Կրիստիան Կոստով

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Կրիստիան Կոստով
Kristian Kostov Kyiv 2017 interview.jpg
Ծնվել էմարտի 15, 2000(2000-03-15) (19 տարեկան)
Մոսկվա, Ռուսաստան
ԵրկիրFlag of Russia.svg Ռուսաստան
Flag of Bulgaria.svg Բուլղարիա
Ժանրերփոփ երաժշտություն և սոուլ
Մասնագիտություներգիչ
Գործիքներդաշնամուր, կիթառ և վոկալ
ԼեյբլVirginia Records

Կրիստիան Կոնստանտինի Կոստով (ռուս.՝ Кристиа́н Константи́нов Ко́стов, մարտի 15, 2000(2000-03-15), Մոսկվա, Ռուսաստան), ռուս և բուլղարացի երգիչ, «Մանուկների ձայնը» ռուսական ծրագրի առաջին եթերաշրջանի եզրափակչի մասնակից։ Բուլղարական «X Factor» նախագծի 4-րդ եթերաշրջանում զբաղեցրել է երկրորդ տեղ, ներկայացնում է Բուլղարիան Կիևում տեղի ունեցող «Եվրատեսիլ 2017» մրցույթին և զբաղեցրել է երկրորդ տեղ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կրիստիան Կոստովը ծնվել է 2000 թվականի մարտի 15-ին Մոսկվա քաղաքում, Ռուսաստան։ Նրա մայրը՝ Զաուրան, ղազախուհի է, հայրը՝ Կոնստանտինը, բուլղարացի։ Վաղ տարիքից Կրիստիանը հետաքրքրվել է երաժշտությամբ և ծնողները որոշել են նրան տալ «Непоседы» երաժշտական ստուդիա[1]։

2017 թվականի ձմռանը Կրիստիանը ընդունվել է Բերկիի անվան քոլեջը, որտեղ ուսումը, կապված գիմնազիան ավարտելու և «Եվրատեսիլ 2017»-ին մասնակցելու հետ, կշարունակի 2018 թվականից[2]։

Երաժշտական գործունեության սկիզբ[խմբագրել | խմբագրել կոդը]

2006 թվականին մասնակցել է «Непоседы» խմբի քասթինգին և իր ուսումը սկսել այնտեղից[3]։ Նույն թվականին Յուլյա Նաչալովայի հետ հանդես է եկել Կրեմլի պալատում, մասնակցել է մի շարք համերգների Մոսկվայի տարբեր վայրերում։ Խմբի հետ միասին Կրիստիանը մասնակցել է շրջագայությունների Ռուսաստանում և արտասահմանում։ «Непоседы»-ին մասնակցել է տարբեր մրցույթների։ 2009 թվականին նրանք պատիվ են ունեցել Մոսկվայում տեղի ունեցող «Եվրատեսիլի» բացումն անել։

2011 թվականին նա ստանում է «Գրան պրի» մանկական «Sound Kids» միջազգային մրցույթում։ Այդտեղ էլ Jazz Parking պրոդյուսերական կենտրոնի ներկայացուցիչները ընդունում են Կրիստիանին։ Փորձը կենդանի կատարման Jazz Parking Band-ի հետ կենդանաի կատարումների փորձը Ալեքսեյ Բատիչենկոյի գլխավորությամբ կարևոր դեր է ունեցել երիտասարդ երգչի կայացման մեջ։

2012 թվականին Կրիստիանը ներկայացրել է Բուլղարիան «Մանկական Նոր ալիք 2012-ում», որտեղ զբաղեցրել է յոթերորդ տեղը[4]։ Նույն թվականի հոկտեմբերին Կրիստիանին հրավիրել են մասնակցելու նոր Լենա Արիֆուլինայի «Երաժշտության դպրոց» մանկական հեռուստածրագրին, որտեղ նա ելույթ է ունեցել հայտնի աստղերի հետ, այդ թվում Բատիրհանա Շուկենովայի, և զբաղեցրել երրորդ հորիզոնականը[5]։

Մասնակցությունը «Մանուկների ձայնը» (Ռուսաստան) հեռուստաշոուում[խմբագրել | խմբագրել կոդը]

2013 թվականի աշնանը՝ 13 տարեկան հասակում Կրիստիանը մասնակցում է «Մանուկների Ձայնը» ռուսական հեռուստաշոուի առաջին սեզոնի ընտրական փուլին (կույր լսումներ)։ Կույր լսումների ժամանակ Կրիստիանը կատարում է Ալիշի Քիզի «If I Ain’t Got You» երգը։ Բոլոր երեք ժուրիները շրջվել են, և նա ընտրել է Դիմա Բիլանի թիմը[6]։

Հաջորդ փուլում՝ «Ճակատամարտում», Կրիստիանը հանդես է եկել Անդրեյ Գրիզլիի «Эта музыка» կատարումով[7]։

Երրորդ փուլում Կրիստիանը նորից կատարել է Ալիշի Քիզի «If I Ain’t Got You» երգը, և որը ապահովել է նրա տոմսը դեպի եզրափակիչ։

Եզրափակչում Կրիստիանը կատարել է Ռոժդենա Անուսիի «Знаешь» երգը[8][9]։

Փուլ Երգ Բնօրինակ
կատարող
Հաղորդման
ամսաթիվը
Արդյունք
Կույր
լսումներ
«If I Ain’t Got You» Ալիշի Քիզ 2014 թվական մարտի 14 Շրջվել են երեք ժյուրիները.
Ընտրել է Դիմա Բիլանի խումբը
Ճակատամարտ «Эта музыка» Անդրեյ Գրիզլի 2014 ապրիլի 18 Անցել է «Песня на вылет» փուլ
Песня на вылет «If I Ain’t Got You» Ալիշի Քիզ Անցել է եզրափակիչ
Եզրափակիչ «Знаешь» ROZHDEN 2014 թվականի ապրիլի 25 Դուրս է մնացել

«Մանուկների ձայն» նախագծից հետո[խմբագրել | խմբագրել կոդը]

Nuvola apps kaboodle.svg Արտաքին տեսաֆայլեր
Видео на YouTube
Nuvola apps kaboodle.svg «Мир без войны» («Երկրի զավակներ» երգչախմբի և մասնակից Open Kids խմբի հետ)

2014 թվականի հունիսի 1-ին մասնակցել է Ղրիմում կայացած МДЦ «Артек»-ի համերգին[10]։

«Երկրի զավակներ» ազատ երգչախմբի հետ ձայնագրել է «Աշխարհն առանց պատերազմի» երգը[11][12]։

Մասնակցություն «Х-Factor» (Բուլղարիա) հեռուստաշոուին[խմբագրել | խմբագրել կոդը]

Nuvola apps kaboodle.svg Արտաքին տեսաֆայլեր
Видео на YouTube
Nuvola apps kaboodle.svg «When I Was Your Man» (кастинг,
2015 սեպտեմբերի 24)
Nuvola apps kaboodle.svg «Позови меня» (2015 դեկտեմբերի 8)
Nuvola apps kaboodle.svg «Lazy Song» (2016 հունվարի 11)
Nuvola apps kaboodle.svg «Sorry» (2016 հունվարի 18)
Nuvola apps kaboodle.svg «Ако си дал» (2016 հունվարի 25)


2015 թվականի ամռանը, երբ լրացավ Կրիստիան Կոստովի 15 տարին, նա մասնակցեց «The X Factor Bulgaria» հեռուստաշոուի չորրորդ եթերաշրջանին։ Հաջողությամբ անցնելով քասթինգը՝ նա դարձավ չորրորդ եթերաշրջանի ամենաերիտասարդ մասնակիցը։

Ամբողջ շոուի ընթացքում Կոստովը վստահ առաջ էր գնում տարբեր փուլերով, սակայն կիսաեզրափակչում, զբաղեցնելով ամենավերջին երկու տեղերից մեկը, Կրիստիանը «AVA» խմբի հետ դարձավ դուրս մնալու հավակնորդ։ Բայց ժյուրիները իրենց ձայները տվեցին Կրիստիանին, և նա անցավ եզրափակիչ։

Մրցույթի եզրափակչում նա կատարեց «Լյուբե» խմբի «Позови меня» երգը, իսկ զուգերգի ժամանակ Վասիլ Նայդենովի հետ կատարել է «Сбогом, моя любов» երգը։ Եզրափակիչ երգի համար նա ընտրեց Էմիլյա Դիմիտրովայի «Ако си дал» երգը։ Հանդիասատեսի քվեարկության արդյունքում Կրիստիանն զբաղեցրեց երկրորդ տեղը[13][14], իսկ մրցույթի հաղթող դարձավ Քրիստինա Լուիզը։

Թողարկում Թեմա Երգ Արդյունք
Քասթինգ Ընրովի երգեր «When I Was Your Man» Անցել է մարզական դասընթացներ փուլը
Մարզական դասընթացներ Խմբակային ելույթ «Chandelier» Ընկնում է ժյուրիներից մեկի խումբ
Այց ժյուրիներին Ընտրովի երգեր «If I Ain’t Got You» Անցել է ուղիղ եթեր
Ուղիղ եթեր 1 Համար առաջին հիթեր «Thinking Out Loud» Փրկվել է
Ուղիղ եթեր 2 Հելոուին «Take Me to Church» Փրկվել է
Ուղիղ եթեր 3 Սիրո մասին երգեր «I’m Not the Only One» Փրկվել է
Ուղիղ եթեր 4 Բուլղարական հիթեր «Невидим» Փրկվել է
Ուղիղ եթեր 5 Երգեր կինոֆիլմերից «Wild Wild West»[en] Փրկվել է
Ուղիղ եթեր 6 Հանրահայտ հիթեր «Болката отляво» Փրկվել է
Ուղիղ եթեր 7 Դիսկո հիթեր «Treasure» Փրկվել է
Ուղիղ եթեր 8 Միջազգային հիթեր «Позови меня» Փրկվել է
Քրիստոսի ծննդյան թողարկում Քրիստոսի ծննդյան օր «Mistletoe»[en] Թողարկում առանց դուրս մնացողների
1/8 եզրափակիչ Սերն ամեն ինչ է «Story of My Life»[en] Փրկվել է
«Крадена любов» (Դարինա Յոտովայի հետ)
Քառորդ եզրափակիչ Արցունքներ ու ծիծաղ «I See Fire» Փրկվել է
«The Lazy Song»
Կիսաեզրափակիչ Մեկ հին և մեկ նոր երգ «Yesterday» 3—4 տեղ (3-րդ)
«Sorry»
Եզրափակչի դասավորում «Jealous»[en]
Եզրափակիչ Մեկ առանձին երգ և մեկ դուետ «Позови меня» 2-րդ տեղ
«Сбогом, моя любов» (Վասիլի Նայդենովի հետ)
Եզրափակիչ երգ «Ако си дал»

Virginia Records-ի հետ պայմանագրի կնքում և դեբյուտային սինգլ[խմբագրել | խմբագրել կոդը]

Nuvola apps kaboodle.svg Արտաքին տեսաֆայլեր
Видео на YouTube
Nuvola apps kaboodle.svg «Не си за мен» (2016)
Nuvola apps kaboodle.svg Pavell & Venci Venc’ feat. Kristian Kostov
«Вдигам Level»
(2016)
Nuvola apps kaboodle.svg «You Got Me Girl» (2017)

2016 թվականին Կրիստիանը պայմանագիր կնքեց Virginia Records երաժշտական լեյբլի հետ («Վիրջինիա Ռեքորդս», Բուլղարիա)[15]։

2016 թվականի հոկտեմբերի 7-ին նա թողարկեց դեբյուտային «Не си за мен» («Ոչ ինձ համար») սինգլը։ Երգի բառերը գրել է Վենցի Վենցը (Venci Venc'), իսկ երաժշտության և վերադաշնակման վրա աշխատել է Ռեյ Հեջեսը, Նայջել Բաթլերը և Այիզակ Էվանսը[16]։ Երգը երկու շաբաթ զբաղեցրել է ազգային ռադիոյի հիթշքերթի և բուլղարական հեռուստատեսային հեռարձակման երգերում առաջին տեղը։ Բացի այդ, Կրիստիան Կոստովը Pavell & Venci Venc դուետի հետ ձայնագրեց «Вдигам Level» երգը («Բարձրանալու մակարդակ»), որը 14 շաբաթ շարունակ մնաց հիթ շքերթի առաջատարը[15]։

2017 թվականի հունվարի 13-ին դուրս եկավ «Не си за мен» երգի անգլերեն տարբերակը՝ «You Got Me Girl»։

«Եվրատեսիլյան» մասնակցություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Nuvola apps kaboodle.svg Արտաքին տեսաֆայլեր
Видео на YouTube
Nuvola apps kaboodle.svg «Beautiful Mess» (2017)

2017 թվականի մարտի 13-ին պաշտոնապես հայտարարվեց, որ Կրիստիան Կոստովը ներկայացնելու է Բուլղարիան «Եվրատեսիլ 2017» մրցույթին[17], որը տեղի էր ունենալու մայիսին Կիևում։ Մայիսի 11-ին երկրորդ կիսաեզրափակչի ժամանակ Կոստովը կատարել է «Beautiful Mess» երգը։ Այս տարվա մրցույթի ժամանակ Կրիստիանը ամենաերիտասարդ մասնակիցն է[17][18]։

Սկավառակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Երգեր և սինգլներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարի Անվանում Հիթ շքերթներ Ծանոթագրություն
BUL
[19]
2015 «Ready to Fly»
  • MaxiGroove & Kristian Kostov
Սինգլ (թվային)[20]
«Слушай дождь» Տեսանյութային երգ[21]
См. видеоклип на YouTube
2016 «Не си за мен» 13 Դեբյուտային սոլո սինգլ (թվային)[22]

«Вдигам Level»
  • Pavell & Venci Venc’ feat. Kristian Kostov
13 Սինգլ (թվային)[23]
2017 «You Got Me Girl» Սինգլ (թվային)[24]
«Beautiful Mess»?! Սինգլ (թվային)[25]

Տեսանյութեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Թողարկման ամսաթիվ Անվանում
2014 օգոստոսի 20 «When I was your man»[26]
2014 դեկտեմբերի 8 «Мир без войны»[27]
2015 ապրիլի 19 «Бухенвальдский набат»[28]
2015 օգոստոսի 22 «Слушай дождь»[29]
2015 դեկտեմբերի 30 «Titanium»[30]
2016 մարտի 8 «Pair of wings»[31]
2016 հունիս «Taste the feeling»[32]
2016 հոկտեմբերի 7 «Ne si za men»[33]
2016 նոյեմբերի 4 «Let it go»[34]
2016 նոյեմբերի 25 «Vdigam LEVEL»[35]
2016 դեկտեմբերի 9 «Мы единая страна»[36]
2016 դեկտեմբերի 23 «Give me love»[37]
2017 հունվարի 13 «You got me girl»[38]
2017 մարտի 31 «Beautiful Mess»[39]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Арефьев Егор (2014-04-28)։ «Финал шоу "Голос. Дети": Затмит ли болгарский темперамент девичью красоту?»։ Комсомольская правда։ Վերցված է 2017-03-14 
  2. Сидорчук Андрей (2017-05-04)։ «Наш человек в Киеве. Фаворитом «Евровидения-2017» стал москвич»։ Аргументы и факты 
  3. «Портреты. Кристиан Костов»։ Bellissimo։ Июнь 2014։ Վերցված է 2017-03-18 
  4. «Определены участники "Детской Новой волны- 2012"»։ ИА REX։ 2012-04-20։ Վերցված է 2017-03-14 
  5. «Ученики Республики KIDS и резиденты Jazz Parking прошли кастинг в проекте Детский Голос»։ Jazz Parking։ 2013-10-18։ Վերցված է 2017-03-18 
  6. ««Когда там стоишь, ощущение, что сейчас ты взорвeшься». Кристиан Костов. Интервью после Слепого прослушивания. Голос.Дети-1»։ Первый канал։ 2014-03-14։ Վերցված է 2017-03-18 
  7. ««Кто бы ни прошeл, мы радуемся друг за друга!» Кристиан Костов. Интервью после Поединка. Голос.Дети-1»։ Первый канал։ 2014-04-04։ Վերցված է 2017-03-18 
  8. «Выбран победитель шоу «Голос. Дети»»։ 7 дней։ 2014-04-25։ Վերցված է 2017-03-18 
  9. «Участники проекта «Голос. Дети» в журнале ELLE girl»։ Elle girl։ 2014-06-17։ Վերցված է 2017-03-18 
  10. Антон Зарубин (2017-05-11)։ «Болгарский участник «Евровидения» рискует повторить судьбу Самойловой»։ Riafan.ru։ Վերցված է 2017-05-11 
  11. «Дети всей Земли призывают к миру без войны»։ В городе date=2014-12-10։ Վերցված է 2017-05-12 
  12. ««Katapulta Creative Team», «Республика Kids» и «Open Art Studio» презентовали видео «Мир без войны»»։ Багнет։ 2015-01-2015։ Վերցված է 20917-05-12 
  13. 17-годишен финалист от X Factor ще представя България на «Евровизия» — Dnevnik.bg
  14. Звездата от X Factor Кристиан Костов ще представи България в Евровизия 2017 (ВИДЕО)
  15. 15,0 15,1 «Кристиан Костов е българският представител на Евровизия 2017»։ БНТ։ 2017-03-13։ Վերցված է 2017-03-16 
  16. Младият музикален идол Кристиан Костов с дебютна песен
  17. 17,0 17,1 «Болгарию на Евровидении 2017 представит Кристиан Костов»։ EuroINvision։ 2017-03-13։ Վերցված է 2017-03-14 
  18. «17-летний москвич Кристиан Костов представит Болгарию на конкурсе "Евровидение-2017"»։ Я пою։ 2017-03-15։ Վերցված է 2017-03-21 
  19. «Kristian Kostov - Music Charts»։ acharts.co։ Վերցված է 15 March 2017 
  20. «Ready to Fly - Single by MaxiGroove & Kristian Kostov on Apple Music»։ Վերցված է 2017-03-16 
  21. «Кристиан Костов выпустил дебютный клип на песню «Слушай дождь»»։ Kids' Music։ 2015-08-22։ Վերցված է 2017-03-16 
  22. «Не си за мен - Single by Kristian Kostov on Apple Music»։ Վերցված է 2017-03-16 
  23. «Вдигам Level (feat. Kristian Kostov) - Single by Pavell & Venci Venc' on Apple Music»։ Վերցված է 2017-03-16 
  24. «You Got Me Girl - Single by Kristian Kostov on Apple Music»։ Վերցված է 2017-03-16 
  25. «Beautiful Mess - Single by Kristian Kostov on Apple Music»։ Վերցված է 2017-03-16 
  26. «When I was your man»
  27. «Мир без войны»
  28. «Бухенвальдский набат»
  29. «Слушай дождь»
  30. «Titanium»
  31. «Pair of wings»
  32. «Taste the feeling»
  33. «Ne si za men»
  34. «Let it go»
  35. «Vdigam LEVEL»
  36. «Мы единая страна»
  37. «Give me love»
  38. «You got me girl»
  39. «Beautiful Mess»

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]