Մանկական Նոր ալիք 2014

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Մանկական Նոր Ալիք 2014ից)

Մանկական Նոր ալիք 2014 (անգլ.՝ New Wave Junior 2014), «Մանկական Նոր ալիք» ամենամյա միջազգային յոթերորդ մրցույթ-փառատոնը, որի եզրափակիչը տեղի է ունեցել 2012 թվականի օգոստոսի 16-18-ը Ղրիմի «Արտեկ» մանկական միջազգային կենտրոնում[1]։ Մրցույթին մասնակցել է 11 երկրից 17 կատարող։ Ուղիղ եթեր չի իրականացվել, մրցույթի հեռուստատեսային տարբերակը հեռարձակվել է «Ռոսիա 1» հեռուստաալիքով 2014 թվականի օգոստոսի 31-ին։

Մրցութային երկու օրվա արդյունքներով՝ մրցույթի գրան պրիին արժանացել է Ուկրաինայի ներկայացուցիչ Անդրեյ Բոյկոն։ Երկրորդ հորիզոնականն իրար մեջ կիսել է միանգամից երեք մասնակից՝ Իտալիայից Մարտինա և Կյարա Սկարպարի դուետը, ինչպես նաև Ռուսաստանի ներկայացուցիչներ Պոլինա Բոգուսևիչը և Եկատերինա Մանեշինան։ Երրորդ տեղը նույնպես գրավել է երեք մասնակից՝ Ղազախստանի ներկայացուցիչ Մուհամեդալի Ժուգունուսովը, Բելառուսի ներկայացուցիչ Ռուսլան Ասլանովը և Ուկրաինայից Սոֆյա Վոլոշանենկոն։ Բացի երկրորդ տեղը գրավելուց Եկատերինա Մանեշինան արժանացել է նաև մրցույթի «Հանդիսատեսի համակրանք» մրցանակին[2]։

Անցկացման վայր[խմբագրել | խմբագրել կոդը]

Մրցույթն անցկացվել է «Արտեկ» միջազգային մանկական կենտրոնում, որը գտնվում է Ղրիմի հարավային ափին՝ Գուրզուֆ ավանում։ «Արտեկը» ԽՍՀՄ-ի ամենահայտնի պիոներական ճամբարն է և երկրի Պիոներական կազմակերպության այցեքարտը։ Երկար ժամանակ ծառայել է որպես սոցիալիստական երկրների ընդունելության պատվիրակությունների, ինչպես նաև մերձավոր և հեռավոր արտասահմանի պետությունների ղեկավարների վայր։ Մասնակիցների փորձերը տեղի են ունեցել Յալթայում՝ «Ինտուրիստ» հյուրանոցում։

Մասնակիցներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մասնակից[3] Երկիր
Դավիթ Վարդանյան {{{2}}} Հայաստան
Ռուսլան Ասլանով {{{2}}} Բելառուս
Էլենե Զվիադաձե (Լենկա) Flag of Georgia.svg Վրաստան
Սանդրո Պարցվանիա Flag of Georgia.svg Վրաստան
Էդեն Գոլան Flag of Israel.svg Իսրայել
Էմիլի Կուպեր Flag of Israel.svg Իսրայել
Կյարա և Մարտինա Սկարպարի {{{2}}} Իտալիա
Մուհամեդալի Ժուգունուսով {{{2}}} Ղազախստան
Էդուարդ Գրունդմանիս {{{2}}} Լատվիա
Էրիկա Մուստյացե {{{2}}} Մոլդովա
«4 կադր» խումբ Flag of Russia.svg Ռուսաստան
Պոլինա Բոգուսևիչ Flag of Russia.svg Ռուսաստան
Եկատերինա Մանեշինա Flag of Russia.svg Ռուսաստան
Յուաննա Թաբուլտոկ {{{2}}} Ռումինիա
Անդրեյ Բոյկո {{{2}}} Ուկրաինա
Սոֆյա Վոլոշանենկո {{{2}}} Ուկրաինա
Մարթա Ռակ {{{2}}} Ուկրաինա

Մրցութային առաջին օր[խմբագրել | խմբագրել կոդը]

Օգոստոսի 16-ին «Արտեկի» գլխավոր մարզադաշտում տեղի է ունեցել մրցույթի բացումը։ Ջահը վառվել է և բարձրացվել մասնակից երկրների դրոշները, հանդես է եկել ժյուրիի նախագահ Իգոր Կրուտոյը։ Մրցույթի բացմանը մասնակցել են նաև Ֆիլիպ Կիրկորովը, Լև Լեշենկոն, Նյուշան, Ստանիսլավ Կոստյուշկինը, Ալեսանդրո Սաֆինան և այլք։

Երկիր Մասնակից Երգ Միավորներ
1 {{{2}}} Մոլդովա Էրիկա Մուստյացե Costica 55
2 Flag of Georgia.svg Վրաստան Սանդրո Պարցվանիա Saqartvelo lamazo 54
3 Flag of Georgia.svg Վրաստան Էլենե Զվիադաձե Хочу 47
4 {{{2}}} Ուկրաինա Սոֆյա Վոլոշանենկո It’s my time 54
5 {{{2}}} Ղազախստան Մուհամմեդալի Ժուգունուսով Goin' Back To Indiana 53
6 {{{2}}} Ռումինիա Յուաննա Թաբուլտոկ Hora din Moldova 53
7 {{{2}}} Լատվիա Էդուարդս Գրունդմանիս Atziedi, dvēsele 53
8 {{{2}}} Ուկրաինա Անդրեյ Բոյկո Spiderman 55
9 {{{2}}} Բելառուս Ռուսլան Ասլանով Иностранец 53
10 {{{2}}} Հայաստան Դավիթ Վարդանյան Կորո՞ւստ, թե՞ գանձ 54
11 Flag of Russia.svg Ռուսաստան Եկատերինա Մանեշինա Venus 54
12 {{{2}}} Ուկրաինա Մարթա Ռակ Три поради 51
13 Flag of Israel.svg Իսրայել Էմիլի Կուպեր Amen 53
14 Flag of Russia.svg Ռուսաստան Պոլինա Բոգուսևիչ Think 54
15 Flag of Israel.svg Իսրայել Էդեն Գոլան Hasheket Shenish’ar 50
16 Flag of Russia.svg Ռուսաստան «4 կադր» խումբ Бомбей Буги 51
17 {{{2}}} Իտալիա Մարտինա և Կյարա Սկարպարի Pensieri e parole 54

Մրցութային երկրորդ օր[խմբագրել | խմբագրել կոդը]

Օգոստոսի 17-ին «Մանկական Նոր ալիքի» բեմում ելույթ են ունեցել Նիկոլայ Բասկովը, Դոմինիկ Ջոքերը, Ժասմինը, «Хор Турецкого» խումբը, Յուլիա Սավիչևան, «IOWA» խումբը և այլք։ Համերգային ծրագրից հետո մրցույթի մասնակիցները կատարել են համաշխարհային հիթեր և մանկական մուլտֆիլմերից և ֆիլմերից երգեր։

Երկիր Մասնակից Երգ Ժյուրիի միավորներ Ծնողների միավորներ
1 {{{2}}} Հայաստան Դավիթ Վարդանյան Locked Out of Heaven 50 56
2 {{{2}}} Լատվիա Էդուարդս Գրունդմանիս Pie Jesu 54 57
3 {{{2}}} Ռումինիա Յուաննա Թաբուլտոկ Любовь, похожая на сон 50 52
4 Flag of Georgia.svg Վրաստան Սանդրո Պարցվանիա Kung Fu Fighting 49 60
5 {{{2}}} Ղազախստան Մուհամմեդալի Ժուգունուսով Алия 55 59
6 Flag of Russia.svg Ռուսաստան «4 կադր» խումբ Stayin’ Alive 50 57
7 {{{2}}} Բելառուս Ռուսլան Ասլանով Mamma Knows Best 55 71
8 {{{2}}} Ուկրաինա Սոֆյա Վոլոշանենկո Կուկուշկա 54 59
9 Flag of Israel.svg Իսրայել Էդեն Գոլան Where Do Broken Hearts Go 50 56
10 {{{2}}} Ուկրաինա Անդրեյ Բոյկո Ти дочекайся мене 55 59
11 Flag of Georgia.svg Վրաստան Էլենե Զվիադաձե Բաց թող և մոռացիր 52 54
12 Flag of Russia.svg Ռուսաստան Եկատերինա Մանեշինա Острова 55 55
13 {{{2}}} Մոլդովա Էրիկա Մուստյացե La sarbatoare 52 52
14 {{{2}}} Իտալիա Մարտինա և Կյարա Սկարպարի Eternità 55 58
15 {{{2}}} Ուկրաինա Մարթա Ռակ Тече вода 53 52
16 Flag of Russia.svg Ռուսաստան Պոլինա Բոգուսևիչ Белый снег 55 52
17 Flag of Israel.svg Իսրայել Էմիլի Կուպեր Rolling in the Deep 54 51

Երրորդ օր[խմբագրել | խմբագրել կոդը]

Օգոստոսի 18-ին կայացել է հաղթողների մրցանակաբաշխությունը և գալա-համերգը, որում ելույթ են ունեցել Ֆիլիպ Կիրկորովը, Վալերի Լեոնտևը, Բոսսոնը, Դոմինիկ Ջոքերը, Սերեբրո, «5sta Family» և «Дискотека Авария» խմբերը, Իգոր Կրուտոյի «Նոր ալիքի» մանկական երգչախումբը։

Ժյուրիի կազմ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հաղորդավարներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Կաղապար:Նոր ալիք