Ալիս Կապլանջյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ալիս Կապլանջյան
Ծնվել էդեկտեմբերի 1, 1952(1952-12-01) (71 տարեկան)
ԾննդավայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
ԿրթությունԵրևանի պետական գեղարվեստա-թատերական ինստիտուտ
Քաղաքացիություն Հայաստան
Մասնագիտությունդերասանուհի
Ամուսին(ներ)Ալեքսանդր Խաչատրյան

Ալիս Կապլանջյան (դեկտեմբերի 1, 1952(1952-12-01), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ դերասան։

Դերասան Ալեքսանդր Խաչատրյանի կինն է[1]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1969-1973 թվականներին սովորել է Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտում։ 1973-1991 թվականներին աշխատել է Երևանի Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում` որպես դերասանուհի[2]։ Այդ ընթացքում թատրոնում խաղացել է բազմաթիվ դերեր, միաժամանակ նկարահանվել է «Հայֆիլմ» կինոստուդիայում ավելի քան 10 ֆիլմերում։

1992 թվականից տեղափոխվել է ԱՄՆ և բնակվում է Լոս Անջելես քաղաքում։ 2007 թվականից նկարահանվել է «Արմենիա» հեռուստաընկերության «Կյանքի գինը», «Վերադարձ» և «Կյանքի գինը-2», «Կտակով թագուհին» հեռուստասերիալներում։ 2012 թվականին նկարահանվել է «US Արմենիա» հեռուստաընկերության «Ամերիկյան պատմություն» հեռուստասերիալում[3]։

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարի Ֆիլմ Դեր
2010 Վերադարձ Սիլվիա
2002 Ալիսիա Մարիամ
1987 Ճանապարհ դեպի Սասունցի Դավիթ Արուս
1986 Քանի դեռ ապրում ենք․․․
1984 Հեծյալը, որին սպասում էին մադամ Շահվերդյան
1982 Кориолан
1979 Կապույտ Մավրիկի նկարչուհի
1978 Հուսո աստղ դրվագ
1977 Խոնարհվիր վաղվա օրվան
1977 Հեղկոմի նախագահը

Հեռուստասերիալներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հեռուստասերիալ
«Կյանքի գինը»
«Կյանքի գինը-2»
«Վերադարձ»
«Կտակով թագուհին»
«Ամերիկյան պատմություն»
«Ճակատագրի պատասխանը»

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Դերասան ամուսնական զույգերը, Ալեքսանդր Խաչատրյան և Ալիսա Կապլանջյան». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հունիսի 21-ին. Վերցված է 2014 թ․ նոյեմբերի 20-ին.
  2. Ալիս Կապլանջյանի կենսագրությունը AV Production կայքում(չաշխատող հղում)
  3. «Ամեն ինչ վաճառվում է», Ալեքսանդր Խաչատրյանի, Ալիս Կապլանջյանի, Դավիթ Սեխպեյանի, Ալլա Թումանյանի և մյուսների մասնակցությամբ