Բոազ Մաուդա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Բոազ Մաուդա
Bo'az Ma'uda.jpg
Հիմնական տվյալներ
Ծնվել էապրիլի 23, 1987(1987-04-23) (32 տարեկան)
Իսրայել
ԵրկիրFlag of Israel.svg Իսրայել
Ժանրերփոփ երաժշտություն
Մասնագիտություներգիչ
Գործիքներվոկալ
Կայքboazmauda.com
Boaz Mauda Վիքիպահեստում

Բոազ Մաուդա (եբր.՝ בועז מעודה‎, ապրիլի 23, 1987(1987-04-23), Իսրայել), իսրայելցի երգիչ, «Կոխավ Նոլադ» շոուի հինգերորդ եթերաշրջանի և «Pop Idol» հաղորդման իսրայելական տարբերակի հաղթողը, որը 2008 թվականին Եվրատեսիլում ներկայացրել է Իսրայելը և զբաղեցրել 9-րդ հորիզոնականը:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բոազը ծնվել և մեծացել է Էլյակիմ գյուղում, որտեղ մինչ օրս բնակվում է ծնողների և երկու եղբայրների հետ[1]: Տան կրտսեր զավակն է: Բոազի ծնվելու ժամանակ մայրը դարձել է հաշմանդամ: Բոազի ընտանիքն ունի Եմենի հրեական ծագում:

Եվրատեսիլ 2008[խմբագրել | խմբագրել կոդը]

2007 թվականի նոյեմբերի 14-ին իսրայելական հեռարձակող կորպորացիան և 2-րդ հեռուստաալիքը հայտարարել են, որ «Կոխավ նոլադ» («Ծնվող աստղ») հաղորդման 5-րդ եթերաշրջանի հաղթող Բոազ Մաուդան 2008 թվականին Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում կայանալիք Եվրատեսիլին պետք է ներկայացնի Իսրայելը:

Նախնական ընտրությունն անցկացվել է 2008 թվականի փետրվարին, որտեղ Մաուդան երգել է 5 երգ, և իսրայելցի փորձագետներից բաղկացած մրցատյանը և հեռուստադիտողները քվեարկել են «Կեիլու Կան» («Կարծես թե այստեղ») երգին, որի հեղինակն էր 1998 թվականի Եվրատեսիլի հաղթող Դանա Ինթերնեշնլը:

Մաուդան 2008 թվականի մայիսի 20-ին մասնակցել է Եվրատեսիլի առաջին կիսաեզրափակչին, որտեղ զբաղեցրել է 5-րդ հորիզոնականը։ Մայիսի 24-ին՝ եզրափակչի ժամանակ, նա հավաքել է 124 միավոր և զբաղեցրել 9-րդ հորիզոնականը։

Եվրատեսիլից հետո[խմբագրել | խմբագրել կոդը]

Բոազի առաջին սինգլը՝ «Օրեախ բաոլամ» («Հյուր աշխարհում»), թողարկվել է 2008 թվականի օգոստոսի 3-ին։ Բոազը հայտարարել է, որ շուտով իր առաջին ալբոմում՝ «Բոազ Մաուդա»-ում, ներառելու է երգերի շարք։ 2009 թվականի մարտին թողարկվել է երկրորդ սինգլը՝ «Լախզոր աբայթա» («Հետդարձ տուն»), ինչպես նաև նույն թվականին Բոազը Եվրատեսիլի երկու մասնակիցների՝ հայուհի Սիրուշոյի և սերբուհի Ելենա Տոմաշևիչի հետ ձայնագրել է «Time to pray» («Աղոթելու ժամանակ») երգը, որը նվիրված է հայերի, հրեաների և սերբերի ցեղասպանությանը։

2009 թվականի հուլիսի 7-ին թողարկվել է առաջին ստուդիական ալբոմը՝ «Բոազ Մաուդա»-ն, որը բաղկացած է 11 երգերից։ Նույն թվականին Բոազը նկարահանվել է «Ջոնի Հոլիվուդ» սերիալում՝ խաղալով երգիչ Իցխար Կոենի դերը, իսկ օգոստոսին կազմակերպել է հյուրախաղեր։

Սկավառակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Официальный сайтArchived 2008-04-23 at the Wayback Machine.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]