Կոնստանտին Մելաձե
Կոնստանտին Մելաձե | |
---|---|
![]() | |
Բնօրինակ անուն | კონსტანტინე მელაძე |
Ի ծնե անուն | վրացերեն՝ კონსტანტინე მელაძე |
Ծնվել է | մայիսի 11, 1963[1] (57 տարեկան) Բաթում, Վրացական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն, ԽՍՀՄ[2][3][4] |
Երկիր | ![]() ![]() ![]() ![]() |
Ժանրեր | փոփ երաժշտություն, փոփ ռոք, արտ ռոք, նեոդասականություն, մյուզիքլ և Նեոդասականություն |
Մասնագիտություն | կոմպոզիտոր, երաժշտական պրոդյուսեր, բանաստեղծ, հեղինակ-կոմպոզիտոր, երգերի հեղինակ, պրոդյուսեր, երգիչ, ֆիլմերի երաժշտությունների հեղինակ և music arranger |
Գործիքներ | վոկալ |
Լեյբլ | Velvet Music |
Ամուսին | Վերա Բրեժնևա |
Պարգևներ | Ուկրաինայի արվեստի վաստակավոր գործիչ |
Konstantin Meladze Վիքիպահեստում |
Կոնստանտին Մելաձե (վրացերեն՝ კონსტანტინე მელაძე, մայիսի 11, 1963[1], Բաթում, Վրացական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն, ԽՍՀՄ[2][3][4]), կոմպոզիտոր և պրոդյուսեր, Ուկրաինայի վաստակավոր արտիստ (2012)[12], երգիչ Վալերի Մելաձեի եղբայրն է։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Կոնստանտին Մելաձեն ծնվել է 1963 թ. մայիսի 11–ին Բաթում քաղաքում։ Ունի մեկ եղբայր (երգիչ Վալերի Մելաձե), և մեկ քույր («Velvet Music»-ի պրոդյուսեր Լիանա Մելաձեն, որը ներկայումս ղեկավարում է «Константа Рекордс» փակ բաժնետիրական ընկերությունը)[13][14] :
Ավարտել է Մակարովի անվան նավաշինության ինստիտուտը, որտեղ սովորել է նաև եղբայրը։ Ուսանողական տարիներին եղբոր հետ աշխատել է ինստիտուտի երաժշտական «Апрель» խմբում։ 1989 թ. Կիմ Բրեյտբուրգը (մենակատար, պրոդյուսեր) անցկացնում է լսումներ, կատարումներից ընտրում է արվեստագետ եղբայրներին և հրավիրում աշխատելու իր խմբում։ 1990 թվականին Գերմանիայում ստեղծվում է իրենց լիարժեք երաժշտական ալբոմը։ 1993 թ. Կոնստանտին և Վալերի Մելաձեները լքում են «Диалог» խումբը և զբաղվում են սոլո կարիերայով։ Նրանք սկսում են ստեղծել իրենց ծրագիրը, որի ընթացքում երգում էր միայն Վալերին, իսկ ստեղծագործում էր Կոնստանտին Մելաձեն։
2000 թ. Կոնստանտին և Դմիտրի Կոստյուկոմը համատեղ ստեղծում են «ՎԻԱ Գրա» խումբը, որը մեծ համբավ է ձեռք բերում ոչ միայն Ուկրաինայում, այլև Ռուսաստանում:
Նա բազմաթիվ երգերի հեղինակ է, ինչպես նաև պրոդյուսեր, հեղինակային երգերից են՝ «Вечера на хуторе близ Диканьки» (2001), «Մոխրոտը» (2002), «Сорочинская ярмарка» (2004)։
2007 թ., նա հանդես է եկել որպես պրոդյուսեր «Աստղերի ֆաբրիկա (Ռուսաստան)» հաղորդաշարում եղբոր հետ միասին։ 2009 թ. ամռանը նա առաջարկ է ստացել գլխավորել «Աստղերի ֆաբրիկա (Ուկրաինա): Առաջարկը ընդունել է: Լսումները տեղի է ունեցել մի քանի քաղաքներում (Ուկրաինա), ծրագիրը մեկնարկվել է հոկտեմբերին: 2011 թվականին եղել է «Երկրի ձայնը» (Կրայինի ձայն ) շոու-նախագծի պրոդյուսերը։ 2012 թ. ևս եղել է պրոդյուսեր նախագծի արդեն երկրորդ սեզոնին։ 2012 թ. ուկրաինական հեռուստալիքի «1+1»-ում սկսվեց նոր նախագիծ՝ «Երեխաների ձայնը», որի պրոդյուսերն նույնպես Կոնստանտին Մելաձեն էր։
2012 թ. հուլիսի 27-ին Յուրմալայում տեղի ունեցավ «Նոր ալիք» միջազգային մրցույթը, որտեղ ավելի քան 30 երգիչներ երգում էին Կոնստանտին իսկ հեղինակած երգերը։
2012 թ. օգոստոսի 31-ին Կոնստանտին Մելաձեին շնորհվում է «Ուկրաինայի վաստակավոր» արտիստ կոչումը։
Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]
Առաջիկ կինը Ժան Մելաձեն է (փետրվարի 4, 1976), ով ունի իրավաբանական կրթություն[15] : 2012 թ. օգոստոսի 20-ին Կոնստանտին Մելաձեն և նրա կինը՝ Ժանը, հայտարարել են իրենց ամուսնալուծվելու մասին՝ քսաներկու տարի համատեղ ապրելուց հետո, որից հետո Կոնստանտին Մելաձեն տեղափոխվել է Մոսկվա: Երեխաները մնում են մոր՝ Ժան Մելաձեի մոտ Կիևում, բայց հայրը՝ Կոնստանտին Մելաձեն, հոգ է տանում նրանց մասին։
- աղջիկները` Ալիսա (2000 թ., ապրիլ), Լիա (2004 թ.)
- տղան` Վալերի (2005 թ.):
- 2015 թվականի հոկտեմբերի 23-ին Ֆորտե դեյ Մարմիում ամուսնացել է Վերա Բրեժնևայի՝ ուկրաինացի դերասանուհի, երգչուհի, «ՎԻԱ Գրա» փոփ խմբի նախկին անդամի հետ[16][17], որի հետ հարաբերությունների մեջ էր՝ սկսած 2005 թվականից[18]:
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 http://www.discogs.com/artist/753630-%D0%9A%D0%BE%D0%BD%D1%81%D1%82%D0%B0%D0%BD%D1%82%D0%B8%D0%BD-%D0%9C%D0%B5%D0%BB%D0%B0%D0%B4%D0%B7%D0%B5
- ↑ 2,0 2,1 2,2 http://www.last.fm/music/Valery+Meladze
- ↑ 3,0 3,1 3,2 http://www.zoominfo.com/p/Valeriy-Meladze/1172597485
- ↑ 4,0 4,1 4,2 http://myfreemp3.eu/music/valery+meladze
- ↑ http://www.themoscowtimes.com/news/article/375250.html
- ↑ http://www.geotimes.ge/index.php?m=home&newsid=15605
- ↑ http://fr.circlecount.com/ge/profileslist/?&start=2&gender=w
- ↑ http://mrm.ua/uploads/cis_cr/0f1b79f83fff5c2f740429f747c150e1d5d7adea.pdf
- ↑ http://www.pbcovers.com/pbcovers.php?c=ua&y=2006
- ↑ http://www.themoscowtimes.com/arts_n_ideas/article/stars-dazzle-with-absurdities-over-holiday-break/473877.html
- ↑ http://www.dailymotion.com/playlist/x15r5x_gimmu_musica-russa/1
- ↑ Указ Президента Украины В. Януковича от 24 августа 2012 года № 500/2012 «О награждении государственными наградами Украины». Archived 2012-08-27 at the Wayback Machine. // president.gov.ua (ուկր.)
- ↑ «Velvet Music» займётся продвижением «ВИА Гры». // newsmusic.ru (26 апреля 2010 года)
- ↑ Дни рождения «Звёзд» телевидения. Archived 2010-04-09 at the Wayback Machine. // celebirthday.narod.ru
- ↑ Константин Меладзе ушёл из семьи к Вере Брежневой. В эксклюзивном интервью «КП» бывшая жена композитора Яна впервые рассказала о причинах развода. // kp.by (27 марта 2014 года)
- ↑ Суханова, И.,Балуева, А. Вера Брежнева в Италии тайно вышла замуж за Константина Меладзе // Комсомольская правда. — 2015.
- ↑ Вера Брежнева и Константин Меладзе поженились в Италии // Московский комсомолец. — 2015.
- ↑ Продюсер и композитор Константин Меладзе поселился у певицы Веры Брежневой. Автор хитов группы «ВИА Гра» и его подопечная обустроили семейное гнёздышко в центре Киева и уже практически не скрывают своих отношений. // lifenews.ru (25 февраля 2014 года)