Ստանիսլավ Կոստյուշկին

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ստանիսլավ Կոստյուշկին
Ведущий Детской Новой волны 2016 Стас Костюшкин.jpg
Ծնվել էօգոստոսի 20, 1971(1971-08-20) (47 տարեկան)
Օդեսա, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ
ԵրկիրFlag of the Soviet Union.svg ԽՍՀՄ
Flag of Russia.svg Ռուսաստան
Ժանրերփոփ երաժշտություն
Մասնագիտությունբանաստեղծ, երգիչ, դերասան, ձեռնարկատեր, երգերի հեղինակ, հաղորդավար և հեռուստահաղորդավար
Երգչաձայնբարիտոն
Գործիքներվոկալ
ՇրջանավարտՍանկտ Պետերբուրգի կոնսերվատորիա
Կայքa-dessa.ru

Ստանիսլավ Կոստյուշկին (ռուս.՝ Станислав Михайлович Костюшкин, օգոստոսի 20, 1971(1971-08-20), Օդեսա, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ), ուկրաինացի և ռուս երգիչ, բանաստեղծ, նախկին «Թեյ երկուսով» («Чай вдвоём») խմբի մասնակից, A-Dessa ծրագրի ստեղծող, գործարար, հեռուստահաղորդավար:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ստանիսլավ Կոստյուշկինը ծնվել է 1971 թվականի օգոստոսի 20-ին Օդեսայում, ջազ սաքսոֆոնահար Միխայիլ Իոսիֆովիչ և մանեկենուհի Նադեժդա Արկադևնա Կաստյուշկինների ընտանիքում: 1972 թվականին ընտանիքը տեղափոխվել է Լենինգրադ, որտեղ անցել է Ստասի մանկությունը [1]:

Ստասի հայրը դարձել է հայտնի ջազային սաքսոֆոնահար, ուստի Ստասը մանկուց լսել է ջազային համերգներ և շփվել ջազային երաժիշտների հետ: Երաժիշտները Ստանիսլավին անվանում էին Պունո, երբ Ստասը փոքր էր, նա նման էր սևամորթի, նրան նվիրվերել են մի երգ՝ «Ախ, դու, Պունա-կարապունա»: Տանը Ստասը վաղ մանկությունից դաշնամուր էր նվագում[2]:

Քանի որ Ստասի մայրը մանեկենուհի էր, 1976 թվականին (5 տարեկան հասակում) Ստասին լուսանկարել են մանկական նորաձեւության ամսագրի համար, նրան հագցրել էին դեղին վերնաշապիկ լայն օձիքով ու վանդակավոր սև-սպիտակ հագուստ կենդանու պատկերով[3]:

Դպրոցում մի ժամանակ երկուսներ է ստացել:  Ծնողները միշտ շատ էին զարմանում , որ նա կարող է գալ տուն երեկոյան ութին, ամբողջությամբ թաց[2]: Հաճախում էր երաժշտական դպրոց, դաշնամուրի ու երգի, եղել է դպրոցական երգչախմբի մենակատար: Ստասը ուներ օպերային ձայն[1]: 14 տարեկանում սկսեց հաճախել ձյուդոյի[1]:

2012 թվականին թողարկեց A-Dessa նոր նախագիծը: Նոր նախագծի առավել հայտնի երգերն են Fire, Կին, ես չեմ պարում, Tuzzik, «3G »:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]