Եկատերինա Ստրիժենովա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Եկատերինա Ստրիժենովա
Ծնվել էմարտի 20, 1968(1968-03-20)[1] (56 տարեկան)
ԾննդավայրՄոսկվա, ԽՍՀՄ
ԿրթությունՄոսկվայի մշակույթի պետական ինստիտուտ
Քաղաքացիություն Ռուսաստան և  ԽՍՀՄ
Մասնագիտությունդերասանուհի, հաղորդավար և հեռուստահաղորդավարուհի
ԺանրերԿինեմատոգրաֆիա
Ամուսին(ներ)Ալեքսանդր Ստրիժենով
ekaterina-strizhenova.ru

Եկատերինա Վլադիմիրովնա Ստրիժենովա (ռուս.՝ Екатерина Владимировна Стриженова, մարտի 20, 1968(1968-03-20)[1], Մոսկվա, ԽՍՀՄ), կինոյի և թատրոնի ռուս դերասանուհի, Ռուսաստանի Առաջին ալիքի «Բարի առավոտ» ծրագրի հաղորդավար 1997 թվականից։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Եկատերինա Ստրիժենովան (օրիորդական ազգանունը՝ Տոկման) ծնվել է 1968 թվականի մարտի 20-ին Մոսկվայում։ Հայրը՝ լրագրող, գրող Վլադիմիր Իլարիոնովիչը Տոկմանը[2][3][4], մահացել է քաղցկեղից, երբ Եկատերինա Ստրիժենովան եղել է վեց տարեկան, իսկ նրա քույրը՝ Վիկտորյան, տասներկու։ Մայրը՝ Վալենտինա Յակովլևնան, մասնագիտությամբ բանասեր է։ Երեսունվեց տարեկանում կորցնելով ամուսնուն՝ նա մենակ է դաստիարակել երկու դուստրերին։ Դասավանդել է ռուսերեն՝ որպես օտար լեզու, ապա աշխատել է Ռուսաստանի նախագահի ադմինիստրացիայում[5]։

Տասնհինգ տարեկան հասակից Եկատերինա Ստրիժենովան նկարահանվել է մանկական հեռուստահաղորդումներում, ինչպիսիք են՝ «АБВГДейка», «Будильник» «Весёлые нотки»[6], վարել է մանկական համերգներ ու ներկայացումներ։ Այդ ժամանակ էլ սկսել է հաճախել Մոսկվայի «Калинка» պարի մանկական անսամբլ[5][7][8]։

Կինոյում Եկատերինա Ստրիժենովայի նորամուտը եղել է իններորդ դասարանցի Տանյա Կոռնիլովայի գլխավոր դերը ռեժիսոր Բորիս Դուրովի «Առաջնորդ» (ռուս.՝ «Лидер») ընտանեկան մելոդրամայում, որ էկրան է բարձրացել 1984 թվականին։ Այդ ֆիլմի նկարահանումների ժամանակ Սոչիում Կատյան ծանոթացել է իր ապագա ամուսնու՝ Ալեքսանդր Ստրիժենովի հետ, ով նույնպես կատարում էր այդ ֆիլմի գլխավոր դերերից մեկը[5][7]։

Եկատերիա Ստրիժենովան ավարտել է Մոսկվայի մշակույթի պետական ինստիտուտի ռեժիսորական ֆակուլտետը։ Խաղացել է Անտոն Չեխովի թատրոնի «Մետրո» (ռուս.՝ «Подземка») ու «Համլետ» ներկայացումներում[9], ինչպես նաև հանդես է եկել Կինոդերասանի պետական թատրոնում։

1997 թվականից Եկատերինա Ստրիժենովան վարում է «Բարի առավոտ» («Доброе утро») հաղորդումը Ռուսաստանի Առաջին ալիքով։ 1997 թվականին նա նկարահանվել է երգիչ և կոմպոզիտոր Ալեքսանդր Շևչենկոյի «Будет всё, как ты захочешь» և «Ей одной» տեսահոլովակներում։

2007 թվականին ավարտել է Պրակտիկ հոգեբանության ու հոգեվերլուծության ինստիտուտի գեշտալտ թերապիայի բաժինը[7]։

2008 թվականի սեպտեմբերից մինչև 2009 թվականի ապրիլ մասնակցել է Առաջին ալիքի «Սառցե դարաշրջան-2» նախագծին, որտեղ նրա զույգը եղել է գեղասահորդ Ալեքսեյ Տիխոնովը։ Սեպտեմբերին՝ մարզումներից մեկի ժամանակ, Եկատերինա Ստրիժանովան ստացել է երկու կողերի կոտրվածք, սակայն շարունակել է ելույքները՝ հասնելով մինչև շոուի եզրափակիչ[5][10]։

Եկատերինա Ստրիժենավոյի հագուստները հիմնականում կարում է նրա քույրը՝ մոդելագործ Վիկտորյա Անդրեյանովան, ով ավարտել է Մոսկվայի Ա. Կոսիգինի անվան պետական տեքստիլ համալսարանը[7]։

2010 թվականի դեկտեմբերից մինչև 2011 թվականի դեկտեմբեր Եկատերինա Ստրիժենովան եղել է «ITALIA — Made in Italy» ամսագրի գլխավոր խմբագիրը։

2013 թվականի սեպտեմբերի 6-ից մինչև հոկտեմբերի 11-ը Ստրիժենովան վարել է Առաջին ալիքի «Կողմ և դեմ» (ռուս.՝ «За и против») հաղորդումը Ալեքսանդր Գորդոնի հետ միասին[11]։

2013 թվականի նոյեմբերի 25-ին Առաջին ալիքով սկսել է «Նրանք և մենք» (ռուս.՝ «Они и мы») հեռուստանախագիծը՝ նվիրված կանանց ու տղամարդկանց փոխհարաբերություններին։ Նախագիծը վարել են Եկատերինա Ստրիժենովան ու Ալեքսանդր Գորդոնը[12][13]։

2014 թվականի սեպտեմբերի 15-ից Եկատերիա Ստրիժենովան վարում է Առաջին ալիքի «Ժամանակը ցույց կտա» (ռուս.՝ «Время покажет») նախագիծը նախ Պյոտր Տոլստոյի[14], ապա Արտյոմ Շեյնինի, իսկ 2017 թվականից՝ Անատոլի Կուզիչևի հետ։

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ամուսին – Ալեքսանդր Ստրիժենով (ծնվել է 1969 թվականի հունիսի 6-ին), կինոյի և թատրոնի ռուս դերասան, ռեժիսոր, պրոդյուսեր։ Ծանոթացել են դեռ դպրոցում սովորելու տարիներին Սոչիում։ Ամուսնացել են չափահաս դառնալուց անմիջապես հետո[15],
    • Դուստր – Անաստասիա (ծնվել է 1988 թվականին), սովորել է Մեծ Բրիտանիայում։ 2013 թվականին ամուսնացել է ֆինանսիստ Պյոտր Գրիշչենկոյի հետ, ում հետ միասին ապրում է Նյու Յորքում[16][17],
    • Դուստր – Ալեքսանդրա (ծնվել է 2000 թվականին), երեք տարեկան հասակից զբաղվել է գեղարվեստական մարմնամարզությամբ Իրինա Վիների մոտ։ Զբաղվել է պարով «Տոդես» բալետում[6]։ Նկարահանվել է հոր «Любовь-морковь» (2007), «Յուլենկա» (2009), ինչպես նաև ռեժիսոր Զինովի Ռոյզմանի «Ամեն մեկն ունի իր պատերազմը» (ռուս.՝ «У каждого своя война», 2010)[16] ֆիլմերում։

Արվեստ[խմբագրել | խմբագրել կոդը]

Աշխատանք հեռուստատեսությունում[խմբագրել | խմբագրել կոդը]

1997 թվականից Եկատերինա Ստրիժենովան վարում է «Բարի առավոտ» (ռուս.՝ «Доброе утро») հաղորդումը Ռուսաստանի Առաջին ալիքով։

Նկարահանվել է «Colgate Total» ատամի մածուկի գովազդային հոլովակում, վարել է «Նրանք և մենք» (2013-2014), «Ժամանակը ցույց կտա» հաղորդումները Ռուսաստանի Առաջին ալիքով։ Կատարել է Մայրիկի դերը «Սեզամ փողոց» մանկական հեռուստաշոուում (1996-1998)։

Դերեր թատրոնում[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Մարդուկ-Ջարդուկը» – Մաշա
  • «Մեծարում» – Սաննի Հեյնզ
  • «Համլետ» – Օֆելյա (Անտոն Չեխովի թատրոն)
  • «Մետրո» («Подземка») — … (Անտոն Չեխովի թատրոն)
  • «Նրա սիրուհու որդիները»
  • «Ненормальная. Ненормальная? Ненормальная!!!»
  • «Дамочка, или превратности любви» – Օլգա (Թատերական գործակալություն «Арт-Партнер ХХI»)
  • «Ընտրությունների օր» – Վիկտորյա Ալեքսանդրովնա

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարի Հայերեն անվանում Բնօրինակ անվանում Դեր
1984 ֆ Առաջնորդ Лидер Տանյա Կոռնիլովա
1985 ֆ Ապահովագրական գործակալ Страховой агент Վադիմի կինը
1987 ֆ Փրկեք մեր հոգիները Спасите наши души ուսուցչուհի
1989 ֆ Սվետիկ Светик Օլյա
1990 ֆ Ուզենամ՝ կսիրեմ Захочу — полюблю Լիդիա
1991 ֆ Փախուստ դեպի աշխարհի ծայրը Побег на край света Մարիա
1992 ֆ Ճանապարհ դեպի ոչ մի տեղ Дорога никуда Ռոենա Ֆուտրոզ
1992 ֆ Դիպուկահարը Снайпер Լյուսի
1992 ֆ Հրացանակիրները քսան տարի անց Мушкетёры двадцать лет спустя Մադլեն
1992 ֆ Семь сорок Մարգո
1993 ֆ Մահվան հրեշտակներ Ангелы смерти Իրինա, դիպուկահար
1993 ֆ Ամերիկյան պապ Американский дедушка Ինգա
1993 ֆ Կա-կա-դու Ка-ка-ду Սոնյա
1993 ֆ Купание принцев / Prinzenbad Լիզա
1993 ֆ Աննա թագուհու գաղտնիքը, կամ Հրացանակիրները երեսուն տարի անց Тайна королевы Анны, или Мушкетёры тридцать лет спустя Մադլեն
1994 ֆ Ծովահենների կայսրություն Империя пиратов Զանա
1997 ս Կոմսուհի դե Մոնսորո Графиня де Монсоро Ժաննա դե Սեն-Լյուկ դե Բրիսակ
1998 ֆ Մումու Му-му
2003-2008 ս Կոբրա։ Հակաահաբեկչություն Кобра: Антитеррор
2003 ս Ուրիշ կյանք Другая жизнь Կատյա
2005 ֆ Յուրային Свой человек Մարինա Մորոզովա
2005 ֆ 180 և բարձր От 180 и выше Վերա
2006 ֆ Классные игры Սվետլանա
2007 ֆ Любовь-морковь Անաստասիա
2007-2009 ս Ճակատագրի շրջադարձեր Повороты судьбы Իննա Լավրովա
2008 ֆ Արձագանք անցյալից Эхо из прошлого Վիկտորյա Ռյաբինինա
2009 ֆ Ամռանը ես նախընտրում եմ... հարսանիք Летом я предпочитаю… свадьбу ОՕլգա Վիկտորովնա
2010 ֆ Ես ես չեմ Я не я Լենա
2010-2011 ս Այստեղ ինչ-որ մեկը կա Здесь кто-то есть Ելենա Պոգոդինա
2011 ֆ Սեր ու մի քիչ տաքդեղ Любовь и немного перца Լարիսա
2011 ֆ Обрыв Պոլինա Կրիցկայա
2011 ս Ամեն մեկն իր պատերազմն ունի У каждого своя война Նինա
2012 ֆ Մայրեր Мамы կամեո
2012 ս Փախուստ (2-րդ եթերաշրջան) Побег (2-й сезон) Ժաննա
2012 ս Շապովալով Шаповалов Աննա Դեսյատնիկովա
2012 ֆ Սպիտակ մավր, կամ Ինտիմ պատմություններ իմ հարևանների մասին Белый мавр, или Интимные истории о моих соседях Օլգա
2013 ս Ոչ կանացի գործ Не женское дело Մարգարիտա Վարվինա
2013 ֆ 100 միլիոնի սպանություն Убийство на 100 миллионов Ալիսա
2014 ս Կուպրին Куприн Ելենա Վիկտորովնա Ռովինսկայա
2014 ֆ Իմ երազանքի պապիկը Дедушка моей мечты Մաշա Բելկինա[6]
2014 ֆ Մեր սրտի տնակը Домик в сердце Էլեն

Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 2010 թվական – Բլագովեշչենսկում անցկացվող «Амурская осень» կինոյի և թատրոնի VIII ռուսական բաց փառատոնի մրցանակ «Կնոջ լավագույն դերակատարում թատրոնում» անվանակարգում – ռեժիսոր Նադեժդա Պտուշկինայի «Ненормальная. Ненормальная? Ненормальная!!!» անտրեպրիզային ներկայացման մեջ դերակատարման համար[18][19][20],
  • 2010 թվական – «Светский журналист года» (Մոսկվա) մրցանակի դափնեկիր «Մասնագիտության մեջ ունեցած ներդրման համար»[21][22][23]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Internet Movie Database — 1990.
  2. «Избранные биографии. Токмань». Արխիվացված օրիգինալից 2018 թ․ հոկտեմբերի 2-ին. Վերցված է 2018 թ․ մայիսի 9-ին.
  3. «Токмань Владимир Илларионович, 1937—1976». Արխիվացված օրիգինալից 2018 թ․ հոկտեմբերի 2-ին. Վերցված է 2018 թ․ մայիսի 9-ին.
  4. Владимир Илларионович Токмань | Либрусек
  5. 5,0 5,1 5,2 5,3 Екатерина Стриженова: «Я в маму — однолюб» (+ ФОТО из семейного альбома). // 7days.ru
  6. 6,0 6,1 6,2 Анна Немолякина. Екатерина Стриженова привезёт в Баку свой спектакль. Сайт «Москва-Баку» // moscow-baku.ru (24 июля 2015 года)
  7. 7,0 7,1 7,2 7,3 Краткая биография Екатерины Стриженовой. Фильмы, спектакли и программы с участием актрисы. // afisha.ru
  8. Официальный сайт детского ансамбля танца «Калинка» (Москва). Արխիվացված 2018-10-07 Wayback Machine // dance-kalinka.ru
  9. Екатерина Стриженова. Краткая биография. Официальный сайт Театра Антона Чехова // chekhov.ru
  10. Марта Черемнова. Екатерина Стриженова: «Вряд ли я пожалею о своём участии в „Ледниковом периоде“». Արխիվացված 2017-06-21 Wayback Machine Издательский дом «Мир новостей» // mirnov.ru (№ 2 (784) от 29 декабря 2008 года)
  11. Программа Первого канала. Шоу «За и против». // vokrug.tv
  12. Надежда Шульга. Стриженова и Гордон постараются «понять и простить». Газета «Комсомольская правда» // kp.ru (25 ноября 2013 года)
  13. «Они и мы» — новый проект Первого канала. «Они и мы» — это передача о том, чего хотят женщины, о чём говорят мужчины и, главное, как тем и другим понимать друг друга. // vokrug.tv (25 ноября 2013 года)
  14. «Человек из телевизора. Политика для домохозяек — абсолютное ноу-хау Первого канала». Радиостанция «Эхо Москвы». 2014 թ․ սեպտեմբերի 20.
  15. Ольга Шаблинская. Екатерина и Александр Стриженовы: «Мы вместе 30 лет!». Газета «Аргументы и факты» // aif.ru (7 марта 2012 года)
  16. 16,0 16,1 Ольга Александрова. Дочки Екатерины Стриженовой очень похожи на маму. Газета «Комсомольская правда» // kp.ru (23 октября 2015 года)
  17. Алла Занимонец. Екатерина Стриженова: «Не могу привыкнуть к тому, что я тёща!». Известная телеведущая рассказала в интервью о том, как выдавала замуж старшую дочь. ООО «ТН-Столица» // tele.ru (5 февраля 2014 года)
  18. Илья Игнатов. Чем запомнилась восьмая «Амурская осень». Газета «Комсомольская правда» в Приамурье // amur.kp.ru (27 сентября 2010 года)
  19. В Приамурье завершился 8-й фестиваль кино и театра «Амурская осень». // primamedia.ru (27 сентября 2010 года)
  20. «Амурская осень» подвела итоги. В Благовещенске состоялась церемония закрытия VIII Открытого российского фестиваля театра и кино. // vokrug.tv (27 сентября 2010 года)
  21. Наталия Гулькина наградила Екатерину Стриженову. В клубе отеля «Метрополь» состоялась ежегодная церемония награждения премией «Светский журналист года».(չաշխատող հղում) Газета «Комсомольская правда» (Беларусь) // kp.by (1 декабря 2010 года)
  22. Милена Жарова. Стриженова стала журналистом года. // dni.ru (30 ноября 2010 года)
  23. Анатолий Петрович. Светский журналист года (2010). // msk-times.ru (2 декабря 2010 года)

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Եկատերինա Ստրիժենովա» հոդվածին։