Ալեքսանդր Խաչատրյան (դերասան)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ալեքսանդր Խաչատուրի Խաչատրյան
Ծնվել էնոյեմբերի 7, 1947(1947-11-07)[1] (73 տարեկան)
ԾննդավայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
ՔաղաքացիությունFlag of Armenia.svg Հայաստան
Ազգությունհայ
Մասնագիտությունդերասան
Ամուսին(ներ)Ալիս Կապլանջյան

Ալեքսանդր Խաչատուրի Խաչատրյան (նոյեմբերի 7, 1947(1947-11-07)[1], Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ դերասան։

Դերասանուհի Ալիս Կապլանջյանի ամուսինն է[2]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1968-1971 թվականներին սովորել է Երևանի Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնին կից դրամատիկ ստուդիայում։ 1971-1991 թվականներին աշխատել է նույն թատրոնում` որպես դերասան[3]։ Խաղացել է բազմաթիվ դերեր, միաժամանակ նկարահանվել «Հայֆիլմ», «Մոսֆիլմ», «Լենֆիլմ», «Բելառուսֆիլմ», «Տաջիկֆիլմ» կինոստուդիաների ֆիլմերում։

1992 թվականից տեղափոխվել է ԱՄՆ և բնակվում է Լոս Անջելես քաղաքում[4]։ Սկանդինավյան միջազգային կինոփառատոնի մրցանակի արժանացած "Վերջին բնակիչը" ֆիլմում Ալեքսանդր Խաչատրյանն արժանացել է մրցանակի "Լավագույն դերասան" անվանակարգում[5]։

Ֆիլմեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Հեռուստասերիալներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Կյանքի գինը»
  • «Վերադարձ»
  • «Կյանքի գինը-2»
  • «Կտակով թագուհին»
  • «Ամերիկյան պատմություն»
  • «Առաջնորդները»
  • «Ճակատագրի պատասխանը»
  • «Վերջին բնակիչը»
  • «Պատվից առավել»
  • «Երևի»
  • «Պատվի համար»
  • «Հերոսական նովելներ (նովել #5: Հրամանատարի թոռը)»

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]