Անահիտ (մուլտֆիլմ)
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Անահիտ (այլ կիրառումներ)
![]() | |
Տեսակ | մուլտֆիլմ |
Ժանր | ընտանեկան ֆիլմ և արկածային ֆիլմ |
Հիմնված է | Ղազարոս Աղայանի «Անահիտ» հեքիաթի մոտիվներով |
Ռեժիսոր | Դավիթ Սահակյանց Լյուլյա Սահակյանց |
Սցենարիստ |
Երկխոսությունների հեղինակներ՝
|
Հնչյունավորում | |
Պրոդյուսեր | Ռուբեն Ջաղինյան Կարեն Ղազարյան Հայկ Սահակյանց Դավիթ Սահակյանց |
Բեմադրող նկարիչ | Էռնեստ Մուրադյան |
Երաժշտություն | Արմեն Մարտիրոսյան |
Երկիր | ![]() |
Լեզու | հայերեն |
Ընկերություն | «Ռոբերտ Սահակյանց փրոդաքշն» |
Տևողություն | 90 րոպե |
Թվական | դեկտեմբերի 27, 2014 |
Բյուջե | 900 000 $ |
sahakyants.am/am#characters_page | |
Տեսահոլովակ |
«Անահիտ», հայկական անիմացիոն մուլտֆիլմ, որն էկրան է բարձրացել 2014 թվականի դեկտեմբերի 27-ին։
«Անահիտ» լիամետրաժ երաժշտական անիմացիոն ֆիլմը նկարահանվել է Ղազարոս Աղայանի համանուն հեքիաթի մոտիվներով «Ռոբերտ Սահակյանց փրոդաքշն»-ի կողմից։ Ռեժիսորներն են Դավիթ Սահակյանցը և Լյուլյա Սահակյանցը։ Մուլտֆիլմը ստեղծվել է ավանդական նկարչական մուլտիպլիկացիայի տեխնոլոգիայով և եռաչափ գրաֆիկայի կիրառմամբ[1]։ Ֆիլմը նվիրված էր Ղազարոս Աղայանի ծննդյան 175-ամյակին։
Մուլտֆիլմի կոմպոզիտորն է Արմեն Մարտիրոսյանը։ Բեմադրող նկարիչն է Էռնեստ Մուրադյանը[2]։ Պրոդյուսերական աշխատանքներն իրականցրել է Շարմ Հոլդինգը։ Գլխավոր պրոդյուսեր՝ Ռուբեն Ջաղինյան։
Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]
Պատմություն երկու իրար սիրող երիտասարդ հերոսների՝ հովվի աղջնակ Անահիտի և արքայազն Վաչագանի մասին։ Պահպանվել է հեքիաթի հիմնական լեյտմոտիվը՝ համբերատար ու բանիմաց գեղեցկուհի Անահիտը Վաչագան թագավորին արհեստ գնահատել է սովորեցնում։ Վաչագանը հանուն սիրած աղջկա դառնում է գորգագործ և պարտության մատնում թագավորության չար ուժերին։ Ի վերջո արքան միայն այն մարդը չէ, որը թագավորում է, այլ այն մարդն է, որը արարել ու կառուցել գիտի, ու նաև սիրել։
![]() |
Մենք ընդամենը նախշ ենք կարպետի, այսօր արքա ես, վաղը՝ ով գիտի... | ![]() |
Հնչյունավորողներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Անահիտ - Նազենի Հովհաննիսյան
- Վաչագան - Խորեն Լևոնյան
- Ազար - Ռաֆայել Քոթանջյան
- Շուշան - Շուշան Պետրոսյան
- Սերոբ - Հրանտ Թոխատյան
- Էնվեր - Դավիթ Բաբայան
- Անդոկ - Մկրտիչ Արզումանյան
- Պետրոս, Զանգի - Վարդան Զադոյան
Երգերը կատարում են Շուշան Պետրոսյանը, Ինգա Արշակյանը, Տիգրան Պետրոսյանը, Գոռ Սուջյանը, Նիկ Եգիբյանը, Հասմիկ Կարապետյանը, ինչպես նաև «Ակունք» ազգագրական համույթը։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ ««Անահիտ» մուլտֆիլմ - դեկտեմբերի 27-ից մեծ էկրանին». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ փետրվարի 16-ին. Վերցված է 2015 թ․ հունվարի 31-ին.
- ↑ «Անահիտ» մուլտֆիլմը մեծ էկրան կբարձրանա աշնանը(չաշխատող հղում) // Շարմհոլդինգի էջ
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Ղազարոս Աղայանի Անահիտ հեքիաթը
- «Անահիտ» մուլտֆիլմը մեծ էկրան կբարձրանա 2014 թ. աշնանը(չաշխատող հղում)
- Շուտով. «Անահիտ» մուլտֆիլմը՝ «Դիսնեյ»-ի չափանիշներով
- Երբ Վաչագան արքայազնին «ստիպում են» ռուսերեն արտասանել ֊ Հրապարակ
- «Անահիտ»-ն անվճար ցուցադրվում է մարզերում, Արցախում և Ջավախքում
|