Ռաֆայել Քոթանջյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ռաֆայել Քոթանջյան
Ռաֆայել-Քոթանջյան.jpg
Ծնվել էսեպտեմբերի 9, 1942(1942-09-09)
ԾննդավայրԹբիլիսի, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ
Մահացել էհունիսի 13, 2022(2022-06-13)[1] (79 տարեկան)
ԿրթությունԵրևանի պետական գեղարվեստաթատերական ինստիտուտ
ՔաղաքացիությունFlag of the Soviet Union.svg ԽՍՀՄ և Flag of Armenia.svg Հայաստան
Ազգությունհայ
Մասնագիտությունդերասան
Ակտիվ շրջան1964-2022
Երեխա(ներ)Մայքլ Քոթանջյան
Պարգևներ և մրցանակներ
IMDbID 0467619

Ռաֆայել Արտյոմի Քոթանջյան (սեպտեմբերի 9, 1942(1942-09-09), Թբիլիսի, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ - հունիսի 13, 2022(2022-06-13)[1]), հայ դերասան, ՀՀ ժողովրդական արտիստ[2]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է Թբիլիսիում։ 1946 թվականին տեղափոխվել է Երևան։

1960-1964 թվականներին սովորել է Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտի դերասանական ֆակուլտետում։

1964-1966 թվականներին որպես դերասան և ռեժիսոր աշխատել է Զանգեզուրի Շիրվանզադեի անվան թատրոնում։ 1966-1968 թվականներին եղել է «Արշալույս» երիտասարդական թատրոնի դերասան։ 1968-1970 թվականներին հաճախել է հեռուստատեսային ռեժիսուրայի բարձրագույն կուրսերի Մոսկվայում։ 1970-1993 թվականներին աշխատել է Երևանի Հրաչյա Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնում՝ որպես դերասան և ռեժիսոր[3]։

Դերեր թատրոնում[խմբագրել | խմբագրել կոդը]

Խաղացել է բազմաթիվ ներկայացումներում՝

  • «Սատանայի ջրաղացը»
  • «Մոռանալ Հերոստրատին»
  • «Մերկ թագավորը»
  • «Մեծ լռություն» և այլն

Դերեր կինոյում[խմբագրել | խմբագրել կոդը]

Նկարահանվել է բազմաթիվ տեղական և արտասահմանյան ֆիլմերում՝

Պարգևներ, կոչումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մասնագիտական գործունեության ընթացքում Ռ. Քոթանջյանը բազմիցս արժանացել է Խորհրդային Միության և ԱՊՀ երկրների մրցանակների։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]