Հայաստանի ազգային ռադիոյի էստրադային–սիմֆոնիկ նվագախումբ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Հայաստանի ազգային ռադիոյի էստրադային–սիմֆոնիկ նվագախումբ, կազմակերպվել է 1972 թվականին, Երևանում, հեռուստատեսության և ռադիոյի էստրադային նվագախմբի (1967-1972, հիմնադիր և գեղարվեստական ղեկավար Մարտին Վարդազարյան) հիման վրա, որն իր հերթին ստեղծել էր գործիքային հնգյակի (հիմնադիր և գեղարվեստական ղեկավար Կոնստանտին Օրբելյան, 1954-1956, 1956-1967 թվականներին՝ Էդվարդ Բաղդասարյան) վերակազմավորումից, որպես հեռուստատեսության և ռադիոյի էստրադային սիմֆոնիկ նվագախումբ. 1972-1986 թվականներին գեղարվեստական ղեկավար Մելիք Մավիսակալյան, 1986-1987 թվականներին գեղարվեստական ղեկավար և դիրիժոր՝ Ստեփան Շաքարյան, 1987 թվականից՝ գեղարվեստական ղեկավար Երվանդ Երզնկյան, դիրիժոր՝ Մարտին Վարդազարյան (1989 թվականից)։ Գործիքային կազմը՝ 4 շեփոր, 4 տրոմբոն, 5 սաքսաֆոն, ֆլեյտա, դաշնամուր, սինթեզատոր, կիթառ, բաս-կիթառ, տավիղ, հարվածային և լարային նվագարաններ։ Նվագացանկում՝ Արտեմի Այվազյանի, Առնո Բաբաջանյանի, Ալեքսանդր Աճեմյանի, Էդվարդ Բաղդասարյանի, Ալեքսեյ Հեքիմյանի, Կոնստանտին Օրբելյանի, Ռոբերտ Ամիրխանյանի, Ստեփան Շաքարյանի և այլոց երկերը։ Համերգներով հանդես է եկել ԽՍՀՄ քաղաքներում, արտասահմանյան մի շարք երկրներում։

Այս հոդվածի նախնական տարբերակը կամ նրա մասը վերցված է Հայկական համառոտ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։