Մեր սրտի տնակը

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մեր սրտի տնակը
ռուս.՝ Մեր սրտի տնակը
Երկիր Հայաստան
Ժանրկինոկատակերգություն և մելոդրամա
Թվական2014
ՌեժիսորՀրաչյա Քեշիշյան
ԴերակատարներԽորեն Լևոնյան, Արմեն Ջիգարխանյան և Ալեքսանդր Խաչատրյան
Տևողություն90 րոպե

«Մեր սրտի տնակը», 2014 թվականին ռեժիսոր Հրաչ Քեշիշյանի և պրոդյուսեր, սցենարիստ Միխայիլ Պողոսովի նկարահանած լիրիկական կատակերգություն։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլմը պատմում է ամուսնական զույգի մասին, որի հարաբերությունները կարգավորելու համար պայքարում է ողջ ընտանիքը[1]։

Արթուրի կինը մահացել է ծննդաբերության ժամանակ, և նա երեք երեխաների հետ բնակվում է Մոսկվայում։ Արթուրն աշխատանքի է ընդունվում գործարար Եկատերինայի մոտ։ Ունենալով հիպոտեկային պարտքեր` որոշում է մասնակցել մրցավազքի, սակայն ավտոմեքենան ջարդվում է։ Այդ ժամանակահատվածում բացում են Եկատերինայի հոր կտակը, ըստ որի` ամբողջ ունեցվածքը կմնա քույրերից նրան, որն առաջինը կկարողանա ստեղծել 5 անձից բաղկացած ընտանիք` երեք երեխայով, ընդ որում որդեգրել չի թույլատրվում։ Եկատերինայի փաստաբանը պլանավորում է կեղծ ամուսնություն, որի դիմաց կմարվեն Արթուրի պարտքերը…[2]

Դերեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլմի մասին[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլմը նկարահանվել է մոտ 1 ամսում, նկարահանումները տեղի են ունեցել Երևանում, Մոսկվայում և Դիլիջանում[3]։

Պետք է անընդհատ խոսել ընտանիքի և այն բոլոր արժեքների մասին, որոնք մարդկությունը առօրյա ընթացքի մեջ կարող է ուղղակի մոռանալ։ Հետ վերադարձը դեպի ընտանիք շատ կարևոր է։ Սա ոչ միայն հայրենադարձության մասին է, այլև ընտանիքի։
- Հրաչ Քեշիշյան

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. says, Ժաննա. «Նոր հայկական կինոկատակերգություն՝ «Մեր սրտի տնակը»». Առավոտ - Նորություններ Հայաստանից. Վերցված է 2017 թ․ հունվարի 4-ին.
  2. Mediamax. «Խորենը, Լիկան, Հայկոն, Անահիտը, Սոֆին, Նազենին եւ այլք` "Մեր սրտի տնակ"-ի պրեմիերային». bravo.am. Վերցված է 2017 թ․ հունվարի 4-ին.
  3. ««Մեր սրտի տնակը». նոր ֆիլմ Հրաչ Քեշիշյանից». Style Arka. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հուլիսի 9-ին. Վերցված է 2017 թ․ հունվարի 4-ին.