկրաինական տարբերակը[3]։

2021 թվականին դարձել է «Украина» հեռուստաալիքի «Співають всі!» հաղորդման վարողը։

2022 թվականին Ռուսաստանի կողմից Ուկրաինա ներխուժման ժամանակ ընդգրկվել է Ուկրաինայի տարածաշրջանային բատալիոնի կազմում[4]։

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Ունի երկվորյակ քույր՝ Օլգան և ավագ եղբայր՝ Անդրեյը։

Ելենա Վոյչենկոյի հետ ամոուսնությունից (2007-2020)[5] ունի երկու երեխա՝ Էմիլիան (ծնվ. 2013) և որդին՝ Էվան Ալեքսանդրը (ծնվ. 2018)[6]:

2020 թվականի հոկտեմբերի 15-ից ամուսնացած է Կրիստինա Օստապչուկի հետ (Գորնյակ)[7]։

Աշխատանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Հեռուստատեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռադիո[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Հեփի Ռանոկ («Хит FM»)
  • Երեկոյան շոու («Просто Ради. О»)

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Մուխտարի վերադարձը (2012) - 8 եթերաշրջան, 4 սերիա՝ Իգոր Ստեկլով
  • Ժամադրություն Վեգասոում (2020) - ինքնաթիռի օդաչու

Կրկնօրինակում և ռուսերեն հնչյունավորում[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Գերպմարտիկներ— (ռուսերեն կրկնօրինակում, SDI Media Ukraine՝ Nickelodeon-ի պատվերով)
  • Ումիզումի թիմ — (ռուսերեն կրկնօրինակում, SDI Media Ukraine՝ Nickelodeon-ի պատվերով)
  • Լավագույն խաղացող — (ռուսերեն կրկնօրինակում, SDI Media Ukraine՝ Nickelodeon-ի պատվերով)
  • Անորսալի Լյուքը — (ռուսերեն կրկնօրինակում, ТО ДиАр՝ TOPFilm Distribution-ի պատվերով)

Կրկնօրինակում և ուկրաիներեն հնչյունավորում[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Անհայտ տարբերակ — խոսնակ (ուկրաինական հնչյունավորում, ММЦ-СТБ)
  • Սենյակ Հռոմում — (ուկրաինական բազմաձայն ետկադրային հնչյունավորում, Aurora Distribution)
  • Դրեյք և Ջոշ — (ուկրաինական բազմաձայն ետկադրային հնչյունավորում, Новый канал)
  • Սառցե սիրտ — Հանս (ուկրաինական կրկնօրինակում, Le Doyen)
  • Թոր։ Մռայլ աշխարհը — (ուկրաինական կրկնօրինակում, Le Doyen)
  • Հարևանները — (ուկրաինական կրկնօրինակում, Le Doyen)

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Владимир Остапчук анонсировал «Неудобный» Stand Up, который перенес из-за COVID». kanalukraina.tv. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ հոկտեմբերի 27-ին. Վերցված է 2020 թ․ նոյեմբերի 6-ին.
  2. «Володимир Остапчук стане ведучим шоу «МАСКА»». sostav.ua. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ սեպտեմբերի 27-ին. Վերցված է 2020 թ․ նոյեմբերի 6-ին.
  3. «The Masked Singer - Watch on FOX». FOX (անգլերեն). Վերցված է 2023 թ․ հուլիսի 28-ին.
  4. «Владимир Остапчук вступил в ряды территориальной обороны ВС Украины». Արխիվացված օրիգինալից 2022 թ․ մարտի 9-ին. Վերցված է 2022 թ․ մարտի 9-ին.
  5. «Владимир Остапчук официально развелся и удивил признанием» (ռուսերեն). www.segodnya.ua. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ մայիսի 12-ին. Վերցված է 2020 թ․ մայիսի 19-ին.
  6. «Остапчук: Ежемесячно мне надо $4 тыс, чтобы хорошо себя чувствовать». gordonua.com. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ մայիսի 21-ին. Վերցված է 2020 թ․ մայիսի 19-ին.
  7. «Первые фото со свадьбы. Владимир Остапчук женился на возлюбленной Кристине Горняк». nv.ua (ռուսերեն). Վերցված է 2020 թ․ նոյեմբերի 6-ին.
  8. «Ведущие Евровидения-2017: кто они такие - Lifestyle 24». 24 Канал (ռուսերեն). Արխիվացված օրիգինալից 2022 թ․ հունվարի 29-ին. Վերցված է 2020 թ․ նոյեմբերի 6-ին.
  9. «Владимир Остапчук станет ведущим нового телешоу». viva.ua (ռուսերեն). Վերցված է 2020 թ․ նոյեմբերի 6-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]