Forever Young (երգ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
«Forever Young (երգ)»
Forever Young
Alphavilleի երգը «Forever Young» ալբոմից
Թողարկվածսեպտեմբերի 20, 1984
Ֆորմատ7", 12"
Ձայնագրված1984
Ժանր

Սինթի-փոփ

New Wave
Լեզուանգլերեն
ՀեղինակՄարիան Գոլդ[1]
ԿոմպոզիտորFrank Mertens?[1], Մարիան Գոլդ[1] և Bernhard Lloyd?[1]
ՏոնայնությունԴո մաժոր
Պրոդյուսեր

Քալին Պերսոն

Վոլֆգանգ Լոս
Քավեր-տարբերակներ
Die Goldenen Zitronen, Ainbusk

«Forever Young», Alphaville խմբի համանուն ալբոմի երրորդ սինգլը։ Այն թողարկվել է 1984 թվականի սեպտեմբերի 20-ին։ Խումբը նաև ներկայացրել է երգի «Special Extended Mix» պարային տարբերակը։ Ժամանակի ընթացքում թողարկվել է երգի ևս մի քանի ռեմիքս։ «Forever Young» երգի տեսահոլովակը նկարահանվել է Անգլիայում՝ Սուրեյ կոմսության Վերջինիյա-Ուոթեր գյուղի Հոլոուեյ առողջարանի սրահներից մեկում։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Երգը 1982 թվականին համատեղ ստեղծել են «Alphaville» խմբի երեք անդամները, որոնք առավել հայտնի էին Ֆրանկ Մարտենս, Բերնհարդ Լլոյդ և Մարիան Գոլդ կեղծանուններով։ Հետագայում նրանք ձայնագրել են ստեղծագործության դեմոտարբերակը։ Ընդ որում՝ Forever Young-ը նրանց խմբի առաջին անվանումն է։

Արդյունքում այս հիթը զանազան տարբերակներով կատարվել է բազմաթիվ երաժշտական խմբերի կողմից, ինչպես նաև որպես սաունդթրեք հայտնվել մի շարք հեռուստասերիալներում, կինոֆիլմերում և գովազդային հայտարարություններում։ Երգը կարելի է լսել ամերիկյան «Կրքեր (Passions)» սերիալում, «Ֆիլադելֆիայում միշտ արևոտ է (It’s Always Sunny in Philadelphia)» հեռուստասերիալում (1-ին եթերաշրջան, էպիզոդ 03), «Մոտ ընկերներ (Queer as Folk)» սերիալի հյուսիսամերիկյան տարբերակում (1-ին եթերաշրջան, էպիզոդ 18), «One Tree Hill» երիտասարդական սերիալում (4-րդ եթերաշրջան, էպիզոդ 16), «Մեծ սեր (Big Love)» հեռուստադրամայում և «Համալսարան (Greek)» հեռուստասերիալում։

Երգն իր տեղն է գտել նաև «Լսիր ինձ (Listen to Me)» կինոֆիլմում, այն կարելի է լսել նաև 2004 թվականին թողարկված «Նապոլեոն Դինամիտ (Napoleon Dynamite)» ֆիլմի դպրոցական պարերի դրվագում։

2006-2007 թվականներին երգը Էստոնիայում և Շվեդիայում օգտագործվել է «SEB» սկանդինավյան բանկի գովազդային հոլովակներում, իսկ Դանիայում՝ «Nordea»-ի։ Արգենտինայում երգը օգտագործեկ են «Consolidar AFJP» կենսաթոշակային կուտակիչ ֆոնդի գովազդային հոլովակներում։

2010 թվականին երգն օգտագործվել է «Երեք մետր երկնքի մակարդակից վերև» ֆիլմի իսպանական տարբերակում։ Բացի այդ, երգը հնչել է «Ծաղրանկար» ֆիլմում (հարսանիքի դրվագում)։

Քավեր տարբերակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Երգի հայտնվելուց մեկ տարի անց արդեն երգչուհի Լորա Բրենիգան կատարել է այն և ներառել իր «Hold Me» ալբոմում՝ այդպիսով հիմք դնելով երգը համերգներին կատարելու ավանդույթին։

1987 թվականին «Die Goldenen Zitronen» գերմանական փանկ-խումբը փոփոխել է երգը՝ անվանելով այն «Für immer Punk» («Փանկ ընդմիշտ» (Forever Punk»))։ Այն կատարել են հրավիրված վոկալիստներ Slime-ը, Die Toten Hosen-ը և Die Ärzte-ը, որոնցից յուրաքանչյուրն ինչ-որ ներդրում է ունեցել երգի ընդհանուր հնչողության մեջ։

Միևնույն թվականին խորհրդային «Էլեկտրոկլուբ» փոփ-խումբը ձայնագրել է «Խելագարվում եմ» երգը՝ խմբի վոկալիստ Վիկտոր Սալտիկովի կատարմամբ։ Դաշնակման, ներդաշնակման և մեղեդու մեջ լսելի է «Forever Young» երգի ակնհայտ ազդեցությունը։

1996 թվականին «Temperance» կանադական խումբը թողարկել է սինգլի քավեր տարբերակը, որը Կանադայի պարային հիթ-շքերթում հասել է ութերորդ հորիզոնականին։

Այլ երաժիշտների շրջանում աչքի են ընկել Tracy Huang-ը, DJ Space C-ը, David Monte Cristo-ը, DJ Company-ը, Կարել Գոտը, (2000 թվականին կատարել է երգիր «Für immer jung» գերմանալեզու տարբերակը, ինչպես նաև 2006 թվականին՝ «Být stále mlád» տարբերակը[2]) Paul Michiels-ը, Dune-ը, B-Charme-ը, BnH-ը, Wakin Chau-ը, Fire & Ice-ը, Interactive-ը, Ella-ը, Tune Up!-ը, Axel Rudi Pell-ը, Youth Group-ը, Wayne Wonder-ը և Atrocity մետալիկ խումբը։

2001 թվականին «Ainbusk» շվեդական խումբը թարգմանել է երգը շվեդերեն և կատարել այն որպես ամանորյա երգ՝ «Förevigt nu» («Այժմ ընդմիշտ») անվանումով։

2009 թվականին ռեփեր Ջեյ Զին օգտագործել է երգի հիմքն իր «The Blueprint 3» ալբոմի «Young Forever» երգում։

Բրիտանական One Direction փոփ-խումբը 2010 թվականին թողարկել է երգի քավեր տարբերակը։

Թողարկումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

7" վինիլ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Կատալոգի համար՝ 49 366-7
  • «Forever Young» (3:45)
  • «Welcome to the Sun» (3:09)

12" մաքսի վինիլ[խմբագրել | խմբագրել կոդը]

Կատալոգի համար՝ 249 264-0

  • «Forever Young» (6:06)
  • «Forever Young» (3:45)
  • «Welcome To The Sun» (3:09)

Դիրք չատրերում[խմբագրել | խմբագրել կոդը]

Չարտ (1984) Բարձրագույն հորիզոնական Ամսաթիվ Շաբաթ չարտում
Ավստրիա Ավստրիայի սինգլերի չարտ[3] 17 хх.хх.1984 --
Նիդերլանդներ Նիդերլանդների սինգլերի չարտ Dutch Top 40 Radio538.nl 18 хх.хх.1984 --
Գերմանիա Գերմանիայի սինգլերի չարտ 4 20.09.1984 21
Մեծ Բրիտանիա Մեծ Բրիտանիայի սինգլերի չարտ 98 03.11.1984 2
Նորվեգիա Նորվեգիայի սինգլերի չարտ[3] 3 xx.xx.1984 18
Շվեդիա Շվեդիայի սինգլերի չարտ 1 23.11.1984 9
Շվեյցարիա Շվեյցարիայի սինգլերի չարտ 4 20.09.1984 20
Նիդերլանդներ Նիդերլանդներ 19 27.10.1984 9
Ֆրանսիա Ֆրանսիա 13 25.05.1984 19
Ամերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ U.S. Billboard Hot Dance Music Club Play[4] 32 23.03.1985 4
Ամերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ U.S. Billboard Горячая 100[4] 65 23.03.1985 4
Հարավային Աֆրիկա Հարավային Աֆրիկա 7 08.03.1985 12

Forever Young 2001[խմբագրել | խմբագրել կոդը]

Alphaville խումբը 2001 թվականին թողարկել է «Forever Young 2001» անունը կրող ռեմիքսների նոր հավաքածուն «երկրպագուների համար սահմանափակ քանակությամբ (Limited Fan Edition)»։ Թողարկումը պարունակում է երեք երաժշտական ռեմիքս․ առաջինը «խոսակցական երգ» է (Բեռնհարդ Լլոյդը երախտագիտության խոսքեր է արտասանում գերմաներենով, հետևում հնչում է վերջինիս սիրելի մեղեդիներից մեկը՝ «Lassie Come Home»-ը, որը ռեմիքս տարբերակով թողարկվել է «Forever Pop» ալբոմում)։

Այս CD-ն խմբի երկրպագուների համար թողարկվել է անվճար (ցանկացողները պիտի վճարեին միայն առաքման վճարը)։ Այն պատվիրող յուրաքանչյուր երկրպագուի CD-ի շապիկի ներսի կողմում տպվում էր վերջինիս անունը։ CD-ի յուրաքանչյուր օրինակ մակագրված էր խմբի անդամների կողմից։ Սինգլի հիման վրա ձայնագրված ռեմիքսներն այլևս ոչ մի CD-ով չեն թողարկվել մինչև 2010 թվականը։ 2010 թվականին սահմանափակ քանակությամբ թողարկված «Catching Rays on Giant» ալբոմում հայտնվել է երգի «Factory Mix» ռեմիքսը։

Սինգլի շապիկին տպվել է տեսահոլովակի պատկերը, որը ստեղծել է «The Cartoon Saloon» խումբը։

Ստեղծագործությունների ցուցակ[խմբագրել | խմբագրել կոդը]

Կատալոգի համար՝ PRO 2766

  1. «Forever Young (F.A.F’s Diamonds in the Sun Mix)» — 3:56
    • Remixed by F.A.F
  2. «Forever Young (Factory Mix)» — 4:21
    • Remixed by José Alvarez-Brill
  3. «Forever Young (Original Demo 1983)» — 4:43
    • Recorded in 1982. Remixed 1998 by Bernhard Lloyd
  4. «Thank You (Spoken Version)» — 3:44
  5. «Forever Young (Magix PlayR)» (PC only)

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 GEMA Repertoire
  2. «karelgott.net — Být stále mlád»։ Արխիվացված է օրիգինալից 2013-12-03-ին։ Վերցված է 2013-05-25 
  3. 3,0 3,1 «Forever Young», in various singles charts Lescharts.com
  4. 4,0 4,1 Billboard Allmusic.com

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]