Յուլյա Նաչալովա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Յուլյա Նաչալովա
Բնօրինակ անունռուս.՝ Юлия Викторовна Началова
Ի ծնե անունռուս.՝ Юлия Викторовна Началова
Ծնվել էհունվարի 31, 1981(1981-01-31)
Վորոնեժ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ
Երկիր ԽՍՀՄ և  Ռուսաստան
Մահացել էմարտի 16, 2019(2019-03-16) (38 տարեկան)
Մոսկվա, Ռուսաստան
ԳերեզմանՏրոեկուրովյան գերեզմանատուն
Ժանրերփոփ, էստրադա, կապուտաչյա սոուլ, սոուլ, ժամանակակից R&B և ջազ
Մասնագիտություներգչուհի, դերասանուհի և հեռուստահաղորդավարուհի
Երգչաձայնսոպրանո
Գործիքներվոկալ
ԿրթությունՄոսկվայի Գնեսինների անվան երաժշտական ուսումնարան (2000) և Ռուսաստանի թատերական արվեստի համալսարան
ԱմուսինEvgeni Aldonin?
Կայքjulianachalova.com
 Yuliya Nachalova Վիքիպահեստում

Յուլյա Նաչալովա (ռուս.՝ Юлия Викторовна Нача́лова, հունվարի 31, 1981(1981-01-31), Վորոնեժ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ - մարտի 16, 2019(2019-03-16), Մոսկվա, Ռուսաստան), ռուս երգչուհի, դերասանուհի և հեռուստահաղորդավար։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայրը` Վիկտոր Վասիլևիչ Նաչալովը կոմպոզիտոր, պրոդյուսեր և գործիքավորող, 1983 թվականին ավարտել է Վորոնեժի անտառատեխնիկական ինստիտուտը, 1983 թվականից մինչև 1990 թվականը՝ Վորոնեժի ֆիլհարմոնիայի «Կարուսել» անսամբլի գեղարվեստական ղեկավար, Նաչալովայի, Իրինա Պոնարովսկայի և այլոց երգացանկի երգերի հեղինակ[1][2]։

Մայրը՝ Թաիսիա Նիկոլաևնա Նաչալովան (ծնված՝ 1955 թվականի սեպտեմբերի 20-ին), պրոֆեսիոնալ երաժիշտ[3]։

Յուլյան վաղ տարիքից երգելու ունակություն ունի։ Երկու տարեկանից հայրը սկսել է զբաղվել Յուլյայի վոկալով[4]։

Հինգ տարեկանից սկսել է երգել պրոֆեսիոնալ բեմում։ Երիտասարդ երգչուհու ստեղծագործական կյանքում կարևոր իրադարձություն է դարձել 1991-1992 թվականների Առավոտյան աստղ հեռուստատեսային մրցույթին մասնակցելը, դրանում հաղթանակ է տարել[4]։ Ստեղծագործական գործունեությունը պետք էր համատեղել ուսման հետ։ Առավոտյան աստղ-ում տեղի է ունեցել հանդիպում երգչուհի Իրինա Պոնարովսկայայի հետ, որի հետ հետագայում Յուլյան մեկնել է շրջագայությունների։ Մի քանի տարիների ընթացքում Պոնարովսկայան ոչ միայն ուսուցիչ էր, այլև բեմական կերպարի հետ էր օգնում։ 1992 թվականին հրավիրվել է վարելու «Այնտեղ այնտեղ նորություններ» մանկական երաժշտական հաղորդումը[5]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ մարտի 19-ին. Վերցված է 2019 թ․ մարտի 16-ին.
  2. Виктор Началов | Discography | Discogs
  3. «Биография Юлии Началовой Юлия Началова Julia Nachalova Сайт певицы Official Site www.julianachalova.com». Արխիվացված օրիգինալից 2013 թ․ մարտի 21-ին. Վերցված է 2013 թ․ մարտի 16-ին.
  4. 4,0 4,1 «Вечно юная Юлия Началова». www.womenclub.ru. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 2-ին.
  5. «Юлия Началова: фото, видео, отзывы | Девушки MAXIM». Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 2-ին.