Պոլինա Բոգուսևիչ
Պոլինա Բոգուսևիչ | |
---|---|
![]() | |
Նաև հայտնի է որպես | nanamee |
Ծնվել է | հուլիսի 4, 2003 (20 տարեկան) Մոսկվա, Ռուսաստան |
Երկիր | ![]() |
Ժանրեր | փոփ և սոուլ |
Մասնագիտություն | երգչուհի |
Գործիքներ | վոկալ |
![]() |
Պոլինա Բոգուսևիչ (հուլիսի 4, 2003, Մոսկվա, Ռուսաստան), ռուս երգչուհի, որը «Крылья» երգով (թարգմ.՝ «Թևեր») դարձել է Մանկական Եվրատեսիլ 2017 երգի մրցույթի հաղթող[1]։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծնվել է 2003 թվականի հուլիսի 4-ին Մոսկվայում։ Մայրը Յուլիա Բոգուսևիչն է[2]։ Լինելով ռուս, պատանի երգչուհին խոսում է իր կորեական արմատների մասին։ Նրա տատիկը (Նատալիա Բոգուսևիչը) ծնունդով Օմսկից է, որտեղ ապրել է Իրինա Շաֆրանսկայի քույրը[3]։ Պոլինան սովորում է Մոսկվայի թիվ 1586 դպրոցում (Մոսկվա քաղաքի «Դպրոց № 1586» Պետական բյուջետային հանրակրթական հաստատություն) և հայտնի երաժիշտ Իգոր Կրուտոյի ակադեմիայում[4][5]։
2012[խմբագրել | խմբագրել կոդը]
Նա մասնակցել է Մակեդոնիայի միջազգային արվեստի փառատոնին և դարձել դափնեկիր[5]։
Նա հանդես է եկել «Պատուհան դեպի Փարիզ» («Окно в Париж» ) և «Երաժշտության դպրոց» («Школа музыки») հեռուստատեսային նախագծերում[5]։
2013[խմբագրել | խմբագրել կոդը]
2013 թվականից մինչև 2015 թվականը հանդես է եկել Սերգեյ Ժիլինի «Ֆոնոգրաֆ-Սիմֆո-Ջազ» և «Ջազ Բենդ Ֆոնոգրաֆ» նվագախմբի հետ[3][6]։
2014[խմբագրել | խմբագրել կոդը]
Մասնակցել է ռուսական «Մանուկների ձայնը» երաժշտական նախագծի առաջին եթերաշրջանին։ Հանդես էր գալիս Դիմա Բիլանի թիմում։ Դուրս մնաց մենամարտ փուլի ժամանակ[5]։
Նույն տարում նա մասնակցել է «Տարվա երգ 2014», «2014 թվականի ամանորյա երգ», «2014 թվականի մանկական երգ» հեռուստատեսային նախագծերին։
Նա նաև հանդես է եկել «Մանկական Նոր ալիք 2014»-ում, և ստացել II աստիճանի դափնեկրի կոչում[5]։
Բացի այդ, 2014 թվականին «Մանկական ռադիոյի» կողմից ստացել է հատուկ մրցանակ «Ռուսերեն լավագույն կատարում» անվանակարգում[5]։
2015[խմբագրել | խմբագրել կոդը]
Մասնակցել է Իտալիայի Սան Ռեմոյի մանկական և պատանեկան վոկալ մրցույթին, ստանալով 1-ին աստիճանի դիպլոմի դափնեկրի կոչում։
2017[խմբագրել | խմբագրել կոդը]
2017 թվականի հունիսի 3-ին հաղթել է Ռուսաստանի «Մանկական Եվրատեսիլ» մրցույթի ազգային ընտրության եզրափակիչ փուլում։
Նոյեմբերի 26-ին Թբիլիսիում կայացած «Եվրատեսիլ 2017» երգի մրցույթում Պոլինան ստացավ ընդհանուր 188 միավոր և ճանաչվեց հաղթող[1][7]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 «Победителем конкурса «Детское Евровидение - 2017» стала россиянка Полина Богусевич»։ ТАСС։ 2017-11-26։ Վերցված է 2017-11-26
- ↑ Детское Евровидение 2017 Россия Полина Богусевич pre-party в Москве
- ↑ 3,0 3,1 Полина Богусевич: биография
- ↑ Наши ученики — наша гордость! Наши поздравления Полине Богусевич! Archived 2017-11-29 at the Wayback Machine.. Государственное бюджетное общеобразовательное учреждение города Москвы «Школа № 1586». 1586.mskobr.ru
- ↑ 5,0 5,1 5,2 5,3 5,4 5,5 «Кто такая Полина Богусевич, которая представит РФ на детском «Евровидении»?»։ Аргументы и Факты
- ↑ Полина Богусевич. vokrug.tv
- ↑ Россиянка Полина Богусевич стала лучшей на международном конкурсе «Детское Евровидение». 1tv.ru
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Պոլինա Բոգուսևիչ. tass.ru
|