IOWA

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Այովա
Հիմնական տվյալներ
Բնօրինակ անունIOWA
ԵրկիրԲելառուս Բելառուս
Ռուսաստան Ռուսաստան
Ժանրերինդի փոփ
Գործունեություն2009-ներկա
Կայքiowamusic.ru
Անդամներ
Եկատիրինա Իվանչիկովա
Լեոնիդ Տերեշենկո
Վասիլի Բուլանով
Ռոման Գյուրջիյան
 IOWA Վիքիպահեստում

IOWA («Այովա»), բելառուսական երաժշտական խումբ, որը հանդես է գալիս ինդի-փոփ ժանրում։

Խմբի անունը միաժամանակ վերաբերվում է Սլիպկնոտ ռոք խմբի Iowa ալբոմին (խմբի մենակատարը՝ Եկատիրինա Իվանչիկովան ժամանակին զբաղվել է նաև ծանր երաժշտությամբ և ստացել է Այովա մականունը[1]) ամերիկյան I.O.W.A. արտահայտությանը (Idiots Out Wandering Around)[2] և նույնանուն նահանգի հետ։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

IOWA խումբը ստեղծվել է 2009 թվականին, Մոգիլյով քաղաքում։ 2010 թվականին Սանկտ Պետերբուրգում Վիտլի Գալյուշակի կողմից կազմակերպվող համերգներից հետո, խմբի անդամները որոշեցին տեղափոխվել այդտեղ, որտեղ էլ մինչ օրս ապրում են։ Խմբի պրոդույուսերը Օլեգ Բառանովն է։

Խմբի վոկալիստ Եկատիրինան 2008 թվականին երգել է Իլյա Օլեյնիկովի «Մարգարե» մյուզիքլում։

2012[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարտին խումբը մասնակցել է «Красная Звезда на Первом» հեռուստաշոուին։

Մայիսին «Мама» երգի տեսահոլոբակը ունեցավ առաջին միլիոն դիտումը[3]։

Հուլիսին խումբը ներկայացրել է Ռուսաստանը[4] «Նոր Ալիք» մրցույթին ներկայացրել է Ռուսաստանը «Նոր ալիք» մրցույթում[5], որտեղ ստացել է հատուկ «Выбор слушателей Love Radio» մրցանակը[6][7]։ Խումբը նաև ստացել է դրական կարծիքներ Վալերիայի և Նելլի Ֆուրտադոյի կողմից[8]։

Դեկտեմբերին «Мама» երգը հնչել է ամփոփիչ «Красная Звезда: 20 лучших песен 2012» համերգում[9]։

Բելառուսի ազգային երաժշտական մրցանակաբաշխությանը ստացել է «Տարվա բացահայտում» մրցանակը[10]։

2013[խմբագրել | խմբագրել կոդը]

Հունվարի 14ին խումբը «Ищу мужа» երգով հանդես է եկել «Արի ամուսնանանք» հաղորդմանը։

Մարտին «Мама» երգով հանդես են եկել «Большие танцы» հաղորդմանը։

2014[խմբագրել | խմբագրել կոդը]

2014 թվականին խումբը թողարկել է «Весна» տեսահոլովակը[11]։ Ապրիլին թողարկվել է նրանց «Одно и то же» սինգլը, որը դարձել է «Խոհանոց» սերիալի սաունդթրեքը։ Խմբի «Простая песня» երգը դարձել է «Ֆիզկուլտուրայի ուսուցիչ» սերիալի սաունդթրեքերից մեկը։ Մայիսի 14-ին նրանց «Улыбайся» երգը գլխավորել է ռուսական iTunes չարթը։ Մայիսի 18-ին խումբը համերգով հանդես է եկել «VEGAS» առևտրի կենտրոնում։

«Улыбайся» երգը զբաղեցրել էր երկրորդ հորիզոնականը iTunes»ի ամենավաճառվող ռուսերեն երգերի ցուցակում[12]։ Աշնանը «Улыбайся» երգի տեսահոլովակը Յություբում արդեն ուներ 3 մլն դիտում։ Հոկտեմբերի 12-ին IOWA-ն Звери խմբի հետ համերգով հանդես է եկել Սոչիի օլիմպիական այգում՝ ֆորմուլա 1 խաղերի ավարտի առթիվ[13], խմբի հոնորարը կազմել էր 1,3 մլն ռուբլի[14]։

Նոյեմբերի 18-ին թողարկվեց խմբի առաջին սռուդիական ալբոմը, որը կոչվում էր «Export»։

2015[խմբագրել | խմբագրել կոդը]

IOWA խմբի ելույթը «LENOVO VIBE Fest» փառատոնին, Սանկտ Պետերբուրգ

2015 թվականի հունվարի 28-ին թողարկվեց նրանց «Одно и то же» երգի տեսահոլովակը, որի ռեժիսորը Վլադիմիր Բեսեդինն էր։ Մարտի 30-ին խումբը անվանակարգվել է RU.TV-ի «Լավագույն խումբ» կատեգորիայում։ Մարտի 31-ին խումբը անվանակարգվեց Муз-ТВ-ի մրցանակաբաշխության «Տարվա բում» և «Լավագույն երգ» («Маршрутка» երգի համար) կատեգորիաներում։

Ապրիլի 8-ին Մոսկվայի Crocus City Hall համալիրում տեղի ունեցավ խմբի առաջին և ամենամեծ համերգը։ Հունիսի 6-ին մեծ ծրագրով ներկայացան նաև Մինսկում։

Սեպտեմբերի 15-ին խումբը անվանակարգվել էր MTV EMA 2015 մրցանակաբաշխության «Լավագույն ռուսական արտիստ» կատեգորիայում։

Հոկտեմբերի 3-ին խումբը «Маршрутка» երգով ներկայացել է «Նոր Ալիք 2015» մրցույթին, իսկ հոկտեմբերի 7-ին այդ մրցույթի ժամանակ կատարեցին նրանց նոր երգը, որը կոչվում էր «Бьёт бит»։

Նոյեմբերի 21-ին «Ոսկե պատեֆոն 2015» մրցանակաբաշխությանը խումբը կատարել է «Улыбайся» երգը, որի ժամանակ ստացան իրենց առաջին մրցանակը «ժպտա» հիթը քսաներորդ երաժշտական մրցանակաբաշխության ժամանակ "Ոսկե պատեֆոն 2015", որտեղ ստացել է իր առաջին մրցանակը։

Նոյեմբերի 29-ին հայտնի է դարձավ, որ խումբը ներկայացվել է «Առաջին ռուսական ազգային երաժշտական մրցանաբաշխության» «Լավագույն երգ» («Маршрутка») և «Լավագույն փոփ խումբ» կատեգորիաներում, սակայն այդպես էլ մրցանակ չստացան։

2016[խմբագրել | խմբագրել կոդը]

Հունվարի 1-ին խումբը «Маршрутка» երգով հանդես է եկել «Առաջին ալիքի ամանորյա երեկոն» հաղորդմանը։

Հունվարի 27-ին թողարկեցին «Три дня холода» երգի թիզերը։ Փետրվարի 1-ին տեղի ունեցավ երգի պրեմերիան, իսկ փետրվարի 16-ին՝ տեսահոլովակի։

Փետրվարի 3-ին հայտարարվեց, որ խումբը ներկայացված է «Kids’ Choice Awards 2016» մրցանակաբաշխության «Սիրված ռուսական արիստ» անվանակարգում։

Փետրվարի 14ին խումբը ելույթ է ունեցել «Big Love Show 2016»-ում և կատարել է «Бьёт бит», «Маршрутка», «Одно и то же» и «Улыбайся» երգերը։

Խմբի մենակատարը՝ Եկատերինա Իվանչիկովան հնչյունավորել է «Գայլերը և գառները. խենթ փոխակերպում» մուլտֆիլմի գլխավոր հերոսին և սաունդթրեքի համար ձայնագրել է «Оставайся собой» երգը։

Խմբի կազմ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Եկատիրինա Իվանչիկովա — վոկալ, երգերի հեղինակ
  • Լեոանիդ Տերեշենկո — կիթառիստ, երգերի հեղինակ
  • Վասիլի Բուլանով — հարվածային գործիքներ, DJ
  • Անդրեյ Արտեմով — ստեղնային գործիքներ
  • Վադիմ Կոտլետկին — բաս կիթառ
  • Ռոման Գյուրջիյան — բաս կիթառ

Սկավառակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ստոդւական ալբոմներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Սինգլեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Թվական Անվանում Չարթեր Ալբոմ
Ռուսաստան և ԱՊՀ Մոսկվա Սանկտ Պետերբուրգ Կիև Ուկրաինա Audience Choice (հարցումներ) Տարեկան ամփոփում (ընդհանուր) Տարեկանա ամփոփում (ռուսական)
2011 «Простая песня» 251 223 Export
2012 «Мама» 81 85
«Ищу мужа» 201 67
2013 «Невеста» 175 39
«Улыбайся» 47 51 58 82 108 6
2014 «Весна»
«Маршрутка» 8 14 15 1
2015 «Одно и то же» 92 3
«Бьёт бит» 120 89 707 572 8 TBD
2016 «Три дня холода» 807 1056 618 28
«140» 26 32 88 284 31

Տեսահոլովակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Թվական Անվանում Ռեժիսոր Ալբոմ
2011 Простая песня Վալենտին Ռուդակով «Export»
2012 Мама Օլեդ Բառանով «Export»
2012 Улыбайся Родион Жабрев «Export»
2012 Ищу мужа Օլեգ Բառանով և Վալենտին Ռուդակով «Export»
2013 Невеста Ռոդիոն Ժաբրև «Export»
2014 Весна Վալերիա Վեգներ «Export»
2014 Маршрутка Ռուստամ Ռոմանով «Export»
2015 Одно и то же Վլադիմիր Բեսեդին «Export»
2015 Одно и то же (Ivan Spell Remix) Վլադիմիր Բեսեդին «Export»
2015 Бьёт бит Վլադիմիր Բեսեդին TBD
2016 Три дня холода Վալերի Նևին TBD
2016 140 Виктория Попова TBD

Մրցանակներ և անվանակարգումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Թվական Մրցանակաբաշխություն Կատեգորիա Սրդյունք
2012 Բելառուսի ազգային երաժշտական մրցանակաբաշխություն «Տարվա բացահայտում» Հաղթանակ
2012 Նոր Ալիք 2012 «Ուկնդիրների ընտրություն» — «Мама» Հաղթանակ
2013 RU.TV-ի մրցանակաբաշխություն «Լավագույն երգ» — «Ищу мужа» Առաջադրված
2013 MusicBox-ի մրցանակաբաշխություն «Տարվա կրեատիվ» — «Невеста» Առաջադրված
2014 MusicBox-ի մրցանակաբաշխություն «Լավագույն POP ROCK» — «Улыбайся» Առաջադրված
2015 Բելառուսի ազգային մրցնակաբաշխություն «Մրցանական բելառուսկան երաժշտությունը արտասահմանում տարածելու համար» Հաղթանակ
2015 RU.TV-ի մրցանակաբաշխություն «Լավագույն խումբ» Առաջադրված
2015 RU.TV-ի մրցանակաբաշխություն «Dolce Vita» Առաջադրված
2015 Муз-ТВ-ի մրցանակաբաշխություն «Տարվա բում» — «Маршрутка» Առաջադրված
2015 Муз-ТВ-ի մրցանակաբաշխություն «Լավագույն երգ» — «Маршрутка» Առաջադրված
2015 MTV Europe Music Awards 2015 «Լավագույն ռուսական արտիստ» Առաջադրված
2015 MusicBox-ի մրցանակաբաշխություն «Լավագույն խումբ» Առաջադրված
2015 Ոսկե Պատեֆոն «Լավագույն երգ» — «Улыбайся» Հաղթանակ
2015 Առաջին ռոււսական ազգային երաժշտական մրցանակաբաշխություն «Լավագույն երգ» — «Маршрутка» Առաջադրված
2015 Առաջին ռոււսական ազգային երաժշտական մրցանակաբաշխություն «Լավագույն փոփ խումբ» Առաջադրված
2016 Kids’ Choice Awards 2016 «Սիրված ռուսական արտիստ» Առաջադրված
2016 RU.TV-ի մրցանակաբաշխություն «Лучший танцевальный клип» Առաջադրված
2016 RU.TV-ի մրցանակաբաշխություն «Լավագույն խումբ» Հաղթանակ
2016 Муз-ТВ-ի մրցանակաբաշխություն «Լավագույն փոփ խումբ» Առաջադրված

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. ««Русское Радио» дебютный альбом группы IOWA «Export»». Русское радио. 19 ноября 2014. Վերցված է 2014 թ․ դեկտեմբերի 13-ին.(չաշխատող հղում)
  2. «Стартовая страница старого сайта группы IOWA». Վերցված է 2014 թ․ դեկտեմբերի 13-ին.
  3. Клип экс-белорусов IOWA собрал миллион просмотров — Культура Արխիվացված 2012-09-02 Wayback Machine.
  4. IOWA в Минске.
  5. Группа IOWA везет в Юрмалу белорусский мед, клюкву и детские снимки Արխիվացված 2013-01-15 archive.today.
  6. TVNET. Made in LV — На «Новой волне» победила Niloo из России.
  7. Новая волна. Горячие новости: «Новая волна 2012». Выбор Love Radio Արխիվացված 2012-11-03 Wayback Machine.
  8. Игорь Крутой в Майами слушает песни группы IOWA(չաշխատող հղում).
  9. МИА «Музыка» — «Красная звезда» назвала 20 лучших песен 2012 года Արխիվացված 2013-01-06 Wayback Machine.
  10. В Белоруссии объявлены победители Национальной музыкальной премии. Новости культуры.
  11. «Группа IOWA представила клип-настроение на песню «Весна»». БЕЛТА. 2014 թ․ փետրվարի 18. Վերցված է 2014 թ․ մայիսի 23-ին.
  12. Руслан Набипов (10 июля 2014). «Названы самые продаваемые русскоязычные песни «iTunes» за первое полугодие». Apelzin. Վերցված է 2014 թ․ դեկտեմբերի 13-ին.
  13. «Гран-при России в Сочи: расписание гонок и развлекательная программа 10-12 октября 2014 года». 10 октября 2014. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ դեկտեմբերի 13-ին. Վերցված է 2014 թ․ դեկտեմբերի 13-ին.
  14. «Концерт Ленни Кравитца в Сочи на Формуле-1 обошелся России в 121 млн. руб». Аргументы и факты. 17 октября 2014. Վերցված է 2014 թ․ դեկտեմբերի 13-ին.
  15. «18 ноября 2016, в клубе А2, в Санкт-Петербурге "IOWA" презентует новый, второй по счету студийный альбом». vk.com.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «IOWA» հոդվածին։