Սեպուհ Սիմոնյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիքիպեդիայում կան հոդվածներ Սիմոնյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Սեպուհ Սիմոնյան
Ծնվել է1978
Հալեպ, Սիրիա
ԵրկիրԱմերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ
Մասնագիտությունհեղինակ-կատարող և երգիչ
Գործիքներստեղնաշարային գործիքներ և վոկալ
ԼեյբլCapitol Records
ԱնդամակցությունCapital Cities

Սեպուհ Սիմոնյան (1978, Հալեպ, Սիրիա), ամերիկահայ երգիչ, երգերի հեղինակ, ստեղնաշարահար և պրոդյուսեր[1], Լոս Անջելեսում ձևավորված Capital Cities ինդի փոփ խմբի երկու անդամներից մեկը։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սիմոնյանը ծնվել է 1978 թ. Հալեպում, Սիրիա[2]։ Ունի լիբանանահայ ծնողներ[3][4], որոնց նախնիները Հայոց ցեղասպանությունից փրկվածներ էին։ Հայրական պապը Կիլիկիայից էր (այժմ՝ Թուրքիայի Չուքուրովա շրջանը)[2][5]։ Սիմոնյանի ծնողները Բեյրութից են՝ Լիբանանից, սակայն, ինչպես երգիչն է ասում, քաղաքացիական պատերազմի պատճառով, նրա մայրը ստիպված էր փախչել, և ի վերջո ապագա երգիչը ծնվեց Սիրիայում[6]։ Այնուհետև՝ Սեպուհի ծնվելուց կարճ ժամանակ անց, ընտանիքը վերադարձավ Լիբանան, որտեղ մնաց մինչև 1985 թ.։ Այնուհետև, քաղաքացիական պատերազմի պատճառով, նրանք վերջնականապես տեղափոխվեցին ԱՄՆ[7]։

Սիմոնյանը մեծացել է ԱՄՆ-ի Լոս Անջելես շրջանում[3]։ Նրա ընտանիքը միշտ եղել է ներգրավված ԱՄՆ հայկական համայնքում[8]։ Ինքը՝ Սեպուհ Սիմոնյանը, 1990-ականների վերջին հայկական «Ասպարեզ» պարբերականի անգլալեզու բաժնում աշխատել է որպես խմբագրի օգնական[9]։ Նա ավարտել է Գլենդելի ավագ դպրոցը[2][10]։ Սեպուհը Կալիֆորնիայի Պետական Համալսարանի (Նորթրիջ) սաներից է[11], որտեղ երաժշտություն է ուսանել[10]։

Երաժշտական գործունեությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Սիմոնյանն իր առաջին երաժշտական խումբն ունեցավ ընդամենը 15 տարեկանում[12]։ 2004 թվականին[13] Սիմոնյանը՝ որպես մենակատար և ստեղնաշարահար, ու Ռայան Ուելքրը՝ որպես կիթառահար և բեքվոկալիստ[14], ձևավորում են "Aviatic" ռոք խումբը[11]։

Սիմոնյանը հանդիպել է Ռայան Մերչենթին 2008 թ. "Craigslist" (Արձագանքի) միջոցով, երբ փնտրում էր երաժշտական պրոդյուսերի աշխատանք[15]։ Ի սկզբանե նրանք աշխատում էին որպես հեղինակներ և գրում էին երգեր այլ խմբերի համար[16]։ 2010 թ. ձևավորվեց նրանց դուետը՝ "Capital Cities" ինդի փոփ խումբը[12]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Cozette, Maria (2014 թ․ հունիսի 16). «Music Box with Maria Cozette- Guest, Sebu Simonian (Capital Cities)». SoulfulPop. Horizon Television. Վերցված է 2014 թ․ օգոստոսի 28-ին. «Sebu Simonian of the Grammy nominated duo, Capital Cities, is a Singer/ Songwriter/ Producer...»
  2. 2,0 2,1 2,2 «Subu Simonian Interview with "Armenians of the World" program». Shant TV. 2014 թ․ նոյեմբերի 2.
  3. 3,0 3,1 Sadeghi, Shirin (2013 թ․ հուլիսի 17). «Capital Cities' Feel Good Hit of the Summer». Rolling Stone Middle East. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2014 թ․ օգոստոսի 28-ին.
  4. Corona, Angelica (2013 թ․ մայիսի 31). «Interview with Sebu Simonian of Capital Cities». LA Music Blog. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հոկտեմբերի 6-ին. Վերցված է 2014 թ․ օգոստոսի 28-ին.
  5. Trvants, Anush (2014 թ․ օգոստոսի 28). «Սեպուհ Սիմոնյան. Ուզում եմ լինել աշխարհի քաղաքացի, բայց առանց հայությունից ազատագրվելու». 168.am. Վերցված է 2014 թ․ դեկտեմբերի 4-ին.
  6. Phillips, Noel (2013 թ․ սեպտեմբերի 24). «Interview with Sebu Simonian: The singer and producer of Capital Cities, on their new album 'In a Tidal Wave Of Mystery'». The Independent. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ սեպտեմբերի 3-ին. Վերցված է 2014 թ․ օգոստոսի 28-ին.
  7. rollingstoneme
  8. Chaderjian, Paul (2013 թ․ նոյեմբերի 9). «Sebu Simonian: From AYF Camp to the Top of the Music Charts with Capital Cities». CivilNet. Վերցված է 2014 թ․ օգոստոսի 28-ին.
  9. «Capital Cities' Sebu Simonian to be Panelist at ANCA Grassroots». Asbarez. 2013 թ․ հոկտեմբերի 18. Վերցված է 2014 թ․ օգոստոսի 28-ին.
  10. 10,0 10,1 «Capital Cities' Sebu Simonian: In a Tidal Wave of Mystery». kenphillipsgroup.com. Ken Phillips Publicity Group. 2013 թ․ հոկտեմբերի 18. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2014 թ․ դեկտեմբերի 4-ին.
  11. 11,0 11,1 Mancina, Kristin (2005 թ․ սեպտեմբերի 20). «Rockers Aviatic draw large fan base to the Roxy». The Daily Sundial. California State University, Northridge. Վերցված է 2014 թ․ օգոստոսի 28-ին.
  12. 12,0 12,1 Lopez, Korina (2013 թ․ հունիսի 22). «On the Verge: Meet dance-pop duo Capital Cities». USA Today. Վերցված է 2014 թ․ օգոստոսի 28-ին.
  13. «Aviatic - Biography». LetsSingIt. 2007 թ․ հունվարի 16. Վերցված է 2014 թ․ օգոստոսի 28-ին.
  14. «Big, big rock». Chicago Tribune. 2006 թ․ հունվարի 5. Վերցված է 2014 թ․ օգոստոսի 28-ին.
  15. Ragogna, Mike (2014 թ․ մարտի 14). «Talking With Capital Cities' Sebu Simonian, a Chat with Michael Maguire, The Who's Tommy Revisited, and the Teacarina». The Huffington Post. Վերցված է 2014 թ․ դեկտեմբերի 3-ին.
  16. Imbong, Peter (2014 թ․ հունվարի 11). «Capital Cities: Unabashedly Cheery». Rappler. Վերցված է 2014 թ․ դեկտեմբերի 3-ին.