Jump to content

Snap (երգ, Ռոզա Լին)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
«Snap»
Ռոզա Լինի երգը
Թողարկված19 մարտի, 2022
Ժանրփոփ֊ֆոլք[1]
Լեզուանգլերեն
Տևողություն2:59
ԼեյբլNvak Collective
Հեղինակ
ԿոմպոզիտորԹամար Կապրելյան
Պրոդյուսեր
  • Ալեքս Սալիբյան
  • Իթան Շնեյդերման
  • Լարզ Պրինչիպատո
  • Բեն Սամամա
  • Լիլիթ Նավասարդյան

«Snap», հայ երգչուհի Ռոզա Լինի երգը։ Պաշտոնապես թողարկվել է 2022 թվականի մարտի 19-ին բոլոր հարթակներում[2]։ Երգը ներկայացվել է Իտալիայի Թուրին քաղաքում կայացող «Եվրատեսիլ 2022» երգի մրցույթին։ Այն ընտրվել է «Եվրատեսիլ» երգի մրցույթի հայաստանյան հեռարձակողի՝ Հայաստանի Հանրային հեռուստաընկերության կողմից[3]։ Ավելի ուշ երգը ներառվել է Ռոզա Լին լLay Your Hands Upon My Heart (2023) դեբյուտային մինի ալբոմում։

Նկարագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Երգը պաշտոնապես հրապարակվել է 2022 թվականի մարտի 19-ին, իսկ դրանից մեկ շաբաթ առաջ ներկայացվել էր երգի փոքր հատված[4]։

Երգչուհու կարծիքով՝ իր երգն անձնական պատմություն է, որը բոլորին ծանոթ է։ Այն ուղևորություն է դեպի ներաշխարհ։ Նա նշում է․

Մենք բոլորս հայտնվել ենք մի կետում, որտեղ, թվում է, թե էլ ելք չկա, և որ ամբողջ աշխարհը պարզապես գլխիվայր շուռ է եկել։ Այդ պահին դու սկսում ես ամեն ինչ հարցականի տակ դնել, անգամ՝ ինքդ քեզ։ Ինձ այդ հուսահատ վիճակը շատ ծանոթ է. արդյունքում հասկացա, որ ես ունակ եմ ձևավորելու իմ իրականությունը. դրա համար պարզապես պետք էր ինձ հայտնի ուղիներից դուրս գտնել ներքին խաղաղությունս։ Կարևորն ինքդ քեզ սիրելն ու ընդունելն է, գիտակցումը, որ դու և միայն դու ես քեզ պետք։ «Snap»-ն ինձ համար ինքնաբուժություն էր, և ես հուսով եմ, որ այս երգը կօգնի նաև այն մարդկանց, ովքեր հիմա ծանր օրեր են ապրում[5]։
- Ռոզա Լին

Երգի առաջին տեսահոլովակը հրապարակվել է նույն օրը, ինչ երգը՝ 2022 թվականի մարտի 19-ին[6]: Տեսահոլովակի ռեժիսոր Արամայիս Հայրապետյանի խոսքերով՝ պահանջ էր դրված, որ հոլովակը լինի «օրգանական» և «միջազգային մտածելակերպի», և պետք էր ներկայացնել Ռոզայի հոգեվիճակը[7]։ Հոլովակը նկարահանվել է Երևանում։ Գլխավոր գաղափարը փոքր տունն է, որը հոլովակի վերջում սկսում է թռչել։ Երգի երկրորդ տեսահոլովակը հրապարակվել է 2022 թվականի հոկտեմբերի 7-ին[8]։

Եվրատեսիլ երգի մրցույթ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ներկայացուցչին ընտրելու նպատակով Հայաստանում անցկացվել է փակ ընտրություն։ Ըստ որոշ աղբյուրների՝ ընտրական փուլին մասնակցել են Աթենա Մանուկյանը, Սարո Գևորգյանը, Կամիլ Շոուն և Ռոզա Լինը[9][10]։ 2022 թվականի փետրվարի 15-ին Հանրային հեռուստաընկերությունը հերքել է այն պնդումները, որ Լինն արդեն ընտրվել է՝ նշելով, որ դեռ որոշում չի կայացվել, և հայտարարությունը կարվի մարտին[11]։ Մարտի 4-ին հայկական մի քանի լրատվամիջոցներում տեղեկություններ էր տարածվել, որ Հայաստանը ներկայացնելու համար պայքարում է երկու երգիչ՝ Ռոզա Լինն ու Սարո Գևորգյանը[12]։

2022 թվականի մարտի 11-ին որպես ընտրված մասնակից հայտարարվել է Ռոզա Լինը[13]։

Եվրատեսիլում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ըստ Եվրատեսիլի կանոնների՝ բոլոր երկրները, բացառությամբ ընդունող երկրի և «Մեծ հնգյակի» (Ֆրանսիա, Գերմանիա, Իտալիա, Իսպանիա և Միացյալ Թագավորություն), պետք է հաղթահարեն կիսաեզրափակիչ փուլը, որպեսզի հնարավորություն ստանան մասնակցելու մրցույթին։ Յուրաքանչյուր կիսաեզրափակչից տասը լավագույններն անցնում են եզրափակիչ փուլ։ Եվրոպական հեռարձակողների միությունը մրցակից երկրները բաժանել է վեց տարբեր զամբյուղների՝ հիմնվելով նախորդ մրցույթների քվեարկության ձևերի վրա, իսկ քվեարկության բարենպաստ պատմություն ունեցող երկրներն ընդգրկվել են նույն զամբյուղի մեջ։ 2022 թվականի հունվարի 25-ին տեղի է ունեցել վիճակահանություն, որի արդյունքում յուրաքանչյուր երկիր հայտնվել է երկու կիսաեզրափակիչներից մեկում։ Որոշվել է նաև, թե շոուի որ մասում են հանդես գալու։

Հայաստանը հանդես է եկել առաջին կիսաեզրափակչում, որը տեղի ունեցավ 2022 թվականի մայիսի 10-ին։ Ռոզա Լինի ելույթը եղել էր շոուի երկրորդ հատվածում[14]։

Բեմի ձևավորումը հիշեցնում էր սենյակ, որի պատերը պատված էին թղթով։ Ելույթի ընթացքում Լինը պատռում էր այդ թղթի տարբեր մասեր։ Վերջում սենյակը պտտվեց, և երգչուհին պատից մի շրջան պոկեց։

Երգը նորից էր կատարվել եզրափակիչ փուլում, որտեղ գրավել էր 20-րդ հորիզոնականը։

Մրցույթից հետո

[խմբագրել | խմբագրել կոդը]

Եվրատեսիլ 2022-ի ավարտից մի քանի ամիս հետո երգը հայտնի է դարձել ՏիկՏոկ հարթակում։ Հետագայում դարձել է Spotify հարթակում Եվրատեսիլ մրցութի պատմության մեջ երկրորդ ամենաշատ նվագարկումներով երգը` 2019 թվականի մրցույթի հաղթող ճանաչված Arcade-ից հետո[15]։ Եվրատեսիլ 2025 մրցույթի առաջին կիսաեզրափակչի ընթացքում ցուցադրված ոչ հաղթող երգերի հիթ֊շքերթի մեջ «Snap» երգը զբաղեցրել է առաջին հորիզոնականը՝ 1.233 միլիարդ նվագարկումներով[16]։ «Snap»-ը Բելգիայում, Ավստրիայում, Ֆրանսիայում, Գերմանիայում, Իսլանդիայում, Իռլանդիայում, Իտալիայում, Նիդեռլանդներում, Նորվեգիայում, Շվեդիայում և Շվեյցարիայում հասել է առաջին տասնյակի հիթ-շքերթների գագաթնակետին: Երգը նաև հասել է 21-րդ հորիզոնականին բրիտանական սինգլների հիթ-շքերթում, ինչը Ռոզա լինին դարձրել է «Եվրատեսիլ-2022»-ի ամենահայտնի արտասահմանյան կատարողը Մեծ Բրիտանիայում[17]։ Բացի եվրոպական չարթերից` երգը հայտնվել է Ասիայի և Աֆրիկայի, Հյուսիսային և Հարավային Ամերիկայի երկրների հիթ-շքերթներում: Այն ամերիկյան Billboard Hot 100-ում իր դեբյուտը կատարել է 97 համարի ներքո, այնուհետև հասել է 67-րդ հորիզոնականին[18]՝ դառնալով 21-րդ դարում «Եվրատեսիլի» երկրորդ երգը, որը հայտնվել է այդ հիթ-շքերթում[19][20]։

2022թ․ սեպտեմբերի 30-ին Columbia Records ընկերության կողմից երգը վերաթողարկվել է՝ «SNAP PACK» ալբոմի կազմում[21]։

Մանկական Եվրատեսիլ 2022 երգի մրցույթի ընթացքում Ռոզա Լինը կատարել է երգի նոր տարբերակ` հայկական ազգային նվագարանների օգտագործմամբ[22]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Eurovision Song Contest 2022, le pagelle della prima semifinale (իտալ.) // Rolling StoneItalia: 2022.
  2. «Armenia: Rosa Linn releases "Snap" for Eurovision 2022». Eurovisionworld (բրիտանական անգլերեն). 2022 թ․ մարտի 19. Վերցված է 2022 թ․ մարտի 19-ին.
  3. «Armenia has picked Rosa Linn for Eurovision 2022». Eurovisionworld (բրիտանական անգլերեն). 2022 թ․ մարտի 11. Վերցված է 2022 թ․ մարտի 19-ին.
  4. «🇦🇲 Snap: Has the Armenian entry leaked?». OIKOTIMES (ամերիկյան անգլերեն). 2022 թ․ մարտի 12. Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ մայիսի 18-ին. Վերցված է 2022 թ․ մարտի 19-ին.
  5. LLC, Helix Consulting. «Երգի և տեսահոլովակի պրեմիերա՝ Ռոզա Լին - «Snap»». www.eurovision.am (անգլերեն). Վերցված է 2022 թ․ մայիսի 7-ին.
  6. Eurovision Song Contest (2022 թ․ մարտի 19), Rosa Linn - Snap - Armenia 🇦🇲 - Official Music Video - Eurovision 2022, Վերցված է 2025 թ․ հունիսի 5-ին
  7. Armenian Public TV (2022 թ․ ապրիլի 18), Թռիչք դեպի Եվրատեսիլ․ Թռչող տնակի առեղծվածը / Destination Eurovision. The Mystery of the Flying Hut, Վերցված է 2025 թ․ հունիսի 5-ին
  8. Rosa Linn (2022 թ․ հոկտեմբերի 7), Rosa Linn - Snap - (Official Video), Վերցված է 2025 թ․ հունիսի 5-ին
  9. Avagyan, Alen (2022 թ․ փետրվարի 14). «Հայտնի է «Եվրատեսիլ»-ում Հայաստանի ներկայացուցչի անունը». Hraparak. Վերցված է 2022 թ․ փետրվարի 14-ին.
  10. Mamikonyan, Stepan (2022 թ․ հունվարի 25). «Armenia: Here's some exclusive information about the internal selection!». Eurovision Fun. Վերցված է 2022 թ․ փետրվարի 5-ին.
  11. Granger, Anthony (2022 թ․ փետրվարի 15). «🇦🇲 Armenia: AMPTV Confirms Decision Yet To Be Made On Eurovision 2022 Representative». Eurovoix (բրիտանական անգլերեն). Վերցված է 2022 թ․ մարտի 11-ին.
  12. Granger, Anthony (2022 թ․ մարտի 4). «🇦🇲 Armenia: Two Singers Reportedly in Contention For Eurovision 2022». Eurovoix (բրիտանական անգլերեն). Վերցված է 2022 թ․ մարտի 11-ին.
  13. ««Եվրատեսիլ 2022» մրցույթում Հայաստանը կներկայացնի Ռոզա Լինը» [Armenia will be represented by Rosa Linn in Eurovision 2022]. eurovision.am. AMPTV. Վերցված է 2022 թ․ մարտի 11-ին.
  14. «Eurovision 2022: Which Semi-Final is your country performing in? 🇮🇹». Eurovision.tv. EBU. 2022 թ․ հունվարի 25. Վերցված է 2022 թ․ հունվարի 25-ին.
  15. «Ռոզա Լինի SNAP-ը 2-րդ ամենալսված եվրատեսիլյան երգն է Spotify-ում». Հայաստանի հանրային ռադիո.
  16. Eurovision Song Contest 2025 - First Semi-Final - Livestream | #Eurovision2025, Վերցված է 2025 թ․ հունիսի 5-ին
  17. Rosney, Daniel (2022 թ․ հուլիսի 29). «Rosa Linn's Snap: Armenia's viral TikTok Eurovision entry charts». BBC News (բրիտանական անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2022 թ․ նոյեմբերի 19-ին. Վերցված է 2022 թ․ օգոստոսի 1-ին.
  18. «Pop Airplay: Week of January 7, 2023». Billboard. Արխիվացված օրիգինալից 2023 թ․ հունվարի 2-ին. Վերցված է 2023 թ․ հունվարի 5-ին.
  19. Zellner, Xander (2022 թ․ օգոստոսի 30). «Hot 100 First-Timers: Rosa Linn's 'Snap' Debuts Following Eurovision Breakthrough». Billboard (ամերիկյան անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2022 թ․ հոկտեմբերի 26-ին. Վերցված է 2022 թ․ սեպտեմբերի 1-ին.
  20. Aniftos, Rania (2022 թ․ դեկտեմբերի 6). «Chartbreaker: How Rosa Linn Scored a Global Smash After Hitting an Emotional Low». Billboard (ամերիկյան անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2022 թ․ դեկտեմբերի 11-ին. Վերցված է 2022 թ․ դեկտեմբերի 7-ին.
  21. «SNAP PACK by Rosa Linn». Genius (անգլերեն). Վերցված է 2025 թ․ հունիսի 5-ին.
  22. «Maléna and Rosa Linn will perform at Junior Eurovision». JuniorEurovision.tv. EBU. 2022 թ․ նոյեմբերի 24. Վերցված է 2022 թ․ նոյեմբերի 24-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]