Ռոզա Լին

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ռոզա Լին
Ի ծնե անունrosa
Նաև հայտնի է որպեսRosa Linn[1]
Ծնվել էմայիսի 20, 2000
Վանաձոր, Հայաստան[2]
ԵրկիրFlag of Armenia.svg Հայաստան
Ժանրերփոփ և փոփ֊ֆոլք
Մասնագիտությունհեղինակ-կատարող և երաժշտական պրոդյուսեր
Գործիքներվոկալ, կիթառ և դաշնամուր
ԼեյբլColumbia Records

Ռոզա Կոստանդյան (նոյեմբերի 28, 2000(2000-11-28)[3], Վանաձոր, Հայաստան[2]), հայտնի է բեմական Ռոզա Լին անվամբ, հայ երգչուհի, երգերի հեղինակ, երաժշտական պրոդյուսեր։ «Snap» երգով ներկայացրել է Հայաստանը Թուրինում՝ Եվրատեսիլ 2022 երգի մրցույթում։

Մանկություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռոզան ծնվել և մեծացել է Վանաձորում։ Դաշնամուր սկսել է նվագել վեց տարեկանում[4]։ 2013 թվականին «Գիտեմ» երգով մասնակցել է Հայաստանի՝ Մանկական Եվրատեսիլ երգի մրցույթի ներկայացուցչի ընտրության փուլին։

Երաժշտական գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2020 — ներկա ժամանակներ. սկիզբ և Եվրատեսիլ[խմբագրել | խմբագրել կոդը]

Լինը սկսել է իր մասնագիտական երաժշտական կարիերան՝ համագործակցելով ամերիկյան Nvak Collective ձայնագրման լեյբլի հետ, որը հիմնել է հայ-ամերիկյան երգչուհի և երգերի հեղինակ Թամար Կապրելյանը։ 2021 թվականի սեպտեմբերին Լինը թողարկել է իր դեբյուտային «King» սինգլը՝ ամերիկացի երգչուհի Kiiara-ի հետ համագործակցությամբ[5]։

Մարտի 11-ին Հայաստանի հանրային հեռուստաընկերությունը (AMPTV) պաշտոնապես Ռոզային հայտարարեց է Եվրատեսիլ 2022 երգր մրցույթում Հայաստանի ներկայացուցիչ[6]։ «Snap» անվանումով նրա երգը տեսահոլովակի հետ միասին թողարկվել է մարտի 19-ին։ Երգը գրել են Լինը, Թամար Կապրելյանը, Լարզ Պրինցիպատոն, Ջերեմի Դյուսուլետը, Էլլի Կրիստալը և Քորթնի Հարելը[7]։ Ռոզան «Snap» երգը կատարել է մայիսի 10-ին՝ մրցույթի առաջին կիսաեզրափակչի ժամանակ[8]։

2022 թվականին Ռոզա Լինը հայտարարել է հաջորդ տարում Հյուսիսային Ամերիկայում անցկացվելիք համերգային տուրի մասին բրիտանացի փոփ կատարող Էդ Շիրանի հետ[9]։ Նույն տարվա հոկտեմբերին երգչուհին համատեղ տեսահոլովակ է թողարկել «Եվրատեսիլ-2019»-ի հաղթող Դունկան Լոուրենսի հետ WDIA (Would Do It Again) երգով[10]։

Մրցույթից հետո «Snap»-ը վիրուսային է դարձել TikTok-ում և հայտնվել է բազմաթիվ երկրների ազգային հիթ-շքերթներում[11]։ 2022 թվականի օգոստոսին նա պայմանագիր է կնքել «Columbia Records»-ի հետ։

Սկավառակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սինգլներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Անվանում Տարի Ալբոմ
«King» (feat. Kiiara) 2021 -
«Snap» 2022 -

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Christou C. Rosa Linn's "Snap" is going viral (բրիտ․ անգլ.) — 2022.
  2. 2,0 2,1 2,2 Eurovision, la finale: l'Armenia con Rosa Linn (իտալ.) // Rai News — 2013.
  3. ESC 2022: Meet Rosa From Armenia! — 2022.
  4. «Rosa Linn»։ Nvak Collective։ Վերցված է 12 March 2022 
  5. Ju Shirley (13 September 2021)։ «Rosa Linn: Armenia meets America in New Song "King" with Kiiara»։ Flaunt։ Վերցված է 12 February 2022 
  6. «Rosa Linn will represent Armenia at the Eurovision Song Contest 2022»։ eurovision.am (անգլերեն)։ AMPTV։ 2022-03-11։ Վերցված է 2022-03-11 
  7. «Armenia: Rosa Linn releases "Snap" for Eurovision 2022»։ Eurovisionworld։ 19 March 2022։ Վերցված է 19 March 2022 
  8. «Eurovision 2022: Which Semi-Final is your country performing in? 🇮🇹»։ Eurovision.tv։ EBU։ 25 January 2022։ Վերցված է 19 March 2022 
  9. «Участница «Евровидения 2022» от Армении отправится в тур с Эдом Шираном» (ռուսերեն)։ Armenia Today։ Վերցված է 2022-11-12 
  10. «Армянская участница "Евровидения" Роза Линн представила клип с победителем конкурса Дунканом Лоуренсом (ВИДЕО)» (ռուսերեն)։ АМИ «Новости-Армения»։ Վերցված է 2022-11-12 
  11. «Rosa Linn's Snap: Armenia's viral TikTok Eurovision entry charts»։ BBC News։ 2022-07-29։ Վերցված է 2022-08-18 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]