Անդրեյ Բոյկո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անդրեյ Բոյկո
Քաղաքացիությունը  Ուկրաինա
Ծննդյան ամսաթիվ ապրիլի 27, 1981(1981-04-27)[1] (42 տարեկան)
Ծննդավայր Բելայա Ցերկով, Կիևի մարզ, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ
Դիրք պաշտպան

Անդրեյ Բոյկո (ուկրաիներեն՝ Андрій Борисович Бойко, ապրիլի 27, 1981(1981-04-27)[1], Բելայա Ցերկով, Կիևի մարզ, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ), ուկրաինացի ֆուտբոլիստ, պաշտպան։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Պրոֆեսիոնալ կարիերան սկսել է Բելի Ցերկովի «Ռոս» ակումբում։ Երկրորդ լիգայում նորամուտը նշել է 1998 թվականի հունիսի 23-ին` Խերսոնի «Կրիստալ» ակումբի դեմ խաղում (4:0)։ 2003 թվականից մինչև 2005 թվականը հանդես է եկել Մարիուպոլի «Իլիչևեց» ակումբում։ Բարձր լիգայում նորամուտը նշել է 2003 թվականի մարտի 9-ին` «Կրիվբաս» ակումբի դեմ խաղում (2:0)։ 2003 թվականին հրավիրվել էր Ուկրաինայի երիտասարդական հավաքին (մինչև 21 տարեկան), սակայն հավաքներում այդպես էլ չի խաղացել։ 2004 թվականի հուլիսի 15-ին նորամուտը նշել է ՈՒԵՖԱ-ի գավաթի որակավորման առաջին փուլում Երևանի «Բանանց» ակումբի դեմ խաղի ժամանակ (2:0)[2]։

2006 թվականից 2007 թվականը խաղացել է «Կրիվբաս», ալչևական «Ստալ» և «Զակառպատե» ակումբներում։ 2007 թվականի ամռանը տեղափոխվել է Սիմֆերապոլի «Տավրիա» ակումբ։ 2008 թվականի ամռանը խաղացողի մոտ հայտնաբերվել են առողջական ծանր խնդիրներ (միջողնային ճողվածք)։ Անդրեյին՝ վիրահատության համար Գերմանիա տեղափոխելուց հետո այդպես էլ չստացվեց վերադարձնել իր նախկին ֆիզիկական կարգավիճակին, և նա դադարեց ընդգրկվել հիմնական կազմի մեջ։ 2009 թվականի հունվարին լքել է «Տավրիա» ակումբը։ Ակումբի հետ փոխադարձ պայմանավորվածության համաձայն՝ ֆուտբոլիստին տրվել է ազատ գործակալի կարգավիճակ[3]։

2009 թվականի հունարի 29-ին տեղափոխել է Պոլտավական «Վորսկլ» ակումբ[4]։ «Վորսկլ»-ի կազմում նա դարձել է Ուկրաինայի Գավաթի դափնեկիր։ 2010 թվականին տեղափոխվել է Ուժգորոդական «Զակարպատե» ակումբ։

2011 թվականի ամռանը գնում էր Մոսկվայի «Տորպեդո» ակումբի հավաքներին[5]։ Այնուհետև պայմանագիր է կնքել Զապորոժսկայի «Մետալլուրգ» ակումբի հետ։ 2013 թվականին հանդես է եկել Խարկովի «Հելիոս» ակումբում։ 2014 թվականի ձմռանը պայմանագիր է ստորագրել «Տրատ» ակումբի հետ, որը հանդես էր գալու Թաիլանդի առաջին Լիգայում[6]։

Ձեռքբերումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մրցաշրջան Ակումբ Լիգա Առաջնություն Գավաթ Եվրոգավաթ
Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր
1997/98 Ուկրաինա Ռոս Ուկրաինայի երկորդ լիգա 1 0 0 0
1998/99 Ուկրաինա Ռոս Ուկրաինայի երկորդ լիգա 11 0 0 0
1999/00 Ուկրաինա Ռոս Ուկրաինայի երկորդ լիգա 25 2 3 0
2000/01 Ուկրաինա Ռոս Ուկրաինայի երկորդ լիգա 26 5 1 0
2001/02 Ուկրաինա Ռոս Ուկրաինայի երկորդ լիգա 32 5 4 0
2002/03 Ուկրաինա Ռոս Ուկրաինայի երկորդ լիգա 14 1 1 0
2002/03 Ուկրաինա Իլիչյովեց Ուկրաինայի բարձրագույն լիգա 13 1 0 0
2003/04 Ուկրաինա Իլիչյովեց Ուկրաինայի բարձրագույն լիգա 26 1 4 0
2004/05 Ուկրաինա Իլիչյովեց Ուկրաինայի բարձրագույն լիգա 24 0 2 1 4 0
2005/06 Ուկրաինա Իլիչյովեց Ուկրաինայի բարձրագույն լիգա 6 0 3 0
2005/06 Ուկրաինա Կրիվբաս Ուկրաինայի բարձրագույն լիգա 4 0 0 0
2006/07 Ուկրաինա Ուկրաինա Ստալ Ուկրաինայի բարձրագույն լիգա 5 0 1 0
2006/07 Ուկրաինա Զակարպատիե Ուկրաինայի առաջին լիգա 7 0 0 0
2007/08 Ուկրաինա Տավրիա Ուկրաինայի բարձրագույն լիգա 25 0 4 0
2008/09 Ուկրաինա Տավրիա Ուկրաինայի բարձրագույն լիգա 2 0 0 0 2 0
2008/09 Ուկրաինա Վորսկլա Ուկրաինայի բարձրագույն լիգա 7 1 1 0
2009/10 Ուկրաինա Վորսկլա Ուկրաինայի բարձրագույն լիգա 0 0 0 0
2010/11 Ուկրաինա Զակարպատիե Ուկրաինայի առաջին լիգա 22 1 0 0
2011/12 Ուկրաինա Մետալուրգ Ուկրաինայի առաջին լիգա 23 2 0 0
2012/13 Ուկրաինա Մետալուրգ Ուկրաինայի առաջին լիգա 4 0 0 0
2013/14 Ուկրաինա Գելիոս Ուկրաինայի առաջին լիգա 10 0 0 0
2013/14 Թաիլանդ Տրատ Թայլանդի առաջին լիգա 15 1 0 0

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. «Ильичевец» — «Бананц» (2:0)
  3. «Таврия» отпустила защитника
  4. «Ворскла» подписала ещё одного игрока
  5. Андрей Варакин (10.07.2011). «Андрей Бойко: «В Москве сказали, чтобы я возвращался»» (ռուսերեն). UA-Футбол. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ ապրիլի 6-ին. Վերցված է 2011 թ․ հուլիսի 12-ին.
  6. Артур Валерко. «А.Бойко: "Теперь и в Таиланде на трибунах можно увидеть сине-желтые цвета"».

Հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]