Մի թող ինձ մենակ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
«Մի թող ինձ մենակ»
Սիրուշոի երգը
Թողարկված2016 հունվար, Հայաստան
ԺանրՓոփ, ռոք
Տևողություն4:34
ԼեյբլSirusho Production
ՀեղինակՍիրուշո
Պաշտոնական տեսահոլովակըՅուԹյուբում

Մի թող ինձ մենակ հայ երգչուհի Սիրուշոյի երգը։ 2015 թվականի նոյեմբերի 24-ին թողարկվել է երգի ակուստիկ տարբերակը[1]։ 2016 թվականի հունվարի 29-ին երգչուհին թողարկեց նույն երգի ռոք տարբերակը տեսահոլովակի հետ միասին[2]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մի թող ինձ մենակ երգի երաժշտության և խոսքերի հեղինակը Սիրուշոն է։ Երգը միայնության մասին է[3]։

Երգի Տեսահոլովակ[խմբագրել | խմբագրել կոդը]

Երգի տեսահոլովակը նկարահանվել է Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտենում։ Տեսահոլովակի սկզբնամասում Սիրուշոն միայնակ կանգնած է մետրոյի կայարանում, այնուհետև նրան շրջապատում են տասնյակ գլխարկ կրող անցորդներ[4]։

Երգի նշանակությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Մի թեղ ինձ մենակ - Եվ հենց այս դարում, երբ ամեն ինչ ստեղծվեց, որ մարդիկ իրար ավելի մոտ լինեն, մարդը մնաց ավելի մենակ, քան երբևէ...

Երգի խոսքեր[5]
Ինձ տես, ես կամ
Ես իրական եմ ու կանգնած եմ քո
առջև վստահ։
Ինձ պես դու կաս,
Բայց դու դողում ես մոլորված 
չգիտես ինչ անել
Մնալ, թե՞ ինձ կորցնել անդարձ
Մի՛ թող ինձ մենակ,
Ետ հետո ինձ չես բերելու։
Մի՛ թող ինձ մենակ,
Քեզ է շատ դժվար լինելու,
Հասկացի՛ր այս, դու։
Մի՛ թող ինձ մենակ,
Քո սիրտն է ավելի ցավելու,
Մի՛ թող ինձ մենակ,
Չեմ խնդրել երբեք, բայց հիմա քեզ խնդրում եմ ես,
Մի՛ թող ինձ մենակ 

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]