Խորեն Լևոնյան
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Լևոնյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Խորեն Լևոնյան | |
---|---|
Ծնվել է | սեպտեմբերի 16, 1983 (41 տարեկան) |
Ծննդավայր | Երևան |
Կրթություն | Եղիշե Չարենցի անվան թիվ 67 դպրոց և Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտ |
Քաղաքացիություն | Հայաստան |
Ազգություն | հայ |
Մասնագիտություն | դերասան, հաղորդավար |
Պարգևներ և մրցանակներ | |
Խորեն Արմենի Լևոնյան (սեպտեմբերի 16, 1983, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ դերասան և հաղորդավար։ Հայաստանի Հանրապետության վաստակավոր արտիստ (2017)[2]։
Խորեն Աբրահամյանի թոռը։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Խորեն Լևոնյանը սովորել է Երևանի Եղիշե Չարենցի անվան թիվ 67 միջնակարգ դպրոցում։ Մանուկ հասակում և աշակերտության տարիներին խաղացել է տարբեր ֆիլմերում՝ Պ. Ջակոմետտիի «Ոճրագործի ընտանիքը» (1987), Խաչիկ Դաշտենցի «Ռանչպարների կանչը» (1990), Հ. Իբսենի «Դոկտոր Ստոկման» (1992), որտեղ մարմնավորել է Ստոկմանի որդու դերը, Գ. Գորինի «Քին» (1993)։
18 տարեկանում ընդունվել է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտ՝ դերասանական բաժին, որտեղ սովորել է 4 տարի (2001-2005)։ Շարունակելով դերասանական գործունեությունը՝ նա ելույթ է ունենում Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական և Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնների բեմերում։ Համալսարան ընդունվելու առաջին տարում սկսել է աշխատել Հայաստանի հանրային հեռուստաընկերությունում` որպես կրկնօրինակող, ապա նաև երաժշտական նախագծերի և համերգների վարող։ 2010 թվականից վարում է «Երգ երգոց» երաժշտական հաղորդաշարը։
2011-2013 թվականներին եղել է «Երևան» կինոստուդիայի տնօրեն։
Ֆիլմեր
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Ոճրագործի ընտանիքը»
- 2006 թվականին՝ արդեն ավարտած լինելով թատերական ինստիտուտը, Խորեն Լևոնյանը սկիզբ է դնում դերասանական կարիերային։ Նա որպես դերակատարում ունեցավ «Մեծ պատմություն փոքր քաղաքում» ֆիլմում՝ ստանձնելով գլխավոր հերոսի ընկերոջ դերը։
- «Մի վախեցիր» ֆիլմ, գլխավոր հերոս՝ Արման
- 2007 «Ոչինչ չի մնա» ֆիլմ, հերոս՝ Արսեն։
- 2008 «Սպանված աղավնի» ֆիլմ, Նար-Դոսի համանուն վեպի մոտիվներով, հերոս՝ Ռուբեն Թուսյան։
- 2009 «Տաքսի Էլի լավ ա» կատակերգական կինոնկար, հերոս՝ «Ծանոթ և անծանոթ սեր» նովելում։
- 2010 «Խաչագողի հիշատակարանը» ֆիլմ, Րաֆֆու համանուն վեպի մոտիվներով, հերոս՝ Րաֆֆի։
- «Համերկրացի» (“Земляк”) ֆիլմ։
- 2011 «Հինգ հարսնացու» ռուսական ֆիլմ, հերոս՝ Գերմանիայում ծառայող զինվոր Գարիկ։
- 2012 «Poker.am» ֆիլմ, հերոս՝ քաղաքի ամենալավ պոկեր խաղացող Դավիթ։
- 2013 «Գարեգին Նժդեհ» ֆիլմ, հերոս՝ Սիսիանի զորահրամանատար Պողոս Տեր-Դավթյան։
- «Խաղից դուրս» կրիմինալ դրամա, հերոսներ՝ տարբեր զույգ եղբայրներ, մեկը՝ հանցագործ աշխարհից, մյուսը՝ ոստիկան։
- 2014 «Անահիտ» մուլտֆիլմ, հերոս՝ Վաչագան արքա
- 2015 «Մեր սրտի տնակը» (Домик в сердце) ֆիլմ, հերոս՝ վարորդ Արթուր
- 2015 «Սիրո գործակից» ֆիլմ հերոս` Բագրատ
- 2016 «3 շաբաթ Երևանում» ֆիլմ
- 2017 «Եղնիկների կածանը» (15-մասանոց հեռուստասերիալ) հերոս՝ օդաչու Դավիթ։
- 2018 «Փողոցի շները» (16 մասանոց ֆիլմ) հերոս՝ Ռոբ։
- 2018 «Հարճը» (գեղարվեստական ֆիլմ) հերոս`Տրդատ
- 2018 «Ա.Կ.Ա» (գեղարվեստական ֆիլմ) հերոս`Արթուր
- 2019 «Քաոս» (16 մասանոց ֆիլմ)
- 2019 «Վերջին ուսուցիչը» (գլխավոր հերոս ` Վահան)
- 2019 «Թողություն» (գլխավոր հերոս՝ Գաբրիել)
- 2019 «Անհայտ բաժանորդ» (Էդգար)
- 2019 «Անատոլիական պատմություն» (Սուլեյման Ղազի)
- 2019 «Չվերթ N1»
- 2020 «Անուշ անավարտ օպերա»
- 2021 «Առաջին սիրո երգը» (Արսեն Վարունց)
- 2021 <<Դիմակահանդես>> շոու
- 2022 <<Դիմակահանդես 2>> շոու ծրագիր
- 2023 «Hotel grand» (Առնո)
Պարգևներ և կոչումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]2012 թվականի հունվարին Խորեն Լևոնյանը նշանակվեց «Երևան» հեռուստաֆիլմերի ստուդիայի տնօրեն։ Նրա ղեկավարությամբ ստուդիայում իրականացվում են հին ժապավենների վերականգնման, ֆիլմերի և հաղորդումների թվայնացման աշխատանքներ։ 2013 թվականին պարգևատրվել է Մովսես Խորենացու մեդալով[3]։
Ազգային կինոյի «ՀԱՅԱԿ-2013» մրցանակաբաշխությանը Խորեն Լևոնյանը հաղթող ճանաչվեց «Երկրորդական դերի լավագույն դերասան» անվանակարգում՝ «Գարեգին Նժդեհ» ֆիլմում դերակատարության համար[4][5]։
Կինոյի և թատրոնի բնագավառում ունեցած վաստակի համար 2017 թվականին արժանացել է Հայաստանի վաստակավոր արտիստի կոչմանը[2]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Խ. Ա. ԼԵՎՈՆՅԱՆԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՍՏԱԿԱՎՈՐ ԱՐՏԻՍՏԻ ՊԱՏՎԱՎՈՐ ԿՈՉՈՒՄ ՇՆՈՐՀԵԼՈՒ ՄԱՍԻՆ
- ↑ 2,0 2,1 «Խ. Ա. ԼԵՎՈՆՅԱՆԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՍՏԱԿԱՎՈՐ ԱՐՏԻՍՏԻ ՊԱՏՎԱՎՈՐ ԿՈՉՈՒՄ ՇՆՈՐՀԵԼՈՒ ՄԱՍԻՆ». president.am. Վերցված է 2017 թ․ հունվարի 28-ին.
- ↑ Հայաստանի Հանրապետության մեդալներով պարգևատրելու մասին
- ↑ «Կայացավ «Հայակ»-2013 ազգային կինոյի մրցանակաբաշխությունը». www.7or.am. Վերցված է 2023 թ․ հոկտեմբերի 13-ին.
- ↑ ««ՀԱՅԱԿ-2013» ազգային մրցանակաբաշխության պատրաստած 15 մրցանակները հանձնվեցին տերերին». www.aravot.am. Ապրիլ 29,2013 00:38.
Աղբյուրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Խորեն Լևոնյանի պաշտոնական էջ Արխիվացված 2015-02-21 Wayback Machine
- ZARK Foundation, Խորեն Լևոնյան
- Խորեն Լևոնյան Արխիվացված 2015-05-13 Wayback Machine
|
- Սեպտեմբերի 16 ծնունդներ
- 1983 ծնունդներ
- Ապրող անձինք
- Երևանի պետական գեղարվեստաթատերական ինստիտուտի շրջանավարտներ
- Մովսես Խորենացու մեդալակիրներ
- Գարեգին Նժդեհ մեդալակիրներ
- Հայաստանի վաստակավոր արտիստներ
- Անձինք այբբենական կարգով
- Դերասաններ այբբենական կարգով
- Երևան քաղաքում ծնվածներ
- 21-րդ դարի դերասաններ
- Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի շրջանավարտներ
- Հայ դերասաններ
- Հայ հաղորդավարներ