Звери (խումբ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Звери
Звери (խումբ).jpg
Հիմնական տվյալներ
ԵրկիրՌուսաստան Ռուսաստան
Ժանրերփոփ ռոք, ֆանկ, բրիտ-փոփ, փոփ-փանկ
Գործունեություն2001 - այժմ
ԼեյբլNavigator Records
Կայքzve.ru
Անդամներ
Ռոման Բիլիկ, Վյաչեսլավ Զարուբով, Մաքսիմ Լեոնով, Ալեքսեյ Լյուբչիկ, Միխայիլ Կրաև
Նախկին անդամներ
Կիրիլ Անտոնենկո, Կոնստանդին Լաբեցկի, Վլադիմիր Խորուժի, Անդրեյ Գուստավ Գուսև
Zveri Վիքիպահեստում

«Зве́ри», ռուսական ռոք խումբ, ստեղծվել է Ռոման Բիլիկի կողմից 2001 թվականին։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

«Звери» խումբը ստեղծվել է 2001 թվականին Ռոման Բիլիկի կողմից, որը հայտնի է «Ռոմա Զվեր» մականունով։ Խմբի պրոդյուսերը Ալեքսանդր Վոյտինսկին է, որը նախկինում եղել է «Տատու» խմբի պրոդյուսերը։ Խմբի երաժիշտները միմյանց գտել են ինտերնետի միջոցով։ Խումբը առաջինը թողարկել է «Для тебя» տեսահոլովակը։ Նրան հաջորդել է «Голод» դեբյուտային ալբոմը։ Այս ալբոմի երգերը՝ «Дожди-Пистолеты», «Кольцевая», «Для тебя», «Просто такая сильная любовь», մեծ հաջողություն են ունեցել հիթ-շքերթներում։ Այս երգերով խումբը ներկայացել է «Нашествие» փառատոնին։

2004 թվականի փետրվարին խումբը թողարկել է երկրորդ ալբոմը՝ «Районы-Кварталы», որը դարձել է խմբի առաջին հաջողություններից մեկը։ Ալբոմում ներառված է համերգային շրջագայությունը Ռուսաստանում և ԱՊՀ երկրներում, որը տևել է շուրջ երկու տարի։

2005 թվականին թողարկել է սկավառակ, որը ներառում է ռեմիքսներ և «Զվերի - Կարաոկե»։ Նույն թվականին սկսվել է երրորդ ալբոմի ձայնագրությունը։ Աշնանը խումբը հրապարակել է թողարկվող ալբոմի առաջին երգը՝ «Рома, извини»: Ալբոմը կոչվում էր «Когда мы вместе, никто не круче» : Այն հաջողության է հասել 2006 թվականի մարտին։

«Звери» խումբը ստացել է մի շարք մրցանակներ։ 2004-2009 թվականներին խումբը անվանվել է «Լավագույն ռոք խումբ» (ըստ «Մուզ Թի-Վի»-ի)։ 2005 թվականին խումբը ստացել է նմանատիպ ևս մեկ մրցանակ «Էմ-Թի-Վի Ռուսաստան»-ի կողմից։ 2004 թվականին խումբը ստացել է MTV Europe Music Awards, որպես «Ռուսաստանի լավագույն կատարող»։

2006 թվականին Ռոմա Զվերը թողարկեց իր կենսագրությունը «Անձրևներ-ատրճանակներ» անվանումով, որը պատմում է Տագանրոգում անցկացրած իր կյանքի մասին, նախքան Մոսկվա գալը և խմբի ստեղծումը։

2007 թվականին հրապարակվում է «Брюнетки и блондинки» երգի տեսահոոլվակը, նախքան ալբոմի թողարկվելը։ Փոխվում է խմբի կազմը։

2007 թվականի վերջին թողարկվում է «Тебе երգի տեսահոլովակը, նորից նախքան ալբոմի հրապարակվելը։ «Квартира» երգը դառնում է «Владивосток-ФМ» ֆիլմի սաունդթրեքը։

«Районы-кварталы» և «Дожди Пистолеты» երգերը կատարվում են ֆիլմերում։ Նրանք դարձել էին «Все умрут, а я останусь» ֆիլմի սաունթրեքը։ Հետաքրքիրն այն է, որ «Районы-кварталы» երգը կատարվում է երեք անգամ։ Հուլիսին հրապարակվել է «Я с тобой» երգի տեսահոլովակը։ Այդ նույն տարում «Звери»-ն հինգերորդ անգամ դառնում է «Լավագույն ռոք խումբ»։

Հոկտեմբերի 31-ին խումբը վերջապես թողարկում է չորրորդ ալբոմը «Дальше» անվանումով։

2009 թվականի մայիսի 29-ին և 30-ին խումբը 2 անգամ համերգներով ներկայացել է Մոսկվայում, «Близкие Звери» ծրագրի շրջանականերում։ Ծրագրում հնչել է նաև «Весна» երգը։

2009 թվականի հունիսի 5-ին խումբը 6-րդ անգամ ճանաչվել է «Լավագույն ռոք խումբ»։

2009 թվականի աշնանը խմբին թողնում է պրոդյուսեր Ալեքսեյ Մարտինովը, որը խմբի հետ աշխատել էր ամենասկզբից։ Նրան փոխարինում է Դմիտրի Դոբրին, ով դրանից առաջ աշխատում էր «Тараканы!» խմբի և երգչուհի Լինդայի հետ։

2010 թվականի սկզբին խումբը Կիևում ձայնագրում է մի շարք երգեր։ Նրանք թողարկվում են հինգերորդ ալբի կազմում, որը հրապարակվում է 2011 թվականի գարնանը։

2011 թվականին լրացել է խմբի 10-ամյակը։ 2011 թվականի դեկտեմբերի 2-ին խումբը մեծ համերգ է ունեցել Սառցե պալատում, Սանկտ Պետերբուրգում և 2011 թվականի դեկտեմեբրի 11-ին Սպորտային համալիրում։

2010 թվականի հունվարին թողարկվում է «Никому» երգի տեսահոլովակը, որի ռեժիսորը Ռոման Բիլիկն է։

2011 թվականի մարտի 8-ին թողարկվում է հինգերորդ ստուդիական ալբոմը՝ «Музы», որում ներառված էին տասը նոր երգեր, երկու ռեմիքսներ։

2012 թվականի հունիսի 1-ին խումբը 7-րդ անգամ ճանաչվում է «Լավագույն ռոք խումբ»։ Մրցանակաբաշխության ժամանակ «Звери»-ն հանդես է գալիս «Каста» խմբի հետ։ 2012 թվականի հուլիսի վերջին խումբը հրապարակում է «Никуда не надо» երգի տեսահոլովակը։

2013 թվականի հունիսի 14-ին խումբը թողարկել է ներ սինգլ «Молодёжь» անվանումով, որի համար նկարահվել էր տեահոլովակ, 2013 թվականի ապրիլի 27-ին Մոսկվայում։

2014 թվականի ապրիլի 23-ին Звери-ն ներկայացնում է «Лучшее в тебе» սինգլը։

Սկավառակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ստուդիական ալբոմներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 2003 - Голод
  • 2004 - Районы-кварталы
  • 2006 - Когда мы вместе, никто не круче
  • 2008 - Дальше
  • 2011 - Музы
  • 2014 - Один на один
  • 2016 - Страха нет

Սինգլներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 2004 - Южная ночь
  • 2005 - Снегопад
  • 2013 - Молодёжь
  • 2014 - Лучшее в тебе

Համերգային ալբոմներ[խմբագրել | խմբագրել կոդը]

«Акустика» - Խմբի առաջին համերգային ալբոմը

Ռեմիքսային ալբոմներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռադիոսինգլներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարի Անվանում Հիթ-շերթներ[2] Ալբոմ
General Airplay Russia Airplay Moscow Airplay Ukraine Airplay Kiev Airplay Audience Choice Chart Տարեվերջյան
2003 Дожди-пистолеты 66 - - - - - - -
Всё, что касается 8 208 200 138 110 - 101 Районы-кварталы
2004 Маленькая с 100 - - - - - - Голод
Районы-кварталы 106 175 69 216 233 - - Районы-кварталы
Южная ночь 30 - 191 - 353 - -
Южная ночь (RMX) 18 - - - - - 90 Зверимиксы
Напитки покрепче 7 261 13 396 - - 23[3] Районы-кварталы
Несе Галя воду 189 - - - - - - -
2005 Снегопад 57 - - - - - - Когда мы вместе, никто не круче
Запомни меня 105 - 110 - - - - Районы-кварталы
Районы Кварталы (Remix) 109 - - - - - - Зверимиксы
До скорой встречи 68 - - - - - 129[3] Голод
Рома, извини 2 - 4 - - 6 45 Когда мы вместе, никто не круче
2006 Для тебя (S-Fulikon) 1 221 1 245 264 3 1[4]
Танцуй 7 - 25 - - 6 61[4]
Рома, извини (Remix) 144 - - - - 69 - Зверимиксы
2007 Брюнетки и блондинки 65 - 96 - - 12 170 Дальше
Тебе 60 - 108 - 204 21 144[5]
2008 Я с тобой 40 439 64 288 17 5 78[5]
2009 Я с тобой (Remix) 147 - - - - - -
Говори 27 - 33 - 79 55 119
2010 Любовь одна виновата 20 202 16 155 128 36 57 -
Никому 214 - - 395 - 155 - Музы
2011 RnR 165 285 190 - - 144 -
Кнопки 205 474 - 494 - 88 -
2012 Мы ждём перемен 202 208 - - - 59 -
Солнце за нас 120 208 - 460 - 28 -
Никуда не надо 80 101 163 86 133 13 148
2013 Молодёжь 228 - - - - 87 - Один на один
Всё впереди 166 - - 176 411 106 - -

«—» Երգը չի ընդգրկվել հիթ-շքերթում

Տեսասկավառակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տեսահոլովակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 2001 - «Для тебя»
  2. 2002 - «Просто такая сильная любовь»
  3. 2003 - «Дожди-пистолеты»
  4. 2003 - «Всё, что касается»
  5. 2004 - «Маленькая „С“»
  6. 2004 - «Районы-Кварталы»
  7. 2004 - «Южная ночь»
  8. 2004 - «Напитки покрепче»
  9. 2005 - «Рома, извини»
  10. 2005 - «До скорой встречи»
  11. 2006 - «Танцуй»
  12. 2007 - «Брюнетки и блондинки»
  13. 2008 - «Тебе»
  14. 2008 - «Я с тобой»
  15. 2009 - «Говори»
  16. 2010 - «Никому» (ռեժիսոր՝ Ռոման Բիլիկ)
  17. 2012 - «Никуда не надо»
  18. 2013 - «Молодёжь» (ռեժիսոր՝ Ռոման Բիլիկ)
  19. 2015 - «Клятвы»
  20. 2015 - «Прогулки»
  21. 2016 - «Муха»
  22. 2016 - «Страха нет»
  23. 2016 - «Ты так прекрасна»
  24. 2016 - «Серенада» (համերգային)
  25. 2017 - «Корабли»

Խմբի անդամները[խմբագրել | խմբագրել կոդը]

Նախկին անդամներ

  • Կիրիլ Անտոնենկո
  • Կոնստանդին Լաբեցկի
  • Վլադիմիր Խորուժի
  • Անդրեյ Գուստավ Գուսև

Ընթացիկ անդամներ

  • Ռոման Բիլիկ
  • Վյաչեսլավ Զարուբով
  • Մաքսիմ Լեոնով
  • Ալեքսեյ Լյուբչիկ
  • Միխայիլ Կրաև

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]