Քելե Քելե
| Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
| Քելե Քելե | |
|---|---|
| Եվրատեսիլ 2008-ի երգ | |
| Երկիր | Հայաստան |
| Երգիչ(ներ) | Սիրուշո |
| Լեզուներ | Անգլերեն, Հայերեն |
| Բառերի հեղինակ(ներ) | Սիրուշո |
| Նվագավար | Դեր Հովա |
| Արդյունքներ | |
| Կիսաեզրափակչի արդյունք | 2-րդ |
| Կիսաեզրափակչի միավորներ | 139 |
| Եզրափակչի արդյունք | 4-րդ |
| Եզրափակչի միավորներ | 199 |
| Ներկայանալու ժամանակագրություն | |
| ◄ Anytime You Need (2007) | |
| Ջան Ջան (2009) ► | |
Քելե Քելե (Qélé, Qélé), հայ երգչուհի Սիրուշոյի երգն է, որով ներկայացրել է Հայաստանը Եվրատեսիլ 2008 երգի մրցույթում ։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Երգի տեքստը գրել է Սիրուշոն, իսկ երաժշտության հեղինակն է ՏերՀովան։ Երգը հաղթում է Եվրատեսիլի Հայաստանյան ազգային ընտրական փուլը մարտի 8-ին և դառնում է Եվրատեսիլ 2008-ում Հայաստանի երգը։
Եվրատեսիլում Սիրուշոն երգը կատարում է մայիսի 20-ին՝ առաջին կիսաեզրափակչի ժամանակ և անցնում է եզրափակիչ 2-րդ հորիզոնականով։ Մայիսի 24-ի եզրափակիչ փուլի քվեարկության արդյունքում Սիրուշոն հավաքում է 199 միավոր և զբաղեցնում է լավագույն հնգյակի չորրորդ հորիզոնականը։ Երգը սիրված է դառնում հատկապես Բելգիայում, Չեխիայում, Ֆրանսիայում, Վրաստանում, Հունաստանում, Նիդերլանդներում, Լեհաստանում և Ռուսաստանում, որտեղից Հայաստանն ստանում է 12 միավոր և դառնում 2008-ի մրցույթում ամենաշատ 12 միավոր ստացած երկիրը։
Մրցույթի ավարտից հետո երգը շարունակում է մնալ չարթերների առաջին հորիզոնականներում և նաև թողարկվում է երգի ռեմիքս տարբերակները։
Երգացանկ
[խմբագրել | խմբագրել կոդը]CD։
- "Qélé, Qélé" (Եվրատեսիլյան տարբերակ)
- "Qélé, Qélé" (Yerevan Remix-ի տարբերակ)
- "Qélé, Qélé" (Yerevan Club Mix)
- "Qélé, Qélé" (Կարաոկե տարբերակ)
DVD։
- "Qélé, Qélé" (Տեսահոլովակ)
Բոլոր տարբերակների պրոդյուսերը Դեր Հովան է։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]
| ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||