ՏերՀովա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
ՏերՀովա
DerHova
Հիմնական տվյալներ
Նաև հայտնի է որպես
  • DerHova
  • Mark Ryan
Ծնվել էփետրվարի 22, 1974(1974-02-22) (50 տարեկան)
Տորոնտո, Կանադա
Երկիր Հայաստան և  Կանադա
Ժանրերփոփ
Մասնագիտությունկոմպոզիտոր, երաժշտական պրոդյուսեր և երգերի հեղինակ
ԿրթությունDante Alighieri Academy? և William Lyon Mackenzie Collegiate Institute?
Կայքderhova.com

Հ. Ա. Տեր-Հովակիմյան (Հարություն Արթուր Տեր-Հովակիմյան, ՏերՀովա (անգլ.՝ DerHova), փետրվարի 22, 1974(1974-02-22), Տորոնտո, Կանադա), կանադահայ երգահան և ձայնագրման պրոդյուսեր։

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Հ. Ա. Տեր-Հովակիմյանն իր առաջին ձայնագրման պայմանագիրը կնքել է 17 տարեկանում նորաստեղծ կանադական Hi-Bias Records ձայնագրման լեյբլի հետ։ Հետագա 15 տարիներին նրան հիմնականում հիշատակում էին «Մարկ Ռայան» բեմական անունով։

Տարիներ շարունակ նրա հիմնական ուշադրությունը եղել է Temperance նախագիծը (1990 թվականին Տորոնտոյում հիմնված էլեկտրոնային երաժշտության երկյակ)։ Սկսելով որպես թեք-հաուս ոճի մենանախագիծ՝ նրա դեբյուտային կոմերցիոն թողարկումը 1992 թվականի սկզբին թողարկված 5 երգից բաղկացած Phantasy EP-ն էր։ Temperance-ը, ի վերջո, անցավ ավելի դանս-փոփ / եվրոդանս հնչողության` որպես վոկալիստ ներառելով Մարկի համադասարանցի Լորեն Ռիդին։ Նրանց առաջին հիթը՝ Music Is My Life-ը թողարկվեց 1994 թվականին, որին հաջորդեցին մի շարք այլ հիթեր, համաշխարհային արտոնագրեր, բազմաթիվ Juno Award անվանակարգեր[1]։

19 տարեկանում Մարկ Ռայանի հաջողված ռեմիքս աշխատանքները հանգեցրին նրան, որ Billboard ամսագիրը նրան անվանեց Կանադայի լավագույն ռեմիքսերներից մեկը։ 1996 թվականին Temperance-ն իր գագաթնակետին հասավ 1980-ականների «Forever Young» հիթի իր hi-nrg քավեր-տարբերակով[2]։

1997 թվականին, S.P.O.T.-ի (Side Project of Temperance) և Temperance-ի «Universal Dream» սինգլի թողարկումից հետո Մարկը հեռացավ 22 Green Productions-ը գործարկելու համար՝ հիմնականում կենտրոնանալով տեղական և միջազգային տարբեր արտիստների պրոդյուսերության և ռեմիքսինգի վրա, ինչպիսիք են soulDecision[3][4], 666[5], Vapourspace[6], Urban Cookie Collective, Mia Minx, Emjay-ը և այլն[7]։

Նրա «Քելե քելե» երգով Սիրուշոն Հայաստանը ներկայացրել է Եվրատեսիլ 2008 երգի մրցույթում։ ՏերՀովան ստեղծել է երգը, մտածել վերնագիրը և պատրաստել երգի օրիգինալ և ռեմիքս տարբերակները։ Մասնակից 43 երկրների մեջ այն զբաղեցրել է 4-րդ տեղը (Հայաստանի ամենաբարձր դիրքը գլխավոր երգի մրցույթում, արդյունքը կրկնվել է 2014 թվականին) և ստացել է ամենաշատ 12 միավորը մրցույթում[8]։

2010 թվականի սեպտեմբերի 5-ին ՏերՀովայի գործիքավորմամբ և Վլադիմիր Արզումանյանի կատարմամբ «Մամա» ստեղծագործությունն ընտրվեց որպես Հայաստանի մասնակից «Մանկական Եվրատեսիլ 2010» երգի մրցույթում։ Նոյեմբերի 20-ին երգը հավաքեց ամենաշատ միավորները (ներառյալ՝ ամենաշատ 12 միավորը)՝ հաղթելով մրցույթում. դա Հայաստանի առաջին հաղթանակն էր Եվրատեսիլի որևէ մակարդակում[9]։

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

ՏերՀովան ներկայումս բնակվում է Երևանում (Հայաստան)[10]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Juno Award Nomination - Billboard Magazine article». July 1995. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 1-ին.
  2. «Temperance - Forever Young (CD Single credits)». Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 1-ին.
  3. «soulDecision - Ooh It's Kinda Crazy (CD Single credits)». Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 1-ին.
  4. «soulDecision - Faded (CD Single credits)». Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 1-ին.
  5. «666 - Diablo (Album credits)». Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 1-ին.
  6. «Vapourspace - Gravitational Arch of 10 (Single credits)». Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 1-ին.
  7. «Departure from Temperance article». 1998 թ․ հունիսի 27. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 1-ին.
  8. «Sirusho - Armenia - Belgrade 2008». Eurovision.tv (բրիտանական անգլերեն). Վերցված է 2022 թ․ հուլիսի 11-ին.
  9. «Vladimir Arzumanyan (Владимир Арзуманян) @ kids'music». en.kidsmusic.info (անգլերեն). Վերցված է 2022 թ․ հուլիսի 11-ին.
  10. «Facebook». Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 1-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]