Թամար Կապրելյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Թամար Գաբրիելյան
20150511 ESC 2015 Genealogy 4206.jpg
Հիմնական տվյալներ
Ի ծնե անուն Թամար Մարտիրոսյան
Ծնվել է հոկտեմբերի 28, 1986 (32 տարեկան)
Ամերիկայի Միացյալ Նահանգներ Սկոտսդեյլ, Արիզոնա, ԱՄՆ
Երկիր Flag of the United States.svg Ամերիկայի Միացյալ Նահանգներ
Ժանրեր Փոփ, փոփ ռոք
Մասնագիտություն Երգչուհի, երգահան
Գործիքներ Վոկալ, դաշնամուր
Գործունեություն 2008-ներկա
Լեյբլ Interscope Records
Շրջանավարտ Կոլումբիայի համալսարան
Կապված Genealogy
Կայք tamarkaprelian.com

Թամար Գաբրիելյան (արևմտահայերեն՝ Թամար Գաբրիէլեան, անգլ.՝ Tamar Kaprelian, հոկտեմբերի 28, 1986(1986-10-28), Սքոթդեյլ, Մարիկոպա շրջան, Արիզոնա, Ամերիկայի Միացյալ Նահանգներ), ամերիկահայ երգչուհի և երգահան։ Նա առավել հայտնի է 2011 թվականին թողարկված իր առաջին «New Day» (Նոր Օր) սինգլով և 2008 թվականի մարտին OneRepublic խմբի «Apologize» (Ներում) երգի քավրների մրցույթում տոնած հաղթանակով։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Թամար Մարտիրոսյանը հայտնի որպես՝ Թամար Գաբրիելյան, ծնվել է 1986 թվականի հոկտեմբերի 28-ին, Սկոտսդեյլում՝, Արիզոնա, ԱՄՆ հայ ծնողներից, բայց մեծացել է Ջորջիա և Կալիֆոռնիա նահանգներում։ Գաբրիելյանը երգչուհու մոր օրիորդական ազգանունն է, որը երգչուհին ընտրել է ի պատիվ իր պապի, ով մահացել է կարիերան սկսելուց մի քանի տարի հետո։ Թամարը աներևակայելիորեն հպարտ է իր ծագումով և ցանկանում է, որ բոլորն էլ իմանան իր հայ լինելու մասին։ Նրա ապուպապերը պատմական Հայաստանից են։ Մորական պապը՝ Ժիրայր Կարպելիանը, ծնվել է Խարբերդում, իսկ նրա կինը՝ Հասմիկ Կարպելիանը՝ Մոսուլում: Նրանք հանդիպել են Իրաքում, որտեղ երգչուհու պապը տնօրինում էր Մերձավոր Արևելքի ամենանշանավոր տեքստիլ արդյունաբերություններից մեկը։ Հորական պապը՝ Ջորջ Մարտիրոսյանը, ծնվել է Երուսաղեմում, իսկ նրա կինը՝ Վիկտորիա Էվինը՝ Լիվերպուլում: Վերջիններս հանդիպել են Եգիպտոսում ապա տեղափոխվել են Մանչեսթր, որտեղ հիմնել են հայկական հյուրանոց-ռեստորան։ Նրա ծնողները՝ Ավետիս և Սիլվա Մարտիրոսյանները հանդիպել են Մանչեսթրում, որտեղից արդեն տեղափոխվել են Սկոտսդեյլ՝ մեծացնելով երգչուհուն և նրա եղբորը։

Երգչուհին որպես Genealogy խմբի անդամ Եվրատեսիլի բեմում

Երաժշտական հետաքրքրությունը սկսվել է այն բանից հետո, երբ երգչուհին հայտնաբերել է Բիլլի Ջոելի և Փոլ Մաքքարթնիի գործերը։

Կարիերան[խմբագրել | խմբագրել կոդը]

Թամարը 2008-ին թողարկեց իր առաջին «New Day» (Նոր Օր) սինգլը, որը մարտին հաղթեց OneRepublic խմբի «Apologize» (Ներում) երգի քավրների մրցույթում և որպես մրցանակ Ռայան Թեդդերը օգնեց նրան արժանանալ Interscope Records-ի ուշադրությանը, որի հետ էլ ավելի ուշ ստորագրվեց պայմանագիր։ Wax Ltd-ը ձայնագրեց երգչուհու առաջին «New Day» (Նոր Օր) սինգլը։ 2010-ի օգոստոսի 24-ին թողարկվեց նաև Թամարի առաջին ձայնասկավառակը, որը կոչվում է «Sinner or a Saint» (Մեղավոր կամ Սուրբ)։ 2010-ին համերգի ընթացքում նա Far East Movement խմբի հետ երգեց «Like a G6» երգը՝ կատարելով երգչուհի Դևի հատվածները։ 2012-ի հունիսի 19-ին թողարկվեց «California» մինիալբոմը։

2015 թվականի մայիսին, որպես Genealogy սուպերխմբի անդամ, ներկայացրել է Հայաստանը Եվրատեսիլ 2015 երգի մրցույթում, որը անցկացվել է Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայում[1]:

Սկավառակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ստուդիական ալբոմներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Անվանում Ալբոմի մանրամասներ
«Sinner or a Saint»

Մինի ալբոմներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Անվանում Ալբոմի մանրամասներ
«California..»
  • Թողարկված։ Հունիսի 19, 2012
  • Ֆորմատներ։ Թվային ներբեռնում
«Yours To Keep»
  • Թողարկված։ Մայիսի 19, 2015
  • Ֆորմատներ։ Թվային ներբեռնում

Սինգլներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Անվանում Տարի Ալբոմ
«New Day» 2009 «Sinner or a Saint»
«Face the Shadow»
(որպես Genealogy խմբի անդամ)
2015 Ոչ ալբոմային սինգլ
«The Otherside»
(համագործակցությամբ Էլհաիդա Դանիի, Էլինա Բորնի,
Մարիա Էլենա Կիրիակույի և Ստեֆանի Թոփալյանի հետ)

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Armenia: Second artist of Genealogy known!»։ ԵՀՄ։ Փետրվարի 20, 2015։ Վերցված է Փետրվարի 20, 2015 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]