Jump to content

Մանկական Նոր ալիք 2012

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Մանկական Նոր ալիք 2012 (անգլ.՝ New Wave Junior 2012, լատիշ․՝ 2012. gada Jaunais Vilnis), «Մանկական Նոր Ալիք» ամենամյա միջազգային հինգերորդ, հոբելյանական մրցույթ-փառատոնը, որի եզրափակիչը տեղի է ունեցել 2012 թվականի օգոստոսի 15-17-ը Ղրիմի «Արտեկ» մանկական միջազգային կենտրոնում։ Մրցույթը հեռարձակվել է «Ռոսիա 1» հեռուստաալիքով 2012 թվականի օգոստոսի 24-26-ը։ Մրցույթի հաղթող է ճանաչվել Ռուսաստանի ներկայացուցիչ Ելիզավետա Պուրիսը։

Անուն, ազգանուն Երկիր 1-ին օր 2-րդ օր Արդյունք
Յասին Գասանով {{{2}}} Ադրբեջան 85 83 168
Արինա Մալխասյան {{{2}}} Հայաստան 82 81 163
Սոնա Գյուլխասյան {{{2}}} Հայաստան 87 88 175
Իլյա {{{2}}} Բելառուս 85 85 170
Կրիստիան Կոստով  Բուլղարիա 78 85 163
Ռաշիդա {{{2}}} Ղազախստան 79 79 158
ԲԵԱ {{{2}}} Լատվիա 76 76 152
Ալեքսանդրա Սմերախանսկայա  Լեհաստան 79 81 160
Ալիսա Կոժիկինա  Ռուսաստան 83 85 168
Ռագդա Խանիևա[1]  Ռուսաստան 85 78 163
Ելիզավետա Պուրիս  Ռուսաստան 88 88 176
Մադինա Բոնու {{{2}}} Ուզբեկստան 74 77 151
Վիկտորյա Լիտվինչուկ {{{2}}} Ուկրաինա 86 83 169
Յուրի Պրիվիկա {{{2}}} Ուկրաինա 88 86 174
Ալիկա Միլովա {{{2}}} Էստոնիա 77 85 162
Ջուզելե Պիչալլո {{{2}}} Իտալիա 76 85 161

Մրցույթի ժյուրի

[խմբագրել | խմբագրել կոդը]

«Մանկական Նոր Ալիք 2012-ի» հաղթող է ճանաչվել Ռուսաստանից Ելիզավետա Պուրիսը։ Երկրորդ հորիզոնականը զբաղեցրել է Հայաստանի ներկայացուցիչ Սոնա Գյուլխասյանը։ Երրորդ հորիզոնականը շնորհվել է ուկրաինացի Յուրի Պրիվիկին։ Հաղթողներից յուրաքանչյուրին հանձնվել է յուրահատուկ մրցանակ՝ «Բյուրեղապակե ալիք»։

Հանդիսատեսի համակրանքի մրցանակը՝ «Ադամանդե ալիքը», ստացել է ուկրաինացի Վիկտորյա Լիտվինչուկը։ «Ուկրաինայի զարգացում» բարեգործական հիմնադրամի կողմից Եվրոպական երաժշտական մայրաքաղաքներով ուղևորություն է ստացել Լեհաստանի ներկայացուցիչ Ալեքսանդրա Սմերախանսկայան։ «Մանկական ռադիոյի» մրցանակը՝ երգի ռոտացիան եթերում, բաժին է հասել Ռուսաստանի ներկայացուցիչ Ռագդա Խանիևային։

Հետաքրքիր փաստեր

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Մրցույթի բացման հանդիսավոր արարողությանն անձամբ մասնակցել է Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչը։ Տոնի սկիզբն ազդարարելով՝ Վիկտոր Ֆեոդորովիչը ժյուրիի նախագահ Իգոր Կրուտոյին շնորհել Է Ուկրաինայի ժողովրդական արտիստի կոչում[2]։
  • Օգոստոսի 12-ին Յալթայում տեղի է ունեցել «Մանկական Նոր Ալիք» մրցույթի հնգամյակին նվիրված ֆլեշմոբ։
  • Օգոստոսի 17-ին կայացել է «Մանկական Նոր Ալիք» գավաթի համար ֆուտբոլի բարեգործական հանդիպումը։ Յալթայի գետափին հանդիպել են «Մանկական Նոր Ալիքի» մրցանակակիրներն ու մասնակիցները և Կրիվոյ Ռոգ քաղաքի գիշերօթիկ դպրոցի տղաները։ Այս երեխաները դուրս են եկել «Միասնություն հանուն աշխարհի» առաջնության եզրափակիչ, որը միջազգային նշանակություն ունի և անցկացվում է աշխարհի 12 երկրում, իսկ տվյալ տարի «Շախտյոր Դոնեցկ» ֆուտբոլային ակումբի օգնությամբ կայացել Է Ուկրաինայում։ Կրիվոյ Ռոգի տղաները Յալթայում հաղթել են 9:5 հաշվով՝ չնայած երիտասարդ կատարողների ուժեղ խաղին։ Մրցավարը Սվետլանա Օբերնիխինն էր՝ Յալթայի ֆուտբոլի ֆեդերացիայի մրցավարը[3][4]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «Интервью с участницей «Детской Новой Волны» Рагдой Ханиевой». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 31-ին. Վերցված է 2012 թ․ նոյեմբերի 15-ին.
  2. Львовски Майк (2012 թ․ օգոստոսի 15). «Детская "Новая Волна": Крутой стал Народным артистом Украины, а Януковича посвятили в артековцы». Сегодня.ua. Վերցված է 2014 թ․ օգոստոսի 31-ին.
  3. «Криворожские футболисты «прокачали» в Крыму фестиваль «Детская новая волна»». 0564.ua. 2012 թ․ օգոստոսի 22. Վերցված է 2014 թ․ օգոստոսի 31-ին.
  4. Ольга Глезня (2012 թ․ օգոստոսի 23). «Песня и футбол: можно ли совместить эти понятия?». Ялта!. Վերցված է 2014 թ․ օգոստոսի 31-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]