ՎԻԱ Գրա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
ՎԻԱ Գրա
ВИА Гра.jpg
Հիմնական տվյալներ
Երկիր Կիև, Ուկրաինա
Ժանրեր փոփ, եվրոփոփ, դանս-փոփ
Գործունեություն 2000-
Լեյբլ

«Sony Music Entertainment» (2001—2004)
«Меладзе-Бразерс» (2004—2008)
«Константа Рекордз» (2008—2012)
«Velvet Music»

(2012—)
Կայք viagraofficial.ru
Նախկին անդամներ
Ալյոնա Վիննցկայա
(2000—2003)
Նադեժդա Գրանովսկայա
(2000—2002)
(2002—2006)
(2009—2011)
Տատյանա Նայնիկ
(2002)
Աննա Սեդոկովա
(2002—2004)
Վերա Բրեժնև
(2003—2007)
Սվետլանա Լոբոդա
(2004)
Ալբինա Ջանաբաևա
(2004—2012)
Քրիստինա Քոց-Գոտլիբ
(2006)

ՎԻԱ Գրա, ( անգլ.՝ Nu Virgos), ուկրաինուհիների փոփ-խումբ, ստեղծվել 2000 թվականին Կիևում։ Խումբը համարվում է ռուսական երաժշտական խմբերից ամենահաջողվածը։ Խումբը ձայնագրել է 5 ստուդիական ալբոմներ, դրանցից երեքը Ռուսաստանում ստացել են ոսկյա կարգավիճակ, 1 անգլերեն ալբոմ Թայլանդում ստացել է պլատինե կարգավիճակ և մի քանի ոսկյա կարգավիճակ Ասիական երկրներում, թողարկել է 30-ից ավելի ռադիոսինգլ և տեսահոլովակ։ ՎԻԱ Գրան արժանացել է մի շարք երաժշտական պարգևների, ինչպիսիք են «Ոսկյա սկավառակ», «Ոսկյա ձայնարկիչ», «Муз-ТВ մրցանակ» և այլն։

Խմբիի առանձնահատկությունը կայանում է նրանում, որ խումբը հաճախակի մասնակիցների փոփոխություններ է կատարում, ինչը խոսում է այն մասին, որ որ այս խումբը կոմերցիոն պրոդյուսերական նախագիծ է։ Խմբի երաժշտական պրոդյուսերը Կոնստանդին Մելաձեն է։ Խմբի ստեղծողը ուկրաինացի բիզնեսմեն Դմիտրի Կոստյուկը, 2010-ից մինչև 2011 թվականը եղել է խմբի գլխավոր պրոդյուսերը։ Խումբը մեծ ճանաչում է ստացել 2003 թվականին, երբ խմբում սկսեցին երգել Աննա Սեդակովան, Նադեժդա Գրանովսկայան և Վերա Բրեժնևան։ Լրագրողների և երկրպագուհիների կողմից այս խումբը անվանվում է «ոսկյա», որը նշանակում է, որ այդ խմբի կազմը «դասական» է։ Խմբի անունը ՝ Վիագրա, դեղամիջոց է, ուկրաներենում ՎԻԱ հապավում է բացվում է, որպես вокально-инструментальный ансамбль՝ վոկալ-գործիքային համույթ, ուկրաներենում Գրա նշանակում է խաղ։ 2003 թվականին թողարկվեց խմբի առաջին անգլերեն ալբոմը՝ «V.I.A. „Gra“» անունով։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1999-2000[խմբագրել | խմբագրել կոդը]

Խումբը ստեղծելու գաղափարը պատկանում է ուկրաինացի TV պրոդյուսեր Դմիտրի Կոստյուկին։ Այդ ժամանակ նա եղել է ուկրաինական ամենահայտնի երաժշտական հեռուստաալիք «Biz-TV»-ի սեփականատերը։ Ինչպես հետագայում բացատրեց Դմիտրին, կանացի փոփ-խումբ ստեղծելու գաղափարը առաջացել էր ռուսական «Փայլուն» և անգլիական Spice Girls խմբերի օրինակով։ Որպես խմբի կոմպոզիտոր հրավիրվեց Կոնստանդին Մելաձեն, ով այդ ժամանակ աշխատում էր երաժշտական պրոդյուսեր Կոստյուկի հեռուստատեսությունում և նրանք միասին մտածեցին ստեղծել աղջիկների փոփ-տրիո։ Ալյոնա Վիննիցկույը, այդ ժամանակ աշխատում էր «Biz-TV»-ում, որպես հաղորդավար, Կոստյուկի կողմից հրավիրվեց խումբ։ Անցկացված լսումներից հետո խմբում ընդգրկվեցին մյուս երկու աղջիկները՝ Յուլյա Միրոշնիչենկոն և Մարինա Կաշինը։ Կային մի քանի ձայնագրած երգեր և սկսեցին արդեն նկարահանել առաջին տեսահոլովակը՝ «Попытка № 5» երգի հիման վրա, բայց մի շարք պատճառներից ելնելով Կոստյուկը և Մելաձեն որոշում են փակել խումբը։ Որոշ ժամանակ անց նրանք որոշեցին կրկին հավաքել խումբը և ավելի ուշադիր ընտրել մասնակիցներին։ Նրանք որոշեցին ստեղծել դուետ՝ Ալյոնա Վիննիցկոյի և Նադեժդա Գրանովսկույու մասնակցությամբ։ Հիմնական երգողը դարձավ Ալյոնան։ Գրվեց երգը և նկարահանվեց տեսահոլովակ։ Ծրագիրը կոչվեց «ՎԻԱ Գրա»։ Անվանումը որոշել է Կոստյուկը, մինչև դա խումբը կոչվում էր «Серебро»։ Թե ինչու է խումբը այդպես անվանվել կան մի քանի տարբերակներ։ ՎԻԱ -ն հապավում է, որը բացվում է հետևյալ կերպ՝ «Вокально-инструментальный ансамбль», իսկ «Гра» նշանակում է խաղ։ Սա նախնական վարկածն էր, կա մեկ այլ վարկած, որ խմբի անունը մասնակիցների անուններից է բխում, որտեղ «ՎԻ»-ն Վինիցկայի ազգանվան առաջին երկու տառերն են, «Ա»-ն Ալյոնայի անվան առաջին տառն է, իսկ «Գրա»-ն Նադեժդա Գրանովսկայի ազգանվան առաջին երեք տառերն են։ Կա ևս մի տարբերակ, ըստ որի «Գրա» համապատասխանաբար նշանակում է «Ձայն»(ռուս.՝ Голос), «Ուրախություն» (ռուս.՝ Радость), «Կատարողական արվեստ» (ռուս.՝ Артистизм

2000-2002[խմբագրել | խմբագրել կոդը]

2000-2002 թվականների երաժշտական խմբի դեբյուտային առաջին ներկայացումը՝ «Попытка № 5» , պատրաստ է եղել 2000 թվականի սեպտեմբերի 3-ին «Биз-ТВ» հեռուստաընկերությունում։ «Попытка № 5»-ը բավականին լավ ընդունելության արժանացավ, և անմիջապես դարձավ խմբի այցեքարտը։

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]