Հայաստանը Եվրատեսիլ 2010 երգի մրցույթում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Եվրատեսիլ 2010 երգի մրցույթ
Եվա Ռիվասը
Ազգային ընտրություն
ԵրկիրՀայաստան
Ընտրված կատարողԵվա Ռիվաս
Ընտրված երգApricot Stone
Երգի լեզուանգլերեն
Բառերի հեղինակԿարեն Կավալերյան
Արդյունքներ
Արդյունքը
եզրափակչում
7 տեղ, 141 միավոր
Հայաստանը Եվրատեսիլ 2009 երգի մրցույթում Հայաստանը Եվրատեսիլ երգի մրցույթում Հայաստանը Եվրատեսիլ 2011 երգի մրցույթում

Հայաստանը Եվրատեսիլ երգի մրցույթում 5-րդ անգամ ներկայացավ 2010 թվականին Նորվեգիայի մայրաքաղաք Օսլոյում։ Այդ տարի մրցույթին մասնակցում էր 39 երկիր։ Հայաստանը ներկայացնում էր Եվա Ռիվասը(իսկական անունը՝ Վալերիա Ռեշետնիկովա-Ծատուրյան 1987 թ. հուլիսի 13, Դոնի Ռոստով), որը հաղթել էր Հայաստանյան նախընտրական փուլում։ Երգը կոչվում էր «Apricot Stone» (հայերեն՝ Ծիրանի կորիզ)։ Հեղինակներն էին Երգահան Արմեն Մարտիրոսյան, խոսքերը՝ Կարեն Կավալերյան։ Եվա Ռիվասը կիսաեզրափակչում ելույթ ունեցավ 2-րդ համարի ներքո, հավաքելով 83 միավոր։ Կիսաեզրափակչում նա հանդես եկավ 21-րդ համարի ներքո, հավաքեց 141 միավոր զբաղեցնելով 7-րդ հորիզոնականը։ Մրցույթում առաջին տեղը գրավեց Գերմանիան ներկայացնող 19-ամյա երգչուհի Լենա Մայեր-Լանդրութը՝ Satellite երգով։ Երկրորդ տեղում է Թուրքիան, երրորդում՝ Ռումինիան, չորրորդում՝ Դանիան, հինգերորդում՝ Ադրբեջանը, և վեցերորդում՝ Բելգիան։ Հայաստանին ամփոփիչ աղյուսակում հաջորդում է Հունաստանը, իններորդ տեղում է Վրաստանը, լավագույն տասնյակը եզրափակում է Ուկրաինան։

Եվրատեսիլ 2010-ին Հայաստանը ստացավ հետևյալ միավորները.

No. Երկիր Միավոր
1 Ռուսաստան 12
2 Նիդեռլանդներ 12
3 Իսրայել 12
4 Վրաստան 10
5 Իսպանիա 8
6 Բուլղարիա 8
7 Կիպրոս 7
8 Բելգիա 7
9 Հունաստան 7
10 Գերմանիա 7
11 Մոլդովա 6
12 Թուրքիա 6
13 Ուկրաինա 6
14 Ֆրանսիա 6
15 Ռումինիա 6
16 Բելառուս 5
17 Լեհաստան 5
18 Սլովակիա 4
19 Մակեդոնիա 4
20 Սերբիա 1
21 Շվեդիա 1
22 Լատվիա 1
. Ընդամենը 141

Եվրատեսիլ 2010-ի եզրափակչում Հայաստանը տվեց հետևյալ միավորները.

No. Երկիր Միավոր
1 Վրաստան 12
2 Ռուսաստան 10
3 Ուկրաինա 8
4 Իսպանիա 7
5 Ֆրանսիա 6
6 Դանիա 5
7 Պորտուգալիա 4
8 Հունաստան 3
9 Նորվեգիա 2
10 Ռումինիա 1

Հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]