Հրաչյա Քեշիշյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Հրաչ Քեշիշյանից)
Jump to navigation Jump to search
Picto infobox cinema.png
Հրաչյա Քեշիշյան
Hrachya-Keshishyan.jpg
Ծնվել էօգոստոսի 15, 1970(1970-08-15) (49 տարեկան)
ԾննդավայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
ՔաղաքացիությունFlag of Armenia.svg Հայաստան
Ազգությունհայ
Մասնագիտացումկինոռեժիսոր
Պարգևներ«Armenian music awards» (1999, 2007)
Մոկովյան միջազգային փառատոն (2003)
«AMWA» (2005)
Հայաստանի Ազգային երաժշտական մրցանակաբաշխություն (2005, 2007)
IMDbID 4175092

Հրաչյա Հուսիկի Քեշիշյան (օգոստոսի 15, 1970(1970-08-15), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ ռեժիսոր, պրոդյուսեր, մի քանի տեղական ու միջազգային մրցանակների դափնեկիր։ Հայաստանի Հանրապետության մշակույթի վաստակավոր գործիչ (2018)[1]:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հրաչյա Քեշիշյանը ծնվել է 1970 թվականի օգոստոսի 15-ին Երևանում։

1990-1993 թվականներին Հեռուստառադիոպետկոմում աշխատել է որպես ռեժիսոր։ 1993-1998 թվականներին եղել է ՀՀ պաշտպանության նախարարության լրատվության և քարոզչության վարչության հեռուստահաղորդումների բաժնի պետ։ 1996-2000 թվականներին եղել է «Արտ 13» հեռուստաընկերության գլխավոր պրոդյուսերը, իսկ 2000-2010 թվականներին՝ Հայաստանի Հանրային հեռուստաընկերության գլխավոր պրոդյուսերը։ 1999-2010 թվականներին եղել է Հայաստանի Հանրային հեռուստաընկերության բազմաթիվ հաղորդումների և շոու-ծրագրերի ռեժիսորը՝ «Ուշ երեկոյան», «Առաջին ծրագիր», «Բաց նախագիծ», «Օտար խաղեր», «Բանաձև», «Եվրապոլիս», «Թոփ 10», «Թեժ 10», «Երկու աստղ», «Երգ երգոց»։ 2003-2009 թվականներին եղել է Հայաստանի Ազգային երաժշտական մրցանակաբաշխության, իսկ 2006-2008 թվականներին «Եվրատեսիլ» միջազգային երաժշտական մրցույթի հայաստանյան մասի պրոդյուսերը։

2010 թվականին եղել է Հայաստանի Հանրային հեռուստառադիոխորհրդի նախագահի գլխավոր խորհրդականը։

2011 թվականին ղեկավարել է «ATV» հեռուստաընկերությունը։

2012 թվականին եղել է «Արմենիա» հեռուստաընկերության գլխավոր պրոդյուսերը և տնօրենը։

Ռեժիսորական աշխատանքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

ՖԻԼՄ ԹՎԱԿԱՆ
«Եղնիկների կածանը» 2017
Նախագիծ «Ոսկե աչքը» 2014
Մեր սրտի տնակը 2014
Thank You, հայրիկ 2014
Գարեգին Նժդեհ 2013
Խաչագողի հիշատակարանը 2010
Երեք ընկեր 2009
Սպանված աղավնի 2009
Տաքսի «Էլի Լավա» նովել «Ծանոթ և անծանոթ սեր» 2009
Ոչինչ չի մնա 2008
«Մի տխրիր» կարճամետրաժ երաժշտական ֆիլմ 1998
«Էսքիզներ» 10 մասանոց փաստագրական ֆիլմաշար 1996
«Մահապարտները» փաստագրական ֆիլմ 1995
«Բոլոր գետերը հոսում են» փաստագրական ֆիլմ 1994

Պրոդյուսերական աշխատանքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

ՖԻԼՄ ԹՎԱԿԱՆ
Նախագիծ «Ոսկե աչքը» 2014
Մեր սրտի տնակը 2014
Գարեգին Նժդեհ 2013
Խաչագողի հիշատակարանը 2010
Երեք ընկեր 2009
Սպանված աղավնի 2009
Ոչինչ չի մնա 2008
Մի վախեցիր 2007

Սցենարական աշխատանքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ոչինչ չի մնա (2008)

Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հրաչյա Քեշիշյանը մի քանի միջազգային ու հայաստանյան մրցանակների դափնեկիր է իր հեղինակած ֆիլմերի, ինչպես նաև երաժշտական տեսահոլովակների համար։

ՄՐՑԱՆԱԿ ԹՎԱԿԱՆ
Pomegranate Film Festival 2014
Окно в Европу 2014
Armenian music awards 1999, 2007
AMWA 2005
Հայաստանի Ազգային երաժշտական մրցանակաբաշխություն 2005, 2007

Գնահատականներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հրաչյա Քեշիշյանի աշխատանքները ոչ միանշանակ արձագանքներ են ստացել կինոդիտողների ու կինոքննադատների կողմից:

Վերնագիր Տարեթիվ IMDB ռեյտինգ
Ոչինչ չի մնա 2007 4,8[2]
Սպանված աղավնի 2009 7,1[3]
Խաչագողի հիշատակարանը 2010 8,3[4]
Գարեգին Նժդեհ 2013 6,2[5]
Thank you, հայրիկ 2014 7,3[6]
Домик в сердце 2014 5,9[7]

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 «ՀՀ Նախագահի հրամանագրերը - Փաստաթղթեր - Հայաստանի Հանրապետության Նախագահ»։ նախագահ.հայ։ Վերցված է 2018-03-25 
  2. «Nothing Will Remain (2007)»։ The Internet Movie Database։ 12/30/2018։ Վերցված է 12/30/2018 
  3. «The Killed Dove (2009)»։ The Internet Movie Database։ 30/12/2018։ Վերցված է 30/12/2018 
  4. «The Diary of the Cross Stealer (2010)»։ The Internet Movie Database։ 12/30/2018։ Վերցված է 12/30/2018 
  5. «Garegin Nzhdeh (2013)»։ The Internet Movie Database։ 12/30/2018։ Վերցված է 12/30/2018 
  6. «Thank You, Dad (2014)»։ The Internet Movie Database։ 12/30/2018։ Վերցված է 12/30/2018 
  7. «Domik v serdtse (2014)»։ The Internet Movie Database։ 12/30/2018։ Վերցված է 12/30/2018 
  8. «ՀՀ Նախագահի հրամանագրերը - Փաստաթղթեր - Հայաստանի Հանրապետության Նախագահ»։ նախագահ.հայ։ Վերցված է 2017-01-04 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]