Սերեբրո (խումբ)
Սերեբրո | |
---|---|
![]() «Սերեբրո» խումբը 2010 թվականին (Անաստասիա Կորպովա, Ելենա Տամնիկովա, Օլգա Սերյաբկինա) | |
Հիմնական տվյալներ | |
Բնօրինակ անուն | Серебро SEREBRO |
Երկիր | Մոսկվա,![]() |
Ժանրեր | փոփ, էլեկտրո-փոփ |
Գործունեություն | 2006 |
Լեյբլ | «Монолит Рекордс» (ԱՊՀ) «Columbia Records» (Եվրոպա)[1] |
Կապված | Մաքսիմ Ֆադեև |
Պարգևներ | World Music Awards |
Կայք | serebro.su |
Նախկին անդամներ | |
Ելենա Տեմնիկովա (2007-2014 թվականներ) Մարինա Լիզորկինա (2007-2009 թվականներ) Անաստասիա Կարպովա (2009-2013 թվականներ, 2014 թվական) Օլգա Սերյաբկինա Դարյա Շաշինա Պոլինա Ֆավորսկայա | |
Serebro Վիքիպահեստում |
«Սերեբրո» (անգլ.՝ «SEREBRO», ռուս.՝ «Серебро»), ռուսական կանանց փոփ-խումբ, ստեղծված 2006 թվականին ռուսական երաժշտական պրոդյուսեր Մաքսիմ Ֆադեևի կողմից։ Խմբի կազմի մեջ են մտնում Օլգա Սերյաբկինան, Դարյա Շաշինան և Պոլինա Ֆավորսկայան։ Օլգա Սերյաբկինան նաև հանդիսանում է խմբի երգերի տեքստերի հեղինակը։ Առաջին հանրային ելույթը կայացել է «Եվրատեսիլ 2007» երգի մրցույթի եզրափակիչում, որտեղ Սերեբրո-ն զբաղեցնում է երրորդ հորիզոնականը՝ «Song #1» երգով։
Ստեղծման պահից խումբը թողարկել է երկու ստուդիական ալբոմ՝ «ОпиумRoz» և «Mama Lover»: Նաև խումբը թողարկել է տասներեք սինգլներ, որոնցից հինգը գլխավորում էին ռուսական հիթ-շքերթները։ Խումբը նվագում է միանգամից մի քանի ոճերում, այնպիսիք, ինչպիսիք են փոփ, փոփ-ռոք, եվրոփոփ, թրիպ-հոփ և էլեկտրո-փոփ։
Մինչ խումբը[խմբագրել | խմբագրել կոդը]
Սերեբրո խմբի առաջին կազմի անդամները
Ելենա Տեմնիկովա, Օլգա Սերյաբկինա
և Մարինա Լիզորկինա
- Օլգա Սերյաբկինա (ռուս.՝ Ольга Серябкина, ծնվել է 1985 թվականի ապրիլի 12-ին, Մոսկվայում), 7 տարեկան հասակից զբաղվել է պարահանդեսային պարերով, հանդիսանում է սպորտի վարպետության թեկնածու։ Մասնակցել է բազմաթիվ պարային մրցույթների։ Ավարտել է «Արվեստի դպրոց»՝ որպես «էստրադային կաիտարող»: Հանդիսանում է պրոֆեսիոնալ թարգմանչուհի անգլերեն և գերմաներեն լեզուներից։ Աշխատել է բեկ-վոկալուհի Ֆադեևի խնամալ Իրակլիի մոտ, որտեղ էլ ծանոթացել է Ելենա Տեմնիկովայի հետ։ Նաև գրում է երգերի տեքստեր «Սերեբրո» խմբի և Ֆադեևի այլ նախագծերի համար։
- Դարյա Շաշինա (ռուս.՝ Дарья Шашина, ծնվել է 1990 թվականի սեպտեմբերի 1-ին, Նիժնի Նովգորոդում), անցյալում Գլինսկու անվան Նիժնի Նովգորոդի պետական կոնսերվատորիայի ուսանողուհի, «երաժշտական թատրոնի դերասանուհի» բաժանմունքում։ Ավարտել է երադշտական դպրոցը երկու դասարաններում՝ ջութակ և դաշնամուր: Մանուկ ժամանակ սովորել է Անգլիայում: 2012 թվականից ապրել է ԱՄՆ-ում, որտեղ ուսանել է վոկալի և լեզուների կուրսերում։
- Պոլինա Ֆավորսկայա (ռուս.՝ Полина Фаворская, ծնվել է 1991 թվականի նոյեմբերի 21-ին), ավարտել է Տնտեսագիտության բարձրագույն դպրոցի «Գովազդի և pr» բաժանմունքը, 2010 թվականից հանդիսանում է Մաքսիմ Ֆադեևի պրոդյուսերական կենտրոնի հաստիքային արտիստ, նախկինում «Արձակուրդներ Մեքսիկայում 2» շոուի մասնակից[2][3]
Նախկին մասնակիցներ
- Մարինա Լիզորկինա (ռուս.՝ Марина Лизоркина, ծնվել է 1983 թվականի հունիսի 9-ին, Մոսկվայում), ավարտել է էստրադա-ջազային ակադեմիան։ «Ֆորմուլա» խմբի նախկին մենակատարուհի, որի հետ միասին ձայնագրել է մի քանի երգ ռուսական «դատապարտված է աստղ լինելու» («Обречённая стать звездой») սերիալի համար։ «Սերեբրո» ընկել է ըստ հայտարարության։
- Ելենա Տեմնիկովա (ռուս.՝ Елена Темникова, ծնվել է 1985 թվականի ապրիլի 18-ին, Կուրգանում), 2003 թվականին մասնակցություն էր ունենում «Առաջին ալիք»-ի «Աստղերի ֆաբրիկա 2» երաժշտական նախագծում, որտեղ էլ ծանոթանում է Մաքսիմ Ֆադեևի հետ, ով նախագծի գլխավոր պրոդյուսերն էր։ «Աստղերի ֆաբրիկա»-ում Ելենան զբաղեցնում է երրորդ տեղը, որից հետո պայմանագիր է ստորագրում Մաքսիմ Ֆադեևի և «Մոնոլիտ Ռեկորդս» լեյբլի հետ։ Մասնակցել է «Վերջին հերոս» («Последний герой») նախագծին, ինչպես նաև մենակատարել է «Օդանավակայան» («Аэропорт») մյուզիքլում: Լենան ձայնագրել է երկու երգ՝ «Վազիր» («Беги») և «Գաղտնիք» («Тайна»), որից հետո որոշել է ավարտել մենակատարային կարիերան, որովհետև, ըստ նրա խոսքերի, նա իրեն տեսնում էր միայն կանանց խմբում։
- Անաստասիա Կարպովա (ռուս.՝ Анастасия Карпова, ծնվել է 1984 թվականի նոյեմբերի 2-ին, Բալակովոյում), մանկությունից հետաքրքրվել է երաժշտությամբ, սակայն որոշել է իրեն նվիրել բալետին: Նաև հաճախել է երգեցողության դասերին, որից հետո որոշել է սկսել երգչուհու կարիերա։
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Խմբի առաջին կազմի ձևավորում[խմբագրել | խմբագրել կոդը]

Նրանից հետո, երբ «Սերեբրո»-ի ապագա մենակատարուհի Ելենա Տեմնիկովան մասնակցություն է ունենում «Աստղերի ֆաբրիկա» նախագծի երկրորդ եթերաշրջանին, նա սկսում է համագործակցել պրոդյուսեր Մաքսիմ Ֆադեևի հետ։ Աշխատանքի ընթացքում Լենան որոշում է չսկսել մենակատարային կարիերա, այլ ձևավորել կանանց խումբ, կազմված առավելապես երեք անդամից։
![]() |
Չորս տարի մենք Ֆադեևի հետ փնտրում էինք մեր ուղղությունը, անկրկնելի ոճը և մեկ տարի առաջ մտածեցինք նախագիծ, որը Ֆադեևը անվանեց «Սերեբրո»[4] - -Ելենա Տեմնիկովան «Հանգստացիր» ամսագրին տված հարցազրույցում, 2007 թվական
|
![]() |
2005 թվականից սկսվում է խմբի ապագա մենակատարուհիների փնտրտուքը։ Օլգա Սերյաբկինան բեկ-վոկալիստուհի էր աշխատում Ֆադեևի խնամակալ Իրակլիի մոտ, որտեղ էլ նա ծանոթանում է Լենա Տեմնիկովայի հետ։ Ձևավորվում է ընկերություն և Լենան Օլգային հրավիրում է խմբում լսումների։ Խմբի երրորդ անդամին՝ Մարինա Լիզորկինային, Մաքսիմ Ֆադեևը գտնում է համացանցում: 2006 թվականին խումբը վերջնականապես ձևավորվում է և սկսում է փորձեր անել։ Առաջին սինգլի թողարկումը նախատեսված էր 2008 թվականին, իսկ մինչ այդ խումբը պետք է փորձեր կատարեր և նյութ ձայնագրել ստուդիայում։
2007 թվական. «Եվրատեսիլ»[խմբագրել | խմբագրել կոդը]
2007 թվականին «Առաջին ալիք»-ի պրոդյուսերներից մեկը խնդրում է Մաքսիմ Ֆադեևին ցույց տալ թե ինչի վրա է նա տվյալ պահին աշխատում։ Ֆադեևը տալիս է լսելու «Song #1» երգի տնային տարբերակը։ Մի քանի օր անց Ֆադեևին զանգահարում են և ասում, որ ցանկանում են աղջիկներին «կենդանի» տեսնել, «Եվրատեսիլ 2007» երգի մրցույթի ազգային ընտրությունում։ Ընտրությունը կայանում է մարտի 10-ին, հանձնաժողովի միաձայն որոշումով որոշվում է, որ «Եվրատեսիլ» է մեկնում բոլորին անհայտ «Սերեբրո» խումբը, իսկ մարտի 14-ին երգի ստուդիական տարբերակը եթեր է դուրս գալիս «Եվրոպա Պլյուս»-ի եթերում։ Հետագայում նկարահանվում է տեսահոլովակ, որից դրվագներ օգտագործվում են «Առաջին ալիք»-ում «Եվրատեսիլ»-ի գովազդի համար։
Ըստ «Եվրատեսիլ 2006»-ի արդյունքների, որում Դիմա Բիլանը զբաղեցնում է երկրորդ հորիզոնականը, «Սերեբրո»-ն անցնում է եզրափակիչ, չմասնակցելով կիսաեզրափակիչին։ Մրցույթի եզրափակիչը, որը կայանում է 2007 թվականի մայիսի 12-ին, Հելսինկիի «Hartwall Areena» մարզա-ժամանցային համալիրում, համընկնում է եռյակի առաջին հրապարակային ելույթի հետ։ Աղջիկները ելույթ էին ունենում 15 համարի տակ և հանդիսատեսի քվեարկության արդյունքում հավաքում են 207 միավոր և զբաղեցնում երրորդ հորիզոնականը, զիջելով Սերբիայի ներկայացուցիչ Մարիա Շերիֆովիչին՝ «Աղոթք» («Молитва») երգով և Ուկրաինայի ներկայացուցիչ Վերկա Սերդյուչկային՝ «Dancing Lasha Tumbai» երգով։
2007-2008 թվականներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Խմբի հաջող մեկնարկը նրան դարձնում է հանրաճանաչ ոչ միայն Ռուսաստանում, այլև մի ամբողջ շարք եվրոպական երկրներում։ Նորամուտային «Song #1» սինգլը գլխավորում է ռուսական ռադիոհիթ-շքերթը և մտնում է Շվեդիայի, Դանիայի, Շվեյցարիայի, Լատվիայի և Մեծ Բրիտանիայի սինգլների պաշտոնական հիթ-շքերթները։ 2007 թվականի հունիսին թողարկվում է երգի ռուսական տարբերակը՝ «Երգ № 1» («Песня № 1»)։ Նույն տարում հրապարակավ կատարվում են «Սերեբրո» խմբի ևս երկու նոր երգեր՝ «Շնչիր» («Дыши») լիրիկական բալադը, որի հիման վրա տեսահոլովակ է նկարահանվում, ինդպես նաև «Ինչն է քո խնդիրը» («Whats Your Problem»), անգլալեզու երգ փոփ-ռոք ոճում։ Ըստ 2007 թվականի արդյունքների, «Սերեբրո»-ն հաղթանակ է տանում «Տարվա նորամուտ» անվանակարգում, «MTV Russia Music Awards» մրցանակաբաշխության արարողության ժամանակ, ինչպես նաև նույնատիպ անվանակարգում «ZD Awards» մրցանակաբաշխությունում։ «World Music Awards» Միջազգային երաժշտական մրցանակաբաշխությունը խմբին ճանաչում է տարվա ամենավաճառվող խումբը ռուսական երաժիշտների մեջ։ Խումբն անվանվում է «Տարվա հայտնություն» «КоммерсантЪ» թերթի ռեյտինգում, ինչպես նաև, նշվում է «Նոր երգեր գլխավորի մասին», «Ոսկե Գրամոֆոն» և «Տարվա երգ» մրցանակաբաշխություններում։
2008 թվականի գարնանը երկրի առաջատար ռադիոկայանների պարբերականության մեջ է ընկնում խմբի նոր երգը՝ «Օփիում» («Опиум»)։ Տեսահոլովակի ռեժիսորն է դառնում խմբի պրոդյուսեր Մաքսիմ Ֆադեևը։ Նաև ձայնագրվում է երգի անգլալեզու տարբերակը՝ «Why»: 2008 թվականի նոյեմբերին սկսվում է «Խոսիր, մի լռիր» («Скажи, не молчи») նոր երգի պարբերականությունը, իսկ դեկտեմբերին այն գլխավորում է ռուսական ռադիո հիթ-շքերթը[5], դառնալով խմբի երրորդ ռադիոսինգլը, որը հասնում է հիթ-շքերթի բարձունքը և չորրորդ սինգլը անընդմեջ վերին եռյակում, քանի որ «Շնչիր» երգը հասնում է երկրորդ հորիզոնական։ Նաև այդ սինգլը 13 շաբաթ անընդմեջ գլխավորում է ռուսական ռադիո հիթ-շքերթը։ 2008 թվականի նոյեմբերին, «MTV Russia Music Awards» մրցանակաբաշխությունում, որտեղ «Սերեբրո»-ն ճանաչվում է «Լավագույն խումբ», աղջիկները կատարում են «Sound Sleep» նոր երգը։
«ОпиумRoz»[խմբագրել | խմբագրել կոդը]
2009 թվականի ապրիլի 25-ին թողարկվում է «Սերեբրո»-ի նորամուտային ալբոմը՝ «ОпиумRoz», որի մեջ ընդգրկվում են 11 տրեկներ։ Նրանց շարքում են արդեն հայտնի «Song #1», «Շնչիր», «Օփիում», «Խոսիր, մի լռիր» երգերը, եռյակի անդամների մենակատարային կատարումները, ինչպես նաև անգլալեզու տրեկներ։ Երկրի առաջատար երաժշտական հրատարակությունները, մասնավորապես, «Billboard» համաշխարհային անվանումով հեղինակավոր ամսագիրը, «Սերեբրո» խմբի նորամուտային ալբոմը անվանում են «տարվա ամենասպասելի ռելիզը»: Ալբոմի շնորհանդեսը, որին կարող էր ներկա գտնվել յուրաքանչյուր ցանկացող, կայանում է Պոկլոննի լեռան վրա։ Այդ օրը եռյակի ելույթը այցելում է մոտավորապես 70 հազար հանդիսատես[6]:
2009-2011 թվականներ[խմբագրել | խմբագրել կոդը]
2009 թվականի հունիսին խումբը լքում է Մարինա Լիզորկինան և նրան փոխարինում է նոր մենակատարուհի՝ Անաստասին Կարպովան։ Նոր կազմով «Սերեբրո»-ն ձայնագրում է «Քաղցր» («Сладко», «Like Mary Warner») նոր երգը, որի տեքստի հեղինակ է դառնում եռյակի անդամ Օլգա Սերյաբկինան։ Առաջին օրերի ընթացքում «Tophit» պորտալում երգը բեռնում են ռեկորդային քանակի ռադիոկայաններ[7]:
Սեպտեմբերին «Քաղցր»-ը ընկնում է հեղինակավոր «Moskva.fm» համացանցային ռեսուրսի «100 ամենապարբերական երգեր» հիթ-շքերթի առաջին հորիզոնականը և հասնում է «Top Hit 10 Weekly», «10 Audience Choice» և «10 Moscow Weekly» հիթ-շքերթների գագաթնակետին։
2009 թվականի դեկտեմբերին համացանցում լուրեր են տարածվում այն մասին, որ խմբի մենակատարուհի Ելենա Տեմիկովան լքում է խումբը[8]: Հեռանալու վարկածներից մեկն է հանդիսանում սիրավեպը երգահան Արտեմ Ֆադեևի, պրոդյուսեր Մաքսիմ Ֆադեևի հարազատ եղբոր հետ, ով ստիպում է Ելենաին հրաժարվել խմբում հետագա աշխատանքներից[9]: Նոյեմբերի 30-ին խմբի պաշտոնական կայքում հայտարարվում է քասթինգ մենակատարուհու տեղի համար[10]: Սակայն մենակատարուհու փոփոխության մասին պաշտոնական հայտարարություն չի հետևում[11]: Խումբը շարունակում է աշխատանքները նախկին կազմով՝ Ելենա Տեմնիկովա, Օլգա Սերյաբկինա և Անաստասիա Կարպովա։
2009 թվականի վերջին «Սերեբրո»-ն երրորդ անգամ անընդմեջ արժանանում է «Ոսկե Գլոբուս» մրցանակին՝ «Խոսիր, մի լռիր» հիթի համար, իսկ «Քաղցր» երգը նշվում է «Տարվա երգ» մրցանակով։ Նաև խումբը ելույթ է ունենում «Լավագույն երգեր» համերգում, որտեղ նշվում է նրանց «Քաղցր» հիթը։
2010 թվականի ապրիլի 19-ին խումբը ձայնագրում է նոր սինգլ՝ «Ժամանակը չէ» («Не время»)։ Իսկ մայիսի 26-ին այդ երգի վրա թողարկվում է նույնանում հոլովակը։ Հոլովակը տասնում է երկրի երաժշտական հեռուսաալիքների հիթ-շքերթների գագաթնակետերը։ Օգոսիոսի 4-ին ներկայացվում է երգի անգլերեն տարբերակը՝ «Sexing U»: Օգոստոսին խումբը, որպես հյուր, հանդես է գալիս «Նոր Ալիք 2010» փառատոնում, Դավիդ Թուխմանովի ստեղծագործական երեկոյի ընթացքում, որտեղ կատարում է «Բարի գիշեր» («Good Night», «Доброй ночи») երգի իր տարբերակը։
Սեպտեմբերին «Սերեբրո» խումբը անվանակարգվում է «MTV EMA 2010» հեղինակավոր մրցանակին։ Իսկ հոկտեմբերին խումբը անվանակարգվում է «ОЕ Video Music Awards 2010» երաժշտական մրցանակաբաշխության միջազգային արարողությանը՝ հինգ անվանակարգում։ Քվեարկության արդյունքում «Սերեբրո»-ն արժանանում է մրցանակի «Best International Video» անվանակարգում՝ «Ժամանակը չէ» հոլովակի համար։
2010 թվականի նոյեմբերին թողարկվում է «Billboard» ամսագրի ռուսական հրատարկչության համարը՝ «Սերեբրո» խմբի շապիկի վրա լուսանկարով[12]: 2010 թվականի նոյեմբերի 1-ին, «Tophit» պորտալում կայանում է խմբի «Եկեք բռնենք ձեռքերը» («Давай держаться за руки») նոր սինգլի պրեմիերան։ Դեկտեմբերին «Սերեբրո»-ն կրկին մասնակցություն է ուենում «Տարվա երգ» փառատոնին, իսկ Օլգա Սերյաբկինան արժանանում է «Տարվա երգ 2010» մրցանակին, որպես «Ժամանակը չէ» և Յուլիա Սավիչևայի «Մոսկվա-Վլադիվոստոկ» երգերի տեքստերի հեղինակ։
«Mama Lover»[խմբագրել | խմբագրել կոդը]
2011 թվականի հուլիսի 30-ին Սերեբրո խումբը «Europa Plus Live» փառատոնում ներկայացնում է իր նոր «Mama Lover» երգը։ Օգոստոսի 5-ին կայանում է տրեկի բացառիկ պրեմիերան «Love Radio» և «DFM» ռադիոկայաններում։ Այնուհետև թողարկվում է երգի ռուսալեզու տարբերակը՝ «Մամա Լյուբա» («Мама Люба») անվանումով։
2011 թվականի սեպտեմբերի 15-ին «Ello» պորտալում կայանում է «Մամա Լյուբա» երգի հոլովակի պրեմիերան, որը դառնում է YouTube-ի հիթը[13]: Չորս օրվա ընթացքում այն հավաքում է ավելի քան 280 հազար դիտում, 10 օրվանից պակաս ժամանակում դիտումների քանակը անցնում է մեկ միլիոնը։ «Մամա Լյուբա» երգը գլխավորում է ամենավաճառվող թվային տրեկների տիթ-շքերթը Ռուսաստանում, ըստ «2М» և «Lenta.ru» ընկերությունների տվյալների[14], 9 շաբաթ անընդմեջ զբաղեցնում է առաջին տեղը ԱՊՀ ռադիոլսողների հայտերի հիթ-շքերթում (Tophit Топ-100 ըստ հայտերի)[15], մտնում է Իսպանիայի, Իտալիայի, Բելգիայի, Չեխիայի պաշտոնական հիթ-շքերթների մեջ[16][17]: Մայիսն խումբը ուղևորվում է պրոմո-շրջագայության Եվրոպայի երկրներով, աղջիկները այցելում են Իտալիա, Ֆրանսիա և Իսպանիա, որտեղ մասնակցում են հեռուստաշոուի, ռադիոհաղորդումների, հարցազրույց են տալիս տեղական հրատարակություններին և մասնակցում են ֆոտոսեսիաների։ 2012 թվականի հունիսի 19-ին Եվրոպայում թողարկվում է «Mama Lover» դեբյուտային անգլալեզու ալբոմը, որը «պլատինե» է դառնում Իտալիայում վաճառքի արդյունքում։ Ըստ խմբի մենակատարուհիների խոսքերի, ալբոմը նախատեսված է Եվրոպայի երկրներում ռելիզի համար և Ռուսաստանում այն չի թողարկվի[18]: Օգոստոսին խումբը առաջատարն է դառնում «RU TV» հառուստաալիքի երաժշտական մրցանակներին անվանակարգումների քանակով և սեպտեմբերի 29-ին խումբն արժանանում է այդ մրցանակաշխության մրցանակին «Լավագույն երաժշտական տրեկ» անվանակարգում՝ «Մամա Լյուբա» երգի համար։ Նաև սեպտեմբերին հայտնի է դառնում, որ աղջիկները անվանակարգված են «MTV EMA» մրցանակին՝ «Լավագույն ռուսական արտիստ» անվանակարգում։
2012 թվական-ներկա ժամանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]
2012 թվականի սեպտեմբերին «Սերեբրո» խումբն այցելում է Մեքսիկա, ելույթ է ունենում El Gran Concierto խոշոր համերգում, ինչպես նաև մասնակցություն է ունենւմ «Արձակուրդներ Մեքսիկայում» ծրագրի նկարահանումներին։ 2012 թվականի հոկտեմբերի 4-ին իտալական EGO լեյբլի պաշտոնական ալիքում կայանում է «Gun» երգի հոլովակի պրեմիերան։ Հոլովակն իր առաջին մեկ միլիոն դիտումը հավաքում է արդեն 8 օր անց։ «Gun» սինգլը, որի պրեմիերան Իտալիայում կայանում է 2012 թվականի սեպտեմբերի 29-ին, դառնում է «պլատինե», վաճառելով ավելի քան 30 հազար կրկնօրինակ։ Հոկտեմբերի 11-ին խումբը թողարկում է «Mama Lover» ալբոմի ռուսական հրատարակչությունը։ Տրեկ-կազմը Եվրոպական հրատարակչությունից տարբերվում է միայն «Gun» երգի ռուսալեզու տարբերակով՝ «Տղա» («Мальчик»)։ Նոյեմբերի 4-ին, «Երեկոյան Ուրգանտ» (ռուս.՝ «Вечерний Ургант») ծրագրում, «Սերեբրո»-ն կատարում է «Paradise» երգը, «Mama Lover» ալբոմից։ Դեկտեմբերին հայտնի է դառնում, որ «Սերեբրո» խումբը անվանակարգված է «World Music Awards 2012» մրցանակին՝ «Լավագույն խումբ» անվանակարգում։ Տարվա վերջին աղջիկները մասնակցութուն են ունենում «Կարմիր Աստղ» հիթ-շքերթի ամփոփիչ համերգում և արժանանում են պատվոգրի «Մամա Լյուբա» երգի համար։
2013 թվականի փետրվարի 14-ին, «Big Love Show 2013»-ում խումբը ներկայացնում է նոր երգ՝ «Sexy Ass», ապագա ալբոմից։ Փետրվարի վերջին խումբը հպայմանագիր է ստորագրում ճապոնական «EMI» լեյբլի հետ։ Մարտի 19-ին սկսվում է Ճապոնիայում խմբի պրոմո-շրջագայությունը, իսկ մարտի 20-ին Տոկիոյում խումբը ներկայացնում է «Mama Lover - SEREBRATION!» ալբոմի ճապոնական հրատարակչությունը։ Մայիսի 14-ին, TopHit պորտալում, կայանում է «Քիչ է քեզ» («Мало тебя») նոր սինգլի պրեմիերան։ Տրեկը տեղ է զբաղեցնում Ռուսաստանի, Ուկրաինայի, Լատվիայի և Լեհաստանի հիթ-շքերթներում։ Հունիսի 10-ին, «EGO»-ի ալիքում, ներկայացվում է «Mi Mi Mi» երգի նոր հոլովակը։ Սինգլն առաջացնում է աշխարհում հանրաճանաչության երկրորդ «ալիքը»: Պրեմիերայից հետո երեք ամսից քիչ ժամանակահատվածում տեսահոլովակը գերազանցում է 15 000 000 դիտման նիշը[19]: Սինգլը հիթ է դառնում Իտալիայում և սերտիֆիկացվում է որպես «ոսկե»: Տրեկը հասնում է Լեհաստանում ամենաբեռնվող երգերի երկրորդ հորիզոնականը։ Գերմանիայում «MI MI MI» երգը դառնում է ամսվա երգ, ըստ «TOP100Fan»-ի վարկածի։ Հունաստանում ստեղծագործությունը անվանվում է տարվա երգերից մեկը[20]: Երգին հաջողություն էր սպասվում նաև Կորեայում, այնտեղ նրան հաջողվում է գլխավորել «CyWorld Music South Korea Chart»-ը[21]: Սինգլն ընկնում է «Dance Charty» այնպիսի երկրներում, ինչպիսին են Իտալիան, Նիդեռլանդները, Ճապոնիան, Ֆրանսիան, Ավստրիան, Լյուքսեմբուրգը, Իսպանիան, Շվեդիան, Պորտուգալիան, Մեքսիկան, Դանիան, Գերմանիան, Իռլանդիան, Շվեյցարիան, Նորվեգիան, Բելգիան և ԱՄՆ-ն[22][23][24]: Սեպտեմբերի 18-ին կայանում է «Սերեբրո» խմբի և DJ M.E.G.-ի համատեղ տրեկի պրեմիերան՝ «Կրակ» («Угар»)[25]:
Իրենց հաջողությունը աղջիկները բացատրում են այսպես. «Մենք բացարձակ բարձրակարգ ռուս աղջիկներ ենք և վերջ: Ինչ մենք անում ենք, մենք ձգտում ենք անել դրական և դա բոլորին դուր է գալիս»: Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի ամուսնալուծության մասին լուրին Լենա Տեմնիկովան և Օլգա Սերյաբկինան հայտարարում են. «Մենք շատ ենք սիրում մեր նախագահին և վերջ, ինչ նա անում է, համարում ենք ճիշտ»[26][27]:
2013 թվականի սեպտեմբերի 27-ին, խմբի համերգներից մեկի ժամանակ, Անաստասիա Կարպովան հայտարարում է խմբից հեռանալու և իր մենակատարային կարիերա սկսելու մասին[28][29]:
Հոկտեմբերի 3-ին «Սերեբրո» խմբի պաշտոնական կայքը հայտարարում է խմբում նոր մենակատարուհու հայտնվելու մասին՝ Դարյա Շաշինա[30]:
Հոկտեմբերի 22-ին կայանում է «Կրակ» երգի տեսահոլովակի պրեմիերան։
2014 թվականը խմբի համար սկսվում է նոր սինգլի ռելիզով։ Հունվարի 19-ին «Սերեբրո»-ն հայտնվում է «Love Radio» ռադիոկայանի եթերում, որպեսզի ներկայացնի իր երկրորդ ռուսալեզու սինգլը և «Ես քեզ չեմ տա» («Я тебя не отдам») երրորդ ստուդիական ալբոմի աջակցության նպատակով։ Մեկ օր անց տրեկը պաշտոնապես թողարկվում է[31]: Արդեն առաջին շաբաթի ընթացքում տրեկը գլխավորում է «iTunes»-ի ռուսական հիթ-շքերթը[32]: Սինգլի տեսահոլովակի պրեմիերան կայանում է 2014 թվականի մարտի 13-ին։
Փետրվարի 14-ին Լենա Տեմնիկովան հայտնում է, որ դեկտեմբերի 3-ին ավարտվում է իր պայմանագրի ժամկետը և այն երկարաձգել նա չի նախատեսում՝ կապված ընտանիք կազմելու և երեխաներ ունենալու իր ցանկության հետ[33]: Սակայն մայիսի 15-ին խմբի պաշտոնական կայքը տեղադրում է նորություն այն մասին, ր Լենան լքել է խումբը վաղաժամկետ՝ մենակատարուհու առողջական վիճակի վատթարացման պատճառով։ Մաքսիմ Ֆադեևը որոշում է ընդունում, որ Լենայի փոխարեն խումբ կվերադառնա խմբի նախկին մենակատարուհի Անաստասիա Կարպովան, ով լքել էր խումբը 2013 թվականի սեպտեմբերին[34]:
Հունիսի 5-ին ներկայացվում է Պոլինա Ֆավորսկայան՝ խմբի նոր մենակատարուհին, ով փոխարինում է Ելենա Տեմնիկովային[3]:
Սեպտեմբերի 15-ին կայանում է «Պետք չէ ցավալի» («Не надо больнее») երգի ռելիզը, որը դառնում է առաջին ստեղծագործությունը, ձայնագրված Պոլինա Ֆավորսկայաի հետ։ Տրեկը նաև դառնում է երրորդ ռուսալեզու սինգլը՝ ի աջակցություն խմբի ապագա երրորդ ալբոմի[35]:
2015 թվականի ապրիլի 29-ին խումբը թողարկում է «Kiss» նոր սինգլը, նախատեսված, առաջին հերթին, արտասահմանյան ունկնդրի համար։ Տեսահոլովակի պրեմիերան կայանում է հունիսի 4-ին։ Հունիսի 28-ին տեղի է ունենում այդ նոր երգով ելույթը Հռոմում, «Coca-Cola Summer Festival» փառատոնում, որտեղ խումբն առաջին անգամ այն կատարում է Իտալիայում:
2015 թվականի մայիսի 21-ին ներկայացվում է «Շփոթել եմ» («Перепутала») նոր տրեկը։ Տեսահոլովակի պրեմիերան կայանում է հունիսի 18-ին։ 10 օրվա ընթացքում տրեկը հաղթահարում է մեկ միլիոն դիտումի շեմը։
Երաժշտական ոճ[խմբագրել | խմբագրել կոդը]
2007 թվականին «Սերեբրո»-ն, շնորհիվ «Եվրատեսիլ»-ում խմբի մեկնարկին, անմիջապես իրենց վրա են բևեռում ռուսական և եվրոպական լրագրողների ուշադրությունը։ «Utro.Ru» կայքը 2007 թվականի մայիսին գրում է, որ վերջին երկու ամիսների ընթացքում խումբը հանդիսանում էր ամենաքննարկելին ոչ միայն լրատվամիջոցների, այլ նաև հայրենական շոու-բիզնեսի ներկայացուցիչների միջավայրում[36]: Ռուսական «Առաջին Ալիք»-ի երաժշտական հեռարձակման տնօրեն Յուրի Աքսյուտան պնդում էր, որ բոլորին անհայտ խմբի ուղարկման որոշումը փորձառու խորհրդի կողմից ընդունվել է միաձայն, անմիջապես նրանից հետո, երը նրանք ունկնդրում են «Song #1» երգի տնային տարբերակը։ «Մյուս թեկնածուները, որոնց շարքում էին Պանայոտովը Չումակովի հետ միասին, Դիանա Գուրցկայան, Պոլինա Գրիֆիտսը, «Բանդ’Էրոս» և «TOKiO» խմբերը հայտնվում են մեկ, նույնիսկ երկու գլուխ ցածր, քան «Սերեբրո»-ն» - ավելացնում է նա[37]: Երգահան Վլադիմիր Մատեցկին խմբի դեբյուտային երգը նկարագրում է որպես «շատ ժամանակակից, դինամիկ», ավելացնելով, որ խումբը իրեն համակրելի նրանով, որ այն չի վերաբերվում «Եվրատեսիլ»-ի համար ավանդական ուղղությանը և ֆրիկներին[38]: Լարիսա Դոլինան, դիտելով «Սերեբրո»-ի ելույթը «Առաջին Ալիք»-ի փորձագիտական հանձնաժողովի առջև, ասում է. «Նրանք շատ վստահ են երգում, շատ լավ շարժվում են, այսպես, շատ լավ եվրոպական մակարդակ»[39]: Բրիտական BBC հեռուստաալիքը նշում է ««Եվրաիեսիլ»-ի համար խմբի բավականին հազվադեպ ոճայնությունը, ավելացնելով, որ Բրիտանիայում նորաձև «Girls Aloud» խմբին ամոթ կլինի իր երգացանկում ունենալ այնպիսի երգ, ինչպիսին է «Song #1»»[40]: «Intermedia.Ru» պորտալը, համեմատելով խումբը այլ բրիտանական գըրլս-բենդերի հետ, «Սերեբրո»-ին անվանելով «Sugababes»-ի ռուսական կլոն, այնուամենայնիվ, ըստ այդմ նշում է, որ կլոնը ստացվել է «շատ որակով»[41]: Գնահատելով մրցույթում խմբի արդյունքը՝ երրորդ տեղը, երաժշտական քննադատ Արտուր Գասպարյանը նշում է, որ այդպիսի բարձր արդյունքի խումբը ձեռք է բերել առանց «… խլացուցիչ գովազդային արշավի, […] առանց պատմության և հզոր ֆան-ակումբների, ինչպես գովազդված կատարողների մեծամասնության մոտ, չկային վարձված «փիար-մասնագետներ», որոնք նմանատիպ միջոցառումներում ստեղծում են ետնաբեմային իրարանցում։ Եվ, ամենակարևորը, միայն մայիսի 12-ին, Հելսինկիում, նրանք առաջին անգամ (!) դուրս եկան բեմ որպես խումբ։ Տարեդարձ։ Եվ անմիջապես՝ բոլոր առումներով, միջազգային բեմում»[40]: Ալեքսեյ Մաժաևը «InterMedia.ru»-ից գրում է, որ ելույթ ունենալով մրցույթում «առավել քան հաջող» դեբյուտանտների համար, «անցողիկ ապացուցելով, որ այս մրցույթում բարձր անունը ոչինչ չի նշանակում, քան ճշգրիտ կատարած ստեղծագործություն և համար», «Սերեբրո»-ի մասնակիցները ակնթարթորան անցում են կատարում դեպի «աստղային» դասակարգ, իսկ Ֆադեևի հիթերը խմբին թույլ են տալիս պահպանել արագ ձեռք բերված բարձր կարգավիճակը նաև «Եվրատեսիլ»-ից հետո[41]: Գուրու Կենը գրում է, որ «Սերեբրո»-ին ուղարկելով «Եվրատեսիլ», Մաքսիմ Ֆադեևը «վտանգավոր ռիսկի էր դիմում և խոշոր շահում է», արտահայտելով կարծիք, որ «…չզբաղեցներ խումբը երրորդ տեղը Ռուսաստանում հեղինակավոր մրցույթում, դժվար թե առաջադիմական անգլիական թին-խմբերի անգլալեզու կլոնը դառնար այդքան լայն հայտնի: Լավագույն դեպքում, «Song #1» երգով նրանց սպասվում էր ոչ մեկին ոչ պիտանի «Plazma»-ի կամ նույն ֆադեևյան «Total»-ի ճակատագիրը»[42] «ОпиумRoz» դեբյուտային ալբոմը «Billboard» ամսագրի կողմից անվանվում է 2008 թվականի ամենասպասվող ռելիզը[43], իսկ թողարկումից հետո այն նրա կողմից անվանվում է «բոլոր սպասելիքները գերազանցող»[44]:
Անաստասիա Կարպովայի գալուն պես, 2009 թվականին, և երկրորդ ստուդիական ալբոմի ձայնագրման սկզբի հետ միասին խմբի ոճը նորից որոշակի փոփոխությունների է ենթարկվում։ Նոր կազմով դեբյուտային «Քաղցր» տեսահոլովակը ներկայացվում է որպես խմբի «առաջին էրոտիկ տեսահոլովակ»[45]: Նրան հետևող սինգլների՝ «Ժամանակը չէ», «Եկեք բռնենք ձեռքերը» և «Մամա Լյուբա», հիման վրա նույնպես նկարահանվում են անկեղծ սյուժեներով տեսահոլովակներ[46][47][48]:
Լրագրողների կողմից «Սերեբրո»-ի նկատմամբ ուշադրության հերթական պոռթկում սկսվում է «Մամա Լյուբա» սինգլի թողարկումից հետո։ Ըստ Մաքսիմ Ֆադեևի խոսքերի, երգը ռուսական ռադիոկայանների մեծամասնության ղեկավարության կողմից ընդունվում է որպես «ոչֆորմատ»[49]: Երգը և տեսահոլովակը արժանանում են բացասական արձագանքների տեաքստում անպարկեշտ խոսքերի առկայության պատճառով, ինչպես նաև հոլովակում մենակատարուհիների անկեղծ պահվածքի համար[50]: Միևնույն ժամանակ, Բուլատ Լատիպովը «Աֆիշա»-ից, համեմատում է «Մամա Լյուբա»-ն «Duck Sauce»-ի տրեկների հետ[51]: Մինչդեռ, Եվրոպայի և Լատինական Ամերիկայի երկրներում հանրաճանաչություն հավաքող «Մամա Լյուբա» սինգլը դեպի իրեն է հրավիրում օտարերկրյա լրատվամիջոցների ուշադրությունը։ Շատ քննադատներ այդ երգը անվանում են խմբի «այցեքարտ», չնայած «Եվրատեսիլ» մրցույթում «Song #1» երգով հանդես գալուն։ Իտալական «Corriere.it»-ը, այդ կապակցությամբ, «Սերեբրո»-ն իր «Մամա Լյուբա»-ով համեմատում է ռուսական «Տատու» խմբի հետ՝ իրենց «All The Things She Said» գլխավոր հիթի և նրա սկանդալային տեսահոլովակի հետ[52]: Սերժիո Ցացեդուն, «Musicsite Italia»-ից, երգն անվանում է «բավականին թեթև, որպեսզի դառնա հանրաճանաչ, պարային, ուղղված հասարակությանը և առանց ամենայն մտքի», ինչպես նաև ավելացնում է, որ «երիտասարդ մարդիկ, վստահաբար, սինգլը կավելացնեն իրենց փլեյ-լիստերում մի քանի շաբաթով, հատկապես եթե երգին նրանք կցեն տեսագրություն և այդ գրավիչ աստղիկների լուսանկարները»[53] «Excitenews.es»-ը երգը նկարագրում է որպես «հիշվող և պարային»[54]: Իտալական լրագրողուհի Դիանա Գուլելմինին, խոսելով սինգլի մասին, ասում է «…«Մամա Լյուբա» սինգլը՝ դա այս ամռան նոր «երգ-կպչուկն է»: Երգը թողարկվել է դեռևս 2011 թվականի օգոստոսին, իսկ այժմ ժամանել է Իտալիա: Երեք աղջիկներով տեսագրությունը, ովքեր բացահայտ հագնված են և իրենց անպարկեշտ են պահում, գրավում են համացանցը: Ընդ որում երիտասարդ սերունդը, հավանաբար, ավելի շատ է գնահատում հոլովակը, քան անձամբ երգը», ավելացնելով, որ ««Սերեբրո»-ն ունի բոլոր հնարավորությունները նվաճելու երաժշտական շուկաները Ռուսաստանի սահմաներից դուրս»[55]:
Քննադատություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ռոք-քննադատ Արտեմի Տրոիցկին մրցույթում հաղթելու խմբի հնարավորությունները գնահատում է որպես «մոտեցված զրոյին», խմբի անդամներին անվանելով «անդեմ, անբարետես և միևնույն ժամանակ կատարյալ անփորձ», ինչպես նաև, «Song #1» երգը համեմետալով Մաքսիմ Ֆադեևի հեղինակած մեկ այլ երգի՝ Կատյա Լելի «Իմ մարմելադե» («Мой мармеладный»), երգի հետ. «… նոր տարբերակում այլ կրկներգ է, իսկ ինչ վերաբերվում է քառյակներին, ապա նրանք նույնն են […], միայն կատարվում են անգլերեն լեզվով»[38]: Բրիթնի Սփիրսի և Գլյուկոզայի երգերի հետ «Song # 1» երգի նմանության պատճառով, իսկ այդ ստեղծագործության հոլովակը Մայքլ Ջեքսոնի աշխատանքներին, խումբն արժանանում է «Արծաթե կրկնակոշիկ» հակա-մրցանակի հատուկ մրցանակին, որը հանձնվում է «շոու-բիզնեսի բնագավառում ամենակասկածելի նվաճումների համար»՝ «Երգեր, գրված գաղտագողի կամ Երգահանի վրա գլխարկը այրվում է» անվանակարգում[56]:
Ալեքսեյ Մաժաևը ենթադրում է, որ որակյալ անգլալեզւ տրեկները ալբոմում տեղ են գտել որպես «ներքին հպարտության առարկա. ահա, տեսեք մենք ինչպես կարող ենք», քանի որ «ОпиумRoz»-ը տարածվել է միայն ԱՊՀ երկրներում, իսկ Եվրատեսիլ-ից հետո խումբը հույսը դրել է դանդաղ ռուսալեզու ստեղծագործությունների վրա, որոնք արձագանքներում նկարագրվում են որպես «կանխատեսելի միատիպ» և «կարծես գրված սերիալների սաունդտրեկների համար»[41]: «Իրականում, դա հենց «Սերեբրո»-ի ապագան է» - եզրափակում է իր գրաքննությունը Գուրու Կենը, - «այնպես որ, փորձը ստեղծելու «Deep Forest»-ի և «Depeche Mode»-ի հայրենական խառնուրդը տրեկով, շառաչյունով տապալվում է արդեն նախագծի նորամուտային ալբոմում։ Սակայն շնորհակալություն Ֆադեևին գոնե փորձի համար»[41]:
Ի հեճուկս մենակատարուհիների խոստումների, որ նրանք երբեք մասնակցություն չեն ունենա շողշողուն ամսագրերի համար բացահայտ ֆոտոսեսիաների, տրված կարերայի սկզբում, «Սերեբրո»-ն մասնակցում է «Billboard», «Rolling Stone» և «Maxim» ամսագրերի համար անկեղծ ֆոտոսեսիաների[57][58]: Նաև «Սերեբրո»-ն որոշում է նոր ալբոմում կենտրոնանալ պարային անգլալեզու ստեղծագործություների վրա, հրաժարվելով լիրիկական երգերից[59]:
Գուրու Կենը «ОпиумRoz»-ի իր գրաքննություններում նշում է, որ ալբոմից «բուրում է պրոդյուսերական տարակուսանքով՝ ո՞ւր շարժվել հետագայում»[42]: Ալբոմի կեսը կազմում են կոշտ էլեկտրոնային տրեկները անգլերեն լեզվով, երկրորդ կեսին՝ ռուսական ռադիոկայանների համար «չափագրված» լիրիկական ստեղծագործություններ ռուսերեն լեզվով։ Եվ եթե առաջին կեսը «Billboard», «NewsMusic» և «Intermedia» ամսագրերը բարձր են գնահատում, երկրորդ կեսը Գուրու Կենը անվանում է «նույն հեղեղի ուրախ փոփ, որ գրվում է նրա կողմից (Ֆադեևի) Ագուրբաշի կամ Լելի համար»[42]: Ալեքսեյ Մաժաևը նաև նշում է երաժշտի ինքնակրկնությունը, համեմատելով ալբոմի ռուսալեզու ստհեղծագործությունները այդ նույն կատարողների ստեղծագործությունների հետ[41]:
Մյուս կողմից, «ОпиумRoz» ալբոմի անգլալեզու տրեկները Գուրու Կենը համեմատում է այնրպիսի խմբերի ստաղծագործությունների հետ, ինչպիսին են «Depeche Mode»-ը և «The Prodigy»-ն։ «Never Be Good»-ը, ըստ նրա կարծիքի, ««Personal Jesus»-ից փոխ է առնում համարյա բոլոր տոհմային գծերը»[41]: Լև Կենտորը «Billboard»-ից ալբոմի այդ մասը նկարագրում է որպես «կոշտ, էլեկտրականացված հնյունություն համարյա սինթեզատորական փանկ-ռոքի և էլեկտրկլեշի հանգույցում, զարմանալիորեն ագրեսիվ և համառ վոկալ» ունեցող[44]: Հատուկ նշվում է «Sound Sleep» ստեղծագործությունը, որը Ալեքսեյ Մաժաևի կողմից նկարագրվում է որպես «համարյա հոգեգործական», Իլյա Բուցը «Billboard»-ից, այդ բալադը նկարագրում է որպես «անսպասելի մոնումենտալ օստինանտ ձայնային կտավ «Massive Attack»-ի պատրանքներով»[43], Գուրու Կենը գրում է, որ «Sound Sleep»-ը դա «արտ-ռոքային ուրվագիծ է կախարդական շշնջոցով և լայնածավալ էթնիկ օստինանտյան խութերով, որը հետ է տանում դեպի համարյա «Փինք Ֆլոյդ»»»[41]: 2008 թվականին «MTV Russian Music Awards»-ում այդ ստեղծագործությունով ելույթը, ըստ «Billboard»-ի խոսքերի, տարբերվում էր ««Nine Inch Nails»-ի համերգային բեմադրությունների մասշտաբով»[43], Իլյա Բուցը գրում է. «առաջին անգամ տեղական մրցանակաբաշխությունում համարը չի դիտվում որպես «մոնղոլական» կրկնօրինակ արևմտյան համարին, իսկ «Սերեբրո»-ն ցուցադրում է իր ամբողջ անհամապատասխանությունը տիպիկ փոփ-նախագծի պլիստմասե բնությանը»: Գուրու Կենը նաև ավելացնում է, որ այդ ամենը արվել է գուցե «ի սրտե, սակայն առանց շարունակության»:
Մենակատարուհիներ[խմբագրել | խմբագրել կոդը]
№ | Մենակատարուհի | Մասնակցության տարիներ | Նկարահանված է հոլովակ | Թողարկված է ալբոմ | Հեռանալու պատճառ | Փոխարինել է |
---|---|---|---|---|---|---|
1. | Ելենա Տեմնիկովա | 2007 թվականի մայիսից մինչև 2014 թվականի մայիս | 15 | 2 | Առողջական պատճառներով, սկզբնապես այդպիսին պետք է հանդիսանար պայմանագրի ժամկետի ավարտը։ | Անաստասիա Կարպովա |
2. | Օլգա Սերյաբկինա | 2007 թվականի մայիսից մինչ ներկա ժամանակներ | 17 | 2 | ||
3. | Մարինա Լիզորկինա | 2007 թվականի մայիսից մինչ 2009 թվականի հունիս | 4 | 1 | Ցանկությունը իրեն նվիրել գեղանկարչությանը | Անաստասիա Կարպովա |
4. | Անաստասիա Կարպովա | 2009 թվականի հունիսից մինչ 2013 թվականի սեպտեմբեր, 2014 թվականի մայիսից մինչ նույն թվականի հունիս | 9 | 1 | Մենակատարային երգելու ցանկություն | Առաջին հեռանալուց հետո Դարյա Շաշինան, երկրորդից հետո՝ Պոլինա Ֆավորսկայան |
5. | Դարյա Շաշինա | 2013 թվականի հոկտեմբերից մինչ ներկա ժամանակները | 4 | |||
6. | Պոլինա Ֆավորսկայա | 2014 թվականի հունիսից մինչ ներկա ժամանակները | 2 |
Խմբի կազմը[խմբագրել | խմբագրել կոդը]
Կազմի ժամանակագրություն

Նախկին մասնակիցներ
- Ելենա Տեմնիկովա - մենակատարուհի
- Մարինա Լիզորկինա - մենակատարուհի
- Անաստասիա Կարպովա - մենակատարուհի
- Ալեքսանդր Ստարով - ստեղնաշարային
- Գրիգորի Գոլուբև - կիթառահար
- Իվան Մարտինով - թմբկահար
- Միխաիլ Վինոգրադով - կիթառահար
Խմբի երաժիշտ
- Վիկտոր Ֆոմին - Ստեղնաշարային
Սկավառակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ստուդիական ալբոմներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Անվանում | Տեղեկություն |
---|---|
ОпиумRoz | |
Mama Lover |
|
925 |
|
Սինգլներ[խմբագրել | խմբագրել կոդը]
«ОпиумRoz»-ից
Սինգլի անվանում | Թողարկում |
---|---|
«Song #1» | 2007 մայիսի 12 |
«Дыши» | 2007 օգոստոսի 29 |
«Опиум» | 2008 մարտի 18 |
«Скажи, не молчи» | 2008 նոյեմբերի 10 |
«Mama Lover»-ից
Սինգլի անվանում | Թողարկում |
---|---|
«Сладко» (Like Mary Warner) | 2009 օգոստոսի 24 |
«Не время» (Sexing U) | 2010 ապրիլի 19 |
«Давай держаться за руки» (Angel Kiss) | 2010 նոյեմբերի 4 |
«Мама Люба» (Mama Lover) | 2011օգոստոսի 5 |
«Мальчик» (Gun) | 2012 հունիսի 13 |
Նոր ստուդիական ալբոմից
Սինգլի անվանում | Թողարկում |
---|---|
«Sexy ass» | 2013 փետրվարի 14 |
«Мало тебя» | 2013 մայիսի 14 |
«Mi Mi Mi»[60] | 2013 հունիսի 10 |
«Угар» (feat. DJ M.E.G.) | 2013 սեպտեմբերի 18 |
«Я тебя не отдам» | 2014 հունվարի 20 |
«Не надо больнее» | 2014 սեպտեմբերի 15 |
«Kiss» | 2015 ապրիլի 29 |
«Перепутала» | 2015 մայիսի 21 |
Տեսահոլովակներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Թվական | Հոլովակ | Կազմ | Ռեժիսոր | Ալբոմ |
---|---|---|---|---|
2007 | «Song #1» / «Երգ #1» | Ելենա Տեմնիկովա, Օլգա Սերյաբկինա, Մարինա Լիզորկինա | Մաքսիմ Ֆադեև & Մաքսիմ Ռոժկով | «ОпиумRoz» |
«Дыши» | ||||
2008 | «Опиум» | Մաքսիմ Ֆադեև | ||
«Скажи, не молчи» | ||||
2009 | «Сладко» | Ելենա Տեմնիկովա, Օլգա Սերյաբկինա, Անաստասիա Կարպովա | «Mama Lover» | |
2010 | «Не время» | |||
2011 | «Давай держатся за руки» | Յուրի Կուրոխտին | ||
«Мама Люба» / «Mama Lover» | Մաքսիմ Ֆադեև | |||
2012 | «Мальчик» | |||
«Gun» | ||||
«Angel Kiss» | Յուրի Կուրոխտին | |||
2013 | «Mi Mi Mi» | Մաքսիմ Ֆադեև | 925 | |
«Мало тебя» | Իգոր Շմելյով | |||
«Угар» (feat. DJ M.E.G.) | Ելենա Տեմնիկովա, Օլգա Սերյաբկինա, Դարյա Շաշինա | Ռուսլան Պելիխ | ||
2014 | «Я тебя не отдам» | Իգոր Շմելյով | ||
2015 | «Kiss» | Պոլինա Ֆավորսկայա, Օլգա Սերյաբկինա, Դարյա Շաշինա | Ստանիսլավ Մորոզով | |
«Перепутала» |
Հիթ-շքերթներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Անվանում | Թվական | Առավելագույն դիրքը[61] | |||||||||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
![]() ![]() ԱՊՀ |
![]() Մոսկվա |
![]() Սանկտ Պետերբուրգ |
![]() Ուկրաինա |
![]() Կիև |
![]() Audience Choice |
![]() Yearly |
![]() RUS |
![]() CHE |
![]() SWE |
![]() ESP |
![]() ZH |
![]() BEL(FL) |
![]() IT |
![]() UK |
![]() DNK |
![]() MEX |
![]() EUR | ||||
«Song#1/Երգ № 1» | 2007 | 1 | 1 | - | - | - | 1 | 10 | - | 68[62] | 35[63] | - | - | - | - | 97[64] | 72 | - | - | ||
«Дыши» | 2 | 1 | - | - | - | 1 | - | - | - | - | - | - | - | - | - | - | - | - | |||
«Опиум» | 2008 | 1 | 2 | 2 | - | 4 | 1 | 22 | - | - | - | - | - | - | - | - | - | - | - | ||
«Скажи, не молчи» | 1 | 1 | 1 | - | 3 | 1 | 192 | - | - | - | - | - | - | - | - | - | - | - | |||
Сладко | 2009 | 1 | 1 | 3 | - | 7 | 1 | 33 | - | - | - | - | - | - | - | - | - | - | - | ||
«Sexing You/Не время» | 2010 | 6 | 12 | 17 | - | 17 | 3 | - | - | - | - | - | - | - | - | - | - | - | - | ||
«Angel Kiss/Давай держатся за руки» | 3 | 10 | 17 | - | 17 | 1 | 177 | - | - | - | - | - | - | - | - | - | - | - | |||
«Mama Lover/Мама Люба» | 2011 | 8 | 20 | 15 | 6 | 10 | 1 | 87 | 1 | - | - | 8 | 58 | 6[65] | 6[66] | - | - | 19 | 125[67] | ||
«Gun/Мальчик» | 2012 | 124 | - | - | 45 | 48 | 21 | - | 10 | - | - | - | 67 | - | 23 | - | - | 47 | 23 | ||
«Мало тебя» | 2013 | 5 | 18 | 8 | 2 | 1 | 1 | 27 | 6 | - | - | - | - | - | - | - | - | - | - | ||
«Mi Mi Mi» | - | - | - | - | - | - | - | - | - | - | - | - | 23 | 11[68] | - | - | 43 | 65[69] | |||
«Угар» (feat. DJ M.E.G.) | 144 | - | - | 85 | - | 41 | - | - | - | - | - | - | - | - | - | - | - | - | |||
«Я тебя не отдам» | 2014 | 1 | 4 | 2 | 3 | 2 | 1 | 7 | - | - | - | - | - | - | - | - | - | - | - | ||
«Не надо больнее» | 81 | 168 | 81 | 77 | 27 | 1 | - | - | - | - | - | - | - | - | - | - | - | - | |||
«Kiss» | 2015 | 35 | 36 | 35 | - | - | 10 | - | - | - | - | - | - | - | 14[70] | - | - | - | - | ||
«Перепутала» | 18 | 35 | 40 | 25 | 27 | 1 | - | - | - | - | - | - | - | - | - | - | - | - |
Մրցանակներ և անվանակարգումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
2007 թվական[խմբագրել | խմբագրել կոդը]
Մրցանակ | Անվանակարգում | Անվանակարգվաց աշխատանք | Արդյունք |
---|---|---|---|
Եվրատեսիլ | Մրցույթի մասնակից | «Song #1» | III տեղ |
MTV Russia Music Awards[71] | Լավագույն փոփ նախագիծ | «Serebro» | Առաջադրված |
MTV Russia Music Awards[71] | Լավագույն ստհեղծագործություն | «Song #1» | Առաջադրված |
MTV Russia Music Awards[71] | Լավագույն տեսագրություն | «Song #1» | Առաջադրված |
MTV Russia Music Awards[72] | Լավագույն նորամուտ | «Serebro» | Հաղթանակ |
Տարվա երգ[73] | Փառատոնի դափնեկիր | «Song #1» | Հաղթանակ |
Արծաթե կրկնոկոշիկ[56] | Տարվա գրագողություն | «Song #1» | Հաղթանակ |
Արծաթե կրկնոկոշիկ[56] | մշակութային իրադարձություն | «Serebro» | Հաղթանակ |
Коммерсантъ | Լավագույն նորամուտ | «Serebro» | Հաղթանակ |
«World Music Awards» | Ամենավաճառվող ռուսական արտիստ | «Serebro» | Հաղթանակ |
Ոսկե Գրամոֆոն[74] | Ոսկե Գրամոֆոնի արձանիկ | «Երգ#1» | Հաղթանակ |
«Նոր երգեր գլխավորի մասին»[75] | Փառատոնի պատվոգիր | «Дыши» | Հաղթանակ |
2008 թվական[խմբագրել | խմբագրել կոդը]
Մրցանակ | Անվանակարգում | Անվանակարգված աշխատանք | Արդյունք |
---|---|---|---|
ZD Awards[76] | Տարվա բեկում | «Serebro» | Հաղթանակ |
Ոսկե Գրամոֆոն[77] | Ոսկե Գրամոֆոնի արձանիկ | «Дыши» | Հաղթանակ |
Մուզ-ТВ մրցանակ[78] | Տարվա բեկում | «Serebro» | Առաջադրված |
MTV Russia Music Awards[79] | Տարվա տեսագրություն | «Дыши» | Առաջադրված |
MTV Russia Music Awards[80] | Տարվա խումբ | «Опиум» | Հաղթանակ |
Տարվա երգ[81] | Փառատոնի դափնեկիր | «Опиум» | Հաղթանակ |
2009 թվական[խմբագրել | խմբագրել կոդը]
Մրցանակ | Անվանակարգում | Անվանակարգված աշխատանք | Արդյունք |
---|---|---|---|
Մուզ-ТВ մրցանակ[82] | Լավագույն տեսագրություն | «Скажи, не молчи» | Առաջադրված |
Մուզ-ТВ մրցանակ[82] | Լավագույն փոփ խումբ | «Serebro» | Առաջադրված |
Եթերի Աստված | Ռադիոհիթ խումբ | «Serebro» | Հաղթանակ |
20 լավագույն երգեր (Կարմիր Աստղ)[83] | Լավագույն երգ | «Сладко» | Հաղթանակ |
Տարվա երգ[84] | Փառատոնի դափնեկիր | «Сладко» | Հաղթանակ |
2010[խմբագրել | խմբագրել կոդը]
Մրցանակ | Անվանակարգում | Անվանակարգված աշխատանք | Արդյունք |
---|---|---|---|
MTV Europe Music Awards[85] | Լավագույն ռուսական արտիստ | «Serebro» | Առաջադրված |
Ոսկե Գրամոֆոն | Ոսկե Գրամոֆոնի արձանիկ | «Скажи, не молчи» | Հաղթանակ |
OE Video Music Awards | Best International Video | «Не время» | Հաղթանակ |
OE Video Music Awards | Տարվա տեսագրություն | «Не время» | Առաջադրված |
OE Video Music Awards | Տարվա լավագույն երգ | «Не время» | Առաջադրված |
Տարվա երգ | Փառատոնի դափնեկիր | «Не время» | Հաղթանակ |
2011[խմբագրել | խմբագրել կոդը]
Մրցանակ | Անվանակարգում | Անվանակարգված աշխատանք | Արդյունք |
---|---|---|---|
Տարվա երգ | Փառատոնի դափնեկիր | «Мама Люба» | Հաղթանակ |
20 լավագույն երգեր (Կարմիր Աստղ)[86] | Լավագույն երգ | «Давай держатся за руки» | Հաղթանակ |
RU TV մրցանակ | Ամենասեքսուալ տեսագրություն | «Давай держатся за руки» | Առաջադրված |
ZD Awards[87] | Փոփ նախագիծ | «Serebro» | Առաջադրված |
ZD Awards[87] | Dance | «Serebro» | Առաջադրված |
ZD Awards[87] | Sexy Ж (Ամենասեքսուալ երգչուհիներ) | «Serebro» | Առաջադրված |
OE Video Music Awards[88] | Տարվա լավագույն խումբ | «Serebro» | Առաջադրված |
OE Video Music Awards[89] | Best SEX video | «Давай держатся за руки» | Առաջադրված |
Ոսկե Գրամոֆոն (Ուկրաինա)[89] | Փառատոնի դափնեկիր | «Опиум» | Հաղթանակ |
2012[խմբագրել | խմբագրել կոդը]
Մրցանակ | Անվանակարգում | Անվանակարգված աշխատանք | Արդյունք |
---|---|---|---|
Մուզ-ТВ մրցանակ[90] | Տարվա տեսագրություն | «Мама Люба» | Առաջադրված |
Տարվա երգ | Առաջադրված | ||
RU.TV մրցանակ[91] | Լավագույն պարային տրեկ | Հաղթանակ | |
Լավագույն ռինգթոն | Առաջադրված | ||
Տարվա կրեատիվ | Առաջադրված | ||
Լավագույն խումբ | «Serebro» | Առաջադրված | |
Տարվա կին Glamour[92] | Տարվա երգչուհի | Առաջադրված | |
[MTV Europe Music Awards[93] | Լավագույն ռուսական կատարող | Առաջադրված |
2013[խմբագրել | խմբագրել կոդը]
Մրցանակ | Անվանակարգում | Անվանակարգված աշխատանք | Արդյունք |
---|---|---|---|
RU.TV մրցանակ | Պոռնո չէ, բայց սադրիչ է | «Мальчик» | Առաջադրված |
Real Music Box 2013 | Հարգա լավագույն երգ | «Мало тебя» | Հաղթանակ |
[Real Music Box 2013 | Լագավույն խումբ | «Serebro» | Առաջադրված |
Տարվա երգ | Փառատոնի դափնեկիր | «Мало тебя» | Հաղթանակ |
20 լավագույն երգեր (Կարմիր աստղ) | Տարվա լավագույն երգ | «Мало тебя» | Հաղթանակ |
MTV Russia | Տարվա խումբ | «Мало тебя» | Հաղթանակ |
2014[խմբագրել | խմբագրել կոդը]
Մրցանակ | Անվանակարգ | Անվանակարգված աշխատանք | Արդյունք |
---|---|---|---|
RU.TV մրցանակ | Ամենասեքսուալ տեսագրություն | «Угар» | Առաջադրված |
RU.TV մրցանակ | Լավագույն պարային տեսահոլովակ | «Угар» | Առաջադրված |
RU.TV մրցանակ | Լավագույն խումբ | «Serebro» | Առաջադրված |
RU.TV մրցանակ | Ռուսական մշակույթի տարածում արտասահմանում | «Serebro» | Հաղթանակ |
Մուզ-ТВ մրցանակ | Լավագույն փոփ խումբ | «Serebro» | Հաղթանակ |
Մուզ-ТВ մրցանակ | Լավագույն երգ | «Мало тебя» | Հաղթանակ |
Մուզ-ТВ մրցանակ | Լավագույն դուետ (DJ M.E.G.-ի հետ) | «Угар» | Առաջադրված |
[Oops! Choice Awards | Ոճի դասական | «Serebro» | Հաղթանակ |
Oops! Choice Awards | Տուր երկուս (Լավագույն դուետ) | «Serebro» feat. DJ M.E.G. - «Угар» | Հաղթանակ |
MTV Europe Music Awards | Լավագույն ռուսական արտիստ | «Serebro» | Առաջադրված |
MUSICBOX իրական մրցանակ | Լավագույն խումբ | «Serebro» | Առաջադրված |
MUSICBOX իրական մրցանակ | Լավագույն երգ | «Я тебя не отдам» | Հաղթանակ |
Տարվա երգ | Փառատոնի դափնեկիր | «Я тебя не отдам» | Հաղթանակ |
2015[խմբագրել | խմբագրել կոդը]
Մրցանակ | Անվանակարգում | Անվանակարգված աշխատանք | Արդյունք |
---|---|---|---|
ZD Awards | Տարվա խումբ | «Serebro» | Առաջադրված |
RU.TV 2015 մրցանակ | Տարվա խումբ | «Serebro» | Հաղթանակ |
Ամենասեքսուալ տեսագրություն | «Я тебя не отдам» | Առաջադրված | |
Մուզ-ТВ 2015 մրցանակ | Լավագույն երգ | Առաջադրված | |
Լավագույն տեսագրություն | Առաջադրված | ||
Լավագույն փոփ խումբ | «Serebro» | Հաղթանակ |
Ընդամենը[խմբագրել | խմբագրել կոդը]
Մրցանակներ | Հաղթանակներ | Անվանակարգումներ | |
---|---|---|---|
|
2 | 5 | |
|
1 | 4 | |
|
1 | 1 | |
|
2 | 2 | |
|
3 | 0 | |
|
5 | 0 | |
|
2 | 7 | |
|
2 | 10 | |
|
1 | 1 | |
|
1 | 5 | |
|
1 | 0 | |
|
1 | 1 | |
|
3 | 3 | |
|
0 | 2 | |
|
0 | 1 | |
Ընդամենը | |||
Մրցանակներ | 33 | ||
Անվանակարգումներ | 64 | ||
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Mama Lover – Serebro – Listen and discover music at Last.fm
- ↑ «Группа «Serebro» показала новую вокалистку»։ Служба Новостей «Харківські Вісті»։ 2014-06-05։ Վերցված է 2014-06-05
- ↑ 3,0 3,1 «Группа Serebro нашла замену Елене Темниковой»։ 7дней.Ru։ 2014-06-05։ Վերցված է 2014-06-05
- ↑ Рамазан Рамазанов Участницы группы Серебро накануне; «Никакого сна и личной жизни». // Отдохни. — 2007. — № 19.
- ↑ Основные параметры ротации трека на радиостанциях, работающих в системе TOPHIT.RU
- ↑ Презентация альбома на Поклонной горе
- ↑ Статистика ротации композиции «Сладко»
- ↑ Темникова покидает «Serebro» из-за романа с Фадеевым
- ↑ Лена Темникова уходит из группы Serebro. Объявлен кастинг, upmonitor.ru
- ↑ Официальный сайт группы «СЕРЕБРО» || Подробности
- ↑ Елена Темникова: Я люблю и любима, а остальное не важно | РИА Фабрика звезд
- ↑ Дмитрий Быков и Илья Буц SEREBRO: Проба на вкус // Billboard. — ноябрь 2010. — № 11 (37).
- ↑ «Западным СМИ понравился клип о том, как русские красавицы отрываются в машине: поцелуи, нижнее белье, презервативы (ВИДЕО)»։ NEWSru.com։ Արխիվացված օրիգինալից 2012-06-26-ին։ Վերցված է 2015-10-20
- ↑ Российские музыкальные чарты. Недели 9 и 10 - 2012
- ↑ «Weekly Audience Choice Top Hit 100»։ tophit.ru։ Արխիվացված օրիգինալից 2012-06-26-ին։ Վերցված է 2015-10-20
- ↑ spanishcharts.com - Serebro - Mama Lover
- ↑ Hitparáda - Radio Top100 Oficiální. IFPI Czech Republic
- ↑ ««Серебро» в Саратове угощали клубникой и медом»։ sar.rodgor.ru։ 5 июня 2012։ Արխիվացված է օրիգինալից 2012-06-26-ին
- ↑ «Группа Serebro завоевала мир с песней Mi Mi Mi» (ռուսերեն)։ www.loveradio.ru։ Վերցված է 2013-09-29
- ↑ «Serebro» (ռուսերեն)։ www.tophit.ru։ 23.09.2013։ Վերցված է 2013-09-29
- ↑ «SEREBRO "MI MI MI" И #1 CYWORLD MUSIC SOUTH KOREA» (անգլերեն)։ www.egomusic.net։ 05/07/2013։ Վերցված է 2013-09-29
- ↑ «Mi Mi Mi (Radio Edit) by Serebro Chart Summary» (անգլերեն)։ www.music-chart.info։ Վերցված է 2013-09-29
- ↑ «Serebro - Mi mi mi» (ֆրանսերեն)։ www.ultratop.be։ Վերցված է 2013-09-29
- ↑ «Serebro - Mi Mi Mi» (անգլերեն)։ findstream.com։ Վերցված է 2013-09-29
- ↑ «Serebro записали новую песню «Угар»» (ռուսերեն)։ SiteUA.org։ 18 сентября 2013։ Վերցված է 2013-09-19
- ↑ Группа Serebro призналась в любви к президенту Владимиру Путину - Новости Station.Ru
- ↑ Группа SEREBRO в эфире «Русского Радио»: «Мы очень любим нашего президента, и все, что он делает, считаем правильным!» | OnAir.ru
- ↑ «Одна из солисток группы «Серебро» покинула коллектив»։ Վերցված է 2013-09-29
- ↑ «Прощальная речь Насти Карповой»։ Վերցված է 2013-09-29
- ↑ «В группе SEREBRO новая солистка» (ռուսերեն)։ serebro.su։ 3.10.2013։ Վերցված է 2013-10-05
- ↑ ««Серебро» анонсирует новый трек»։ InterMedia։ Վերցված է 20.1.14
- ↑ «Группа Serebro стала лидером российского Itunes»։ Mapmusic։ Վերցված է 20.1.14
- ↑ Лисицына Мария. (2014-02-14)։ «Лена Темникова покидает группу Serebro?»։ Портал Woman.ru։ Վերցված է 2014-05-16
- ↑ «Елена Темникова ушла из «Серебра» раньше запланированного»։ Российское информационное агентство «InterMedia»։ 2014-05-15։ Վերցված է 2014-05-16
- ↑ «Не надо больнее (Анонс)»։ serebro.su։ Վերցված է 2014-09-12
- ↑ Ника КОШАР (14 мая 2007)։ «Россию выживали с «Евровидения» клеем и чернилами»։ Utro.Ru։ Արխիվացված օրիգինալից 2012-08-06-ին
- ↑ Мария КИРСАНОВА (5 мая 2007)։ «Наши конкуренты на «Евровидении» - грек и Дима Колдун!»։ Комсомольская правда։ Արխիվացված օրիգինալից 2012-08-06-ին
- ↑ 38,0 38,1 О шансах «Серебра» на «Евровидении» высказываются противоположные мнения
- ↑ Россия может выиграть «Евровидение» - Дни. Ру
- ↑ 40,0 40,1 Артур Гаспарян (13 мая 2007)։ «Взлет “Серебра” и падение Сердючки (ФОТО)»։ Московский комсомолец։ Արխիվացված օրիգինալից 2012-08-17-ին
- ↑ 41,0 41,1 41,2 41,3 41,4 41,5 41,6 Алексей Мажаев (5 мая 2009)։ «"СЕРЕБРО" - "ОПИУМROZ"»։ Intermedia։ Արխիվացված օրիգինալից 2012-08-06-ին
- ↑ 42,0 42,1 42,2 Гуру Кен (27 мая 2009)։ «Serebro – «Опиумroz». Рецензия Гуру Кена»։ NewsMusic.Ru
- ↑ 43,0 43,1 43,2 Илья Буц Диалектика по Фадееву // Billboard. — 2009. — № 4.
- ↑ 44,0 44,1 Лев Кантор Рецензия на альбом ОпиумROZ // Billboard. — 2009. — № 5.
- ↑ Новый клип Серебра будет эротикой, доведённой до предела
- ↑ Съемки клипа «Не время» привели «Серебро» в лесби-клуб
- ↑ Участницы" «Серебра» обнажились в «Давай держаться за руки»
- ↑ Группа «Серебро» показала нижнее белье Темниковой
- ↑ Алла Жидкова (29 июня 2012)։ «Максим Фадеев: «Мне не дали поместить на пластинку фото Ельцина»»։ Московский Комсомолец։ Արխիվացված օրիգինալից 2012-08-06-ին
- ↑ Фадеев Максим (29 июня 2012 года)։ «Fadeev_Maxim»։ Twitter
- ↑ Мир поп «Винтаж», Максим, «Серебро» в салоне, Киркоров как филантроп, «Би-2» на Красной площади и другое
- ↑ FENOMENI POP | Dalla Russia al Bel Paese, le scandalose Serebro
- ↑ Notizie Musicali / Serebro - Mama lover
- ↑ Mama Lover, las Serebro llegan para conquistar la canción del verano
- ↑ Dalla Russia con amore. Le sexy Serebro impazzano sul web
- ↑ 56,0 56,1 56,2 «Серебряная калоша»: Малахов обошел Билана, а «Серебро» - Баскова
- ↑ Участницы «Серебра» снялись топлесс в знак протеста против вульгарности мужских журналов
- ↑ Участницы «Серебра» разделись, чтобы поддержать российскую сборную по футболу
- ↑ Анна КОСЫЕВА (13 декабря 2011)։ ««Серебро» отказалось от лирики»։ newsmusic.ru
- ↑ «Новый клип SEREBRO “Mi Mi Mi”» (ռուսերեն)։ Europa Plus TV։ 2013-06-10։ Արխիվացված օրիգինալից 2013-06-13-ին։ Վերցված է 2013-06-13
- ↑ Общие параметры ротации всех треков исполнителя на радиостанциях, работающих в системе TOPHIT.RU
- ↑ Serebro - Song #1 - hitparade.ch
- ↑ swedishcharts.com - Serebro - Song #1
- ↑ New entries help sales figures // musicweek.com, May 20th 2007
- ↑ ultratop.be - ULTRATOP BELGIAN CHARTS
- ↑ «Italia Italian Charts Portal - Single Top 20 - 5/07/2012»։ italiancharts.com։ Արխիվացված օրիգինալից 2012-08-06-ին։ Վերցված է 07/11/2012
- ↑ Euro Digital Top 200 - 29/07/2012
- ↑ italiancharts.com - Serebro - Mi mi mi
- ↑ http://www.Kworb.net/eu/
- ↑ APCCHART.COM © since 1988 APC-stats EU/UE
- ↑ 71,0 71,1 71,2 Архив новостей официального сайта serebro.su, 2007.09.22 00:00:00
- ↑ Архив новостей официального сайта serebro.su 2007.10.07 00:00:00
- ↑ SEREBRO - Song #1 (Песня Года 2007)
- ↑ Архив новостей официального сайта serebro.su, 2007.12.01 00:00:00
- ↑ SEREBRO - Дыши (Новые Песни о Главном 2007)
- ↑ Архив новостей официального сайта serebro.su, 2008.02.07 00:00:00
- ↑ Архив новостей официального сайта serebro.su, 2008.12.02 00:00:00
- ↑ Абсолютным победителем Премии Муз-ТВ 2008 стала МакSим
- ↑ MTV RMA 2008 не будет продажной: стали известны номинанты
- ↑ MTV RMA 2008: пятая провальная
- ↑ SEREBRO - Опиум (Песня Года 2008)
- ↑ 82,0 82,1 На Премии Муз-ТВ 2009 не будет явных фаворитов
- ↑ SEREBRO - Сладко (Лучшие песни 2009)
- ↑ SEREBRO - Сладко (Песня года 2009)
- ↑ Дима Билан представит Россию на MTV EMA 2010
- ↑ Собчак и Ургант прошлись по звездам
- ↑ 87,0 87,1 87,2 Александр Рыбак: «Премия „Звуковой дорожки“ для меня - экзотический музыкальный аттракцион»
- ↑ Лучшая группа года 2011 | OE Развлекательное Телевидение
- ↑ 89,0 89,1 Best sex video 2011 | OE Развлекательное Телевидение
- ↑ «Елка, Киркоров, "Градусы" лидируют по числу номинаций на премию МУЗ-ТВ»։ РИА Новости։ 26 марта 2012։ Արխիվացված օրիգինալից 2012-06-04-ին
- ↑ RU TV .::. Премия RU.TV
- ↑ Женщина года года Glamour 2012
- ↑ MTV EMA 2012 :: 11.11.2012 :: Франкфурт :: Serebro
Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]
![]() |
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Սերեբրո կատեգորիայում։ |
|
Այս հոդվածն ընտրվել է Հայերեն Վիքիպեդիայի օրվա հոդված: |