Կուկուշկա (երգ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
«Կուկուշկա»
«Կինո»ի երգը «Սև ալբոմ» ալբոմից
Թողարկված1990 թվական
Ձայնագրված1990 թվական
ԺանրՊոստ փանկ
Տևողություն6:40 րոպե
ՀեղինակՎիկտոր Ցոյ

«Կուկուշկա», «Կինո» խմբի «Սև ալբոմի» երգերից։

Ստեղծման պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Երգը գրվել է Վիկտոր Ցոյի կողմից Պլիենցիեմսում Յուրմալա քաղաքի մոտ, ուր նա Յուրի Կասպարյանի հետ հանգստանալու էր եկել, և միաժամանակ ձայնագրում էր խմբի նոր ալբոմի սևագրությունները։ Երգի բոլոր մելոդիկ ելքերը (սկզբում և վերջում) մտածված է Ցոյի կողմից։ Այստեղ նույնպես գրված է եղել երգի սևագրային դեմո տարբերակը։ Համարվում է Վիկտոր Ցոյի վերջին երգերից մեկը՝ գրված մահից առաջ։

«Կուկուշկա»․․․ Այո՛, դա խիստ անձնական է։ Ես հիշում եմ, թե ինչպես նա արեց այդ։ Ամբողջ օրը նստում էր սրահում, որտեղ ստուդիա կար՝ ամբողջությամբ առանձնացած։ Միանգամից զգացվում էր, որ ինչ-որ լուրջ բան էր կատարվում։ Մինչ այդ ես նրան չէի լսել, միայն Յուրմալայում լսեցի։ Դե արդեն հետո վերադաշնակեցին, լրացրեցին․․․ Հարցն այն է, որ երգերը ամբողջությամբ նա էր մտածում, ինքնուրույն։ Մեզ միշտ տալիս էր պատրաստի նյութը․․․

Նախքան մահը Ցոյը երգը վերաձայնագրեց, վերադաշնակվեց «Կինո» խմբի անդամների կողմից և մտավ «Սև ալբոմի» մեջ։

«Կուկուշկա» երգի դեմո-տարբերակը՝ ձայնագրված Պլինեցիեմսում, մտավ «Վերջին ձայնագրություններ» ալբոմի կազմում, թողարկված Moroz Records լեյբլով 2002 թվականին։ Գոյություն ունի նաև երգի առաջին տարբերակը՝ ստեղծված 1990 թվականի սեպտեմբերին։ Վերջինս հնչում է Վիկտոր Ցոյի հիշողությունների մասին պատմող «Մարդը սևի մեջ»[1] փաստավավերագրական ֆիլմի վերջում (Հեռուստաընկերություն «ВИD», 1990 թ․)։ Պաշտոնապես չի հրատարակվել։

Այլ երաժիշտների կատարումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Կինոփորձեր» ռուս.՝ КИНОпробы տրիբյուտ ալբոմում հայտնվել է 2000 թվականին, երգը հանդիպում է երկու անգամ։ Առաջին սկավառակում երգը կատարում է Զեմֆիրան, երկրորդում՝ «Բի-2» խումբը։
  • «Կուկուշկա» երգը իր տարբերակով ձայնագրել է Օլգա Կորմուխինան 2011 թվականին։ Քավրը մտել է «Ընկնում եմ երկնքից» ռուս.՝ Падаю в небо ալբոմի մեջ (2012 թ․)։
  • «Ցոյը կենդանի է» փառատոնի ժամանակ (Եկատերինբուրգ, 2012 թվական) նվիրված Վիկտոր Ցոյի 50 ամյակին, երգը կատարել է «ԴԴՏ» խումբը ռուս.՝ ДДТ (группа)։
  • Երգը ձայնագրվել է Պոլինա Գագարինայի կատարմամբ «Սեվաստապոլի ճակատամարտը» ֆիլմի համար։
  • «Մանուկների ձայնը (ՌԴ)» 3-րդ եթերաշրջանի հեռուստաշոուի ժամանակ երգը կատարել է յոթամյա Յարոսլավ Դեգտյարևը։ Նրա մասնակցությամբ վիդեոն, տեղադրված YouTubeում, հավաքել է ռեկորդային քանակով դիտումներ՝ ծրագրի ամբողջ պատմության ընթացքում։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]